Տաթև Հովակիմյան

դերասանուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տաթև Հովակիմյան (հունվարի 9, 1992(1992-01-09)[1], Երևան, Հայաստան[1]), թատրոնի և կինոյի դերասանուհի։ Հայտնի է «Երկրաշարժ (ֆիլմ, 2016)», «Անավարտ թռիչք», «Սողոմոնի երգերը» ֆիլմերում կերտած կերպարներով։ 2017 թվականին արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի»։ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ[2]։

Տաթև Հովակիմյան
Ծնվել էհունվարի 9, 1992 (32 տարեկան)
ԾննդավայրՀայաստան, Երևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
IMDbID 7816881
ԿինոՊոիսկID 3892670

Կենսագրություն խմբագրել

Տաթև Հովակիմյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 75 միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներին զբաղվել է պարարվեստով։

2009 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետ։ 2010-2011 թվականներին սովորել է Հայաստանի երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժնում։

2011-2015 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Դավիթ Հակոբյանի արվեստանոց։

2018 թվականից Տաթև Հովակիմյանը իրականացնում է հեղինակային «Poème» նախագիծը, որի շրջանակում վիդեո տարբերակով կարդում է հայ ժամանակակից հեղինակների, ինչպիսիք են՝ Սյունե Սևադա, Հասմիկ Սիմոնյան, Անուշ Քոչարյան, Դավիթ Սամվելյան և այլք։

2020 թվականին հանդես է եկել Dialog project (հիմնադիր՝ Տիգրան Սուչյան) երաժշտական նախագծի Apple T-Ballad (ռեժ․՝ Կարեն Գասպարյան) ստեղծագործության տեսահոլովակի հերոսուհին։

2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ[3]։

Թատերական գործունեություն խմբագրել

2012 թվականից խաղացել է Երևանի ուսանողական թատրոնում։ Խաղացել է Էդմոն Ռոստանի «Սիրանո Դե Բերժերակ» (Ռոքսանա), (բեմադրիչ՝ Գալուստ Ներսեսյան), Վ․ Գիպսոնի «Սպիտակ վարդեր, վարդագույն փղեր» (Մոլի Իգան), (բեմադրիչ՝ Գայանե Առկո), Անտոն Չեխովի «Անյուտա» (Անյուտա), Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ» (Գոգոլ), (բեմադրիչ՝ Գայանե Առկո), Ալեքսանդր Պուշկինի «Պիկովայա դամա» (Լիզա), (բեմադրիչ՝ Անի Գասպարյան), Կառլո Գոլդոնիի «Ֆեոդալը» (Ռոզաուրա), (բեմադրիչ՝ Արման Նավասարդյան), Օսկար Ուայլդի «Սալոմե» (Սալոմե) և այլն։

2017 թվականից հրավիրվել է Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, որպես դերասանուհի։ Մասնակցություն է ունեցել այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են՝ Վիլիամ Շեքսպիրի և Թենեսի Ուիլիամսի «Խոսիր ինձ հետ» (բեմադրիչ՝ Սամսոն Մովսեսյան), Յասմինա Ռեզայիի «Սպանդի Աստված»[4] (բեմադրիչ՝ Սաթէ Խաչատրյան) և այլն։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Դեր
2015 ֆ Անավարտ թռիչք Անավարտ թռիչք Ելենա Արշակյան Արևիկ
2016 ֆ Արմատներ Արմատներ Վահե Յան
2016 ֆ Երկրաշարժ (ֆիլմ, 2016) Землетрясение (фильм, 2016) Սարիկ Անդրեասյան Լիլիթ
2018 ֆ/կ Տոմբե Տոմբե Դիանա Կարդումյան
2020 ֆ Սողոմոնի երգերը Սողոմոնի երգերը Արման Նշանյան Սոնա

Մրցանակներ խմբագրել

Հոդվածներ խմբագրել

  • «Հարցազրույց Տաթև Հովակիմյանի հետ»[6]
  • «Ես այսպիսին եմ, որովհետև․․․»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3354
  2. «Ովքեր են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները». Hetq.am. 2023 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. BeeOnCode. «ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը». www.yerkir.am (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. «Կուլիսներ. Սպանդի Աստվածը». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «Արտավազդ - 2017». Վերցված է 2017-ին.
  6. «Զրուցեցինք Տաթև Հովակիմյանի հետ». Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել