Դավիթ Սամվելյան

հայ արձակագիր, աստվածաբան, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Սամվելի Սամվելյան (հուլիսի 16, 1983(1983-07-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աստվածաբան, գրող, արձակագիր։

Դավիթ Սամվելյան
Ծնվել էհուլիսի 16, 1983(1983-07-16) (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, աստվածաբան և արձակագիր
ԿրթությունԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ (2006)
Ուշագրավ աշխատանքներՆա և Նրա և Արտագաղթած կարոտ
 David Samvelyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դավիթ Սամվելյանը ծնվել է 1983 թվականի հուլիսի 16-ին Երևանում։ 1990-2000 թվականներին սովորել է թիվ 181 դպրոցում։ 2000-2004 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատում։ 2004-2006 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, ստանալով կրոնագետ-եկեղեցաբանի մագիստրոսի կոչում։ 2006-2008 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

2005 թվականի դեկտեմբերի 3-ին «Եկեղեցին որպես մշակույթի պահպանման ու զարգացման օջախ» թեմայով ներկայացրել է զեկույց Օշականում կազմակերպված «Եկեղեցի, Պետություն, Երիտասարդություն» գիտաժողովի ընթացքում։ 2016 թվականի հունիսի 20-ին «Աստղագիտություն և Պոեզիա» թեմայով կարդացել է հատուկ զեկույց ԳԱԱ «Մշակութային Աստղագիտություն» գիտաժողովի ընթացքում։ 2021 թվականի նոյեմբերի 26-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության անդամ։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Նորք», «Կայարան», «Գարուն» գրական ամսագրերում և առանձին էսսեներ ու պատմվածքներ էլ էլեկտրոնային պարբերականներից «Գրանիշ», «Անդին», «Գրքամոլ» և այլ կայքերում։

Գրում է մարդկային հարաբերությունների, մարդու ներաշխարհի, ապրումների, հույզերի ու զգացմունքների, ներքին մղումների ու պայքարի մասին։ Ստեղծագործությունների կիզակետում մարդն է։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2005-2006 թվականներին Արարատյան թեմի երիտասարդաց շարժում, խորհրդական, գանձապահ
  • 2005-2006 թվականներին Ազգային առաջնորդության ինստիտուտ. Սաղմոսավան գյուղի դպրոցում կիրակնօրյա դպրոցի և միջոցառումների կազմակերպիչ
  • 2008-2009 թվականներին Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն, տարածքային պատասխանատու
  • 2009-2012 թվականներին Սևանի Վազգենյան հոգևոր Ճեմարանի վերակացու
  • 2013 թվականից M.E.P.H. Engineering LTD, անձնակազմի հետ տարվող աշխատանքների կազմակերպիչ և վերահսկող
  • 2017-2018 թվականներին Բուկինիստ գրախանութների ցանց, գրքի խորհրդատու
  • 2019 թվականից «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, վաճառքի և մարքեթինգի բաժնի գլխավոր մասնագետ
  • 2022 թվականից «Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր

Թարգմանություններ խմբագրել

  • Գասպարյան Ա., Կովկասի Արքան, Երևան, Էդիթ Պրինտ, 368 էջ[1]
  • Օհանջ Կ., Արամյանց. Էդիթ Պրինտ, 160+16 էջ[2]
  • Հ․ Ք․ Անդերսեն, Հեքիաթներ,Էդիթ պրինտ, 112 էջ[3]

Հրատարակություններ խմբագրել

  • ԵՊՀ պարբերականում «Լուսե Երազ» բանաստեղծություն, 2004
  • «Լուսե Երազ» բանաստեղծությունների ժողովածու, 2010[4]
  • «Նա և Նրա» արձակ բանաստեղծությունների և նովելների ժողովածու, 2014[5]
  • «Արտագաղթած կարոտ» արձակ բանաստեղծությունների, էսսեների և պատմվածքների ժողովածու, 2016, 2019[6]
  • «Ռոդենի ձմեռը», 2017, 2019[7]
  • «հակաՔԱՂԱՔական», 2019[8],
  • «Զգուշացեք, դռները չեն փակվում», 2020[9],
  • «Հայելապատում»[10]
  • «Չորրորդ փողոց» պատմվածքների և էսսեների ժողովածու, 2022[11][12]
  • «Ունայնություն ըստ սերերի» բանաստղծությունների և էսսեների ժողովածու, 2023[13][14][15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է». armenpress.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. ««Ա­րա­մ­յան­ցի մե­ծու­թ­յունն այն էր, որ, չնա­յած անձ­նա­կան ող­բեր­գու­թ­յա­նը, կա­րո­ղա­ցավ լի­նել հա­ջո­ղակ գոր­ծա­րար ու մեծ բա­րե­րար»». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 3 (օգնություն)
  3. http://ardi.am/andersen-nor-targmanutyun-nor-heqiatner-tesanyut/?fbclid=IwAR0iYregR0B-nQA10CfOD0OEn3ZRBii-AedQi5dFNJBJxvVhOAh4vDrmGHc
  4. Մասնագիտությամբ աստվածաբան, ճակատագրով՝ գրող(չաշխատող հղում)
  5. Դավիթ Սամվելյան, «Լուսե երազ»
  6. «Վերահրատարակվել է Արտագաղթած կարոտը».
  7. LLC, Helix Consulting. «Դավիթ Սամվելյանի ստեղծագործությունները՝ նոր խմբագրությամբ և դիզայնով». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  8. ։ «Դավիթ Սամվելյանի՝ «հակաՔԱՂԱՔական»-ը»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2019-11-02
  9. ։ «Պատմություն սիրո և վարակի. Դավիթ Սամվելյանի «Զգուշացեք, դռները չեն փակվում» վիպակը»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2020-03-30
  10. Newsvoice.am. «Հուլիսի 16-ին «Զանգակ» գրատանը կայացավ արձակագիր Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» գրքի շնորհանդեսը». Newsvoice.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  11. http://ardi.am/chorrord-poghoc-vaveragrelov-zhamanakn-vo-groghi-ancats-anaparhy/
  12. https://azg.am/culture/%d5%b6%d5%b8%d6%80-%d5%ae%d5%a1%d5%b6%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
  13. https://www.1lurer.am/hy/2023/12/06/%C2%AB%D5%88%D6%82%D5%B6%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A8%D5%BD%D5%BF-%D5%BD%D5%A5%D6%80%D5%A5%D6%80%D5%AB%C2%BB-%D4%B4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9-%D5%8D%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6/1041959
  14. https://armenpress.am/arm/news/1125228.html
  15. https://www.aravot.am/2023/12/01/1385767/?fbclid=IwAR1AbopHu9AjUeA3zm5hfDUVOgttvl9fYQbO5Y95Eyvs0sHmRmha9s70DG8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Սամվելյան» հոդվածին։