Արման Նշանյան
Արման Ժան-Պիերի Նշանյան (օգոստոսի 12, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, օպերային երգիչ, տենոր։
Արման Ժան-Պիերի Նշանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2012) |
Մասնագիտություն | Դերասան, օպերային երգիչ, տենոր |
Ծնողներ | Ժան-Պիեր Նշանյան, Շաքե Թուխմանյան |
Դերասան Ժան-Պիեր Նշանյանի և դերասանուհի Շաքե Թուխմանյանի որդին է։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1978 թվականին Երևանում[1]։
1980 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։ 1998 թվականին ավարտել է Լոս Անջելեսի «Howard Fine Acting» ինստիտուտը, 2002 թվականին՝ Ստելլա Ադլերի դերասանական ակադեմիան և Էրիկ Մորիսի դերասանական ինստիտուտը և դարձել Լի Ստրասբուրգի անվան «Դերասանի ստուդիայի» ցմահ անդամ[2]։
2003-2007 թվականներին սովորել է Վիեննայի կոնսերվատորիայի օպերային բաժնում, 2007-2012 թվականներին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային բաժնում։
2011 թվականից երգում է Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի Հայաստանում և արտերկրում։
2012 թվականին նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Եղբայրներ» հեռուստասերիալում։
Ֆիլմագրություն
խմբագրել- «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը»
- 1989 թ. «Մեծապատիվ մուրացկաններ»
- 1998 թ. «Dreaming in color»
- 1999 թ. «Palco and Hirsch»
- «Պալկոն և Հելշը»
- «Փուշ»
Հեռուստասերիալներ
խմբագրել- Եղբայրներ
- Հին արքաներ
- Տանդեմ
- Փրկեք մեր հոգիները
Դերեր թատրոնում
խմբագրել- «Տրամվայ «ցանկություն»
- «Վաճառողի մահ»
- «Տեսարան կամրջից»
- «Խաղում ենք Համլետ»
- «Համլետ»
- «Մայթի ճաքերը»
- «Իմ անուշ տղաս»