Վասիլի Շուկշին
Վասիլի Շուկշին (ռուս.՝ Василий Макарович Шукшин, հուլիսի 25, 1929[1][2][3][…], Սրոստկի, Բիյսկի շրջան, Սիբիրի երկրամաս, ԽՍՀՄ - հոկտեմբերի 2, 1974[1][2][3][…], Կլետսկայա, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)՝ ռուս գրող, դերասան, սցենարիստ և ռեժիսոր։
Վասիլի Շուկշին ռուս.՝ Василий Макарович Шукшин | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Սրոստկի, Բիյսկի շրջան, Սիբիրի երկրամաս, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 2, 1974[1][2][3][…] (45 տարեկան) |
Վախճանի վայր | Կլետսկայա, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, կինոռեժիսոր, սցենարիստ, դրամատուրգ, դերասան և ռեժիսոր |
Լեզու | ռուսերեն |
Ազգություն | մոկշաներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1960) |
Ուշագրավ աշխատանքներ | Կարմիր բռինչ (ֆիլմ) |
Անդամակցություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | VMTS? և Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Պարգևներ | |
Ամուսին | Լիդիա Ֆեդոսեևնա-Շուկշինա |
Զավակներ | Մարիա Շուկշինա և Q110929502? |
Կայք | shukshin.ru |
Vasily Shukshin Վիքիպահեստում |
Վ. Շուկշինն այսպես կոչված «վաթսունականների» (սովետական արվեստի ուղղություն 1950 և 1960 թթ.) ներկայացուցիչներից էր։ Շուկշինը իր ստեղծագործություններում նկարագրում է հասարակ մարդկանց կյանքը։
Կենսագրություն
խմբագրել1960 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Տպագրվել է 1959 թվականից։ 1963 թվականին հրատարակել է «Գյուղաբնակները» պատմվածքների ժողովածուն։ 1964 թվականին Շուկշինի սցենարով նկարահանվել է «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմը։ ժամանակի ընթացքում ավելի որոշակի է հնչել գրողի բանավեճը «մարդ–ֆանաոմների», դեմագոգների և բյուրոկրատների հետ («Այնտեղ, հեռվում», ժողովածու)։ Շուկշինի հետաքրքրությունը հյութեղ ժողովրդական բնավորությունների նկատմամբ տարբեր կերպ է դրսևորվել «Լյուբավինները» (1965, «Լյուբավինների վախճանը», կինոնկար, 1972) պատմահեղափոխական վեպում, Ստեփան Ռազինի մասին «Ես եկել եմ ազատություն տալու ձեզ» (1971) կինովեպում, պատմվածքաշարերում («Բնավորություններ», ժողովածու, 1973, «Ձեր որդին և եղբայրը», 1966, «Տարօրինակ մարդիկ», 1971, ֆիլմերը)։ Քաղքենիական գիտակցության հոգեզրկությանը մարդկային հոգու դիմակայման թեման «Կարմիր բռինչ» կինովիպակում (նաև Շուկշինի սցենարով ստեղծված նույնանուն ֆիլմում, ուր Շուկշինը խաղացել է գլխավոր դերը) հասել է գեղարվեստական մարմնավորման մեծ ուժի։ Շուկշինը նկարահանվել է նաե «Երկու Ֆեոդոր», «Խոսք եմ խնդրում», «Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի», «Հասարակ պատմություն», «Տղամարդկային խոսակցություն», «Լճի մոտ» (Չեռնիխի դերակատարման համար՝ ԽՍՀՄ պետական մրցանակ, 1971) ֆիլմերում։ Շուկշինի ստեղծագործությանը բնորոշ է աշխարհը ազգային և սոցիալհոգեբանական տիպերի բազմազանության մեջ տեսնելու ձգտումը, ուշադրությունը կենսական պրոցեսների բարդությունն արտացոլող ժամանակակից հասարակության կուլտուրական և բարոյական շերտավորման նկատմամբ։ Հայկական հեռուստատեսությամբ բեմադրվել են Շուկշինի «Մինչև աքլորականչը» (1976) և «Դեպք ռեստորանում» (1981) գործերը։
Մրցանակներ
խմբագրելԼենինյան մրցանակ (1976, ետմահու)։
Երկեր
խմբագրել- Պատմվածքներ, Ե․, 1979։
- Избр․ произв․, 2 изд․, х․ 1–2, М․, 1976․
- Коробов В․ И․, Василий Шукшин․ Творчество, личность, М․, 1977․
Գրքեր Վ. Շուկշինի մասին
խմբագրել- Коробов В. И. Василий Шукшин։ Вещее слово. 2009, ISBN 978-5-235-03201-9
- Толчёнова Н. П. Слово о Шукшине. 1982.
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Шукшин Василий Макарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Շուկշին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |