Մարիա Վասիլևնա Շուկշինա (ռուս.՝ Мария Васильевна Шукшина, մայիսի 27, 1967(1967-05-27)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2008)[3]։

Մարիա Շուկշինա
ռուս.՝ Мария Васильевна Шукшина
Ծնվել էմայիսի 27, 1967(1967-05-27)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար, թարգմանչուհի, հեռուստահաղորդավարուհի, ռեժիսոր և յություբեր
Ժանրերհեռուստատեսային կենտրոն և Կինեմատոգրաֆիա
Ծնողներհայր՝ Վասիլի Շուկշին, մայր՝ Լիդիա Ֆեդոսեևնա-Շուկշինա
Պարգևներ և մրցանակներ

Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի և դերասան, կինոռեժիսոր, գրող Վասիլի Շուկշինի ավագ դուստրն է։

Կենսագրություն

խմբագրել

Մարիա Շուկշինան ծնվել է 1967 թվականի մայիսի 27-ին Մոսկվայում։ Ունի կրտսեր քույր՝ Օլգա Շուկշինան (ծնվ.՝ 1968), ինչպես նաև ավագ համամայր քույր՝ Անաստասիա Վյաչեսլավովնա Վորոնինա-Ֆրանսիշկան, որը ծնվել է 1960 թվականին[4]։ Հոր կողմից քույրը՝ Եկատերինա Վասիլևնա Շուկշինան, ծնվել է 1965 թվականին։

Մեկուկես տարեկան հասակում նկարահանվել է «Տարօրինակ մարդիկ» ֆիլմի «Братка» նովելում (1969), 1972 թվականին Մարիան և նրա քույր Օլգան կատարել են Ռաստորգուևների դուստրերի դերերը «Печки-лавочки» ֆիլմում, իսկ երկու տարի անց Մարիա Շուկշինան խաղացել է Մաշայի դերը (Վիշնյակովի դուստրը) «Թռչուններ քաղաքի վրա» ֆիլմում (ռեժ.՝ Ս. Նիկոնենկո, 1974)։ 1984 թվականին ավարտել է № 1531 դպրոցը։

Ավարտել է Մոսկվայի Մորիս Տորեզի անվան օտար լեզուների ինստիտուտի թարգմանչական ֆակուլտետը[5]։

1999 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 19-ը եղել է Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Սպասիր ինձ» հեռուստահաղորդման համահաղորդավար։ 2018 թվականի հունվարի 21-ից հունիսի 3-ը վարել է նույն հեռուստաալիքի «Հյուր առավոտյան» (ռուս.՝ «В гости по утрам») հեռուստահաղորդումը[6]։

2020 թվականի հուլիսի 13-ին ստեղծել է Youtube-ալիք՝ հրապարակելու համար իր վավերագրական ֆիլմերը Կենտրոնական Ուրալի կանանց վանքի և նախկին սհիիգումեն Սերգիյի (Ռոմանով) մասին[7]։

2021 թվականի դեկտեմբերին անցել է «ВРАЛ պատվավոր ակադեմիկոս» մրցանակի եզրափակիչ բժշկական անվանակարգում՝ «կեղծ գիտության և պսևդոգիտության զարգացման ու տարածման գործում նշանակալի ավանդի» համար[8][9]։

Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ է[10]։

Անձնական կյանք

խմբագրել
  • Առաջին ամուսինը՝ Արտեմ Տրեգուբենկո, թարգմանիչ,
    • Դուստր՝ Աննա Տրեգուբենկո (ծնվ.՝ հուլիսի 2, 1988), սովորել է ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետում[11],
      • Թոռը՝ Վյաչեսլավ Տրեգուբենկո (ծնվ.՝ նոյեմբերի 21, 2014),
  • Երկրորդ ամուսինը՝ Ալեքսեյ Կասատկին, գործարար,
    • Որդի՝ Մակար Կասատկին (ծնվ.՝ նոյեմբերի 20, 1997)[12],
      • Թոռ՝ Մարկ (ծնվ.՝ 20 ապրիլի 2018),
  • Երրորդ ամուսինը՝ Բորիս Վիշնյակով, իրավաբան և գործարար[13][14],
    • Երկվորյակ որդիներ՝ Ֆոմա և Ֆոկա (ծնվ.՝ հուլիսի 31, 2005)։

Հասարակական դիրքորոշում

խմբագրել

Դեմ է արտահայտվել SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստումներին[15]։

2022 թվականի մարտին ստորագրել է դիմում՝ ի պաշտպանություն Ռուսաստանի ռազմական ներխուժման Ուկրաինա[16]։

2022 թվականի ապրիլի սկզբին Մարիա Շուկշինան հրապարակել է Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի խորհրդի անդամ Ալեքսեյ Գորինովի հակապատերազմական ելույթի տեսանյութի հղումը՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Ահա այսպիսին են մեր պատգամավորները։ Եվ ոչ թե ինչ-որ տեղ, այլ հենց Կրեմլի քթի տակ» (ռուս.՝ «Вот такие депутаты у нас! И не где-нибудь, а под самым носом у Кремля»)։ Կարծիք կա, որ Շուկշինայի ելույթը Գորինովի դեմ քրեական գործ հարուցելու պատճառ է դարձել։ 2022 թվականի հուլիսի 8-ին Մոսկվայի Մեշչանսկի դատարանը Ա. Ա. Գորինովին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին «ֆեյքերի» տարածման գործով[17]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1969 ֆ Տարօրինակ մարդիկ Странные люди (նովել «Братка») Մաշենկա
1972 ֆ Печки-лавочки Ռաստորգուևների դուստր (լուսագրերում նշված չէ)
1974 ֆ Թռչուններ քաղաքի վրա Птицы над городом Մաշա, Վիշնյակովի դուստրը
1990 ֆ Հավերժ ամուսին Вечный муж Կատերինա Ֆեդոսեևնա
1995 ֆ Ամերիկյան դուստրը Американская дочь Հելեն Սայմոն, Էննի մայրը
1995 ֆ Ինչ հրաշալի խաղ է Какая чудная игра Օլյա
1995 ֆ Ռուսական ռուլետկա Русская рулетка Գալինա
1998 ֆ Կրկեսն այրվել է, և ծաղրածուները ցրվել են Цирк сгорел, и клоуны разбежались Լենա, Նիկոլայի երկրորդ կինը
(դերը հնչյունավորել է այլ դերասանուհի)
2001 ֆ Իդեալական զույգ Идеальная пара լրագրողուհի
2001 ս Մարդիկ և ստվերներ Люди и тени Լարիսա Ստրելեցկայա
2002 ֆ Մոգի արկածները Приключения мага կախարդուհի Կատերինա
2004 ֆ Իմ մեծ հայկական հարսանիքը Моя большая армянская свадьба Նադյա
2004 ֆ Թանկագին Մաշա Բերեզինա Дорогая Маша Березина Կատյա Կրուգլովա
2004 ֆ Նեղ կամուրջ Узкий мост Նատաշա, Վլադիմիր նախկին կինը
2004 ֆ Ոչ բոլոր կատուներն են գորշ Не все кошки серы Վանդա
2004 ֆ Ես քեզ սիրում եմ Я тебя люблю Ալեքսանդրա Օրդինցևա
2005 ս Բրեժնև Брежнев Ելիզավետա, բուժքույր
2006 ֆ Папа на все руки Յուլյա Սլավինա
2007 ֆ Ուղեպայուսակ լուսավոր ապագայով Саквояж со светлым будущим Կատերինա Կոլցովա
2007 ս Վստահության ծառայություն Служба доверия Մարինա Սազոնովա
2008 ֆ Անմեղ մեղավորները Без вины виноватые Տաիսա Իլյինիչնա Շելավինա
2008 ֆ Վերցրու ինձ քեզ հետ Возьми меня с собой Մարգարիտա
2008 ֆ Ինդիգո Индиго Իրինա Սերգեևնա Արդաշնիկովա
2008 ֆ Ահաբեկչուհի Իվանովա Террористка Иванова Պոլինա Իվանովնա Իվանովա
2009 ֆ Գայլերի արդարադատությունը Правосудие волков Իրինա
2009 ֆ Թաղեք ինձ շրիշակի հետևում Похороните меня за плинтусом Օլգա, Սաշա Սավելևի մայրը
2009 ֆ Տանիք Крыша Տատյանա Պետրովնա, դպրոցի տնօրեն
2009 ֆ Վերցրու ինձ քեզ հետ 2 Возьми меня с собой 2 Մարգարիտա Կարետնիկովա
2010 ֆ Հոկայդոյի ոստիկանություն։ Ռուսական բաժին Полиция Хоккайдо. Русский отдел
2010 ֆ Արևից խոնջացածները 2։ Հակամարտություն Утомлённые солнцем 2: Предстояние Զինաիդա
2011 ս Պատրաստված է ԽՍՀՄ-ում Сделано в СССР Տատյանա Ֆերտման
2011 ֆ Գաստրոնոմի գործ № 1 Дело гастронома № 1 Զոյա Պլատոնովա
2011 ֆ Իմ խենթ ընտանիքը Моя безумная семья Լիդիա Նիկոլաևնա, Վիկայի մայրը
2011 ֆ 20 տարի առանց սիրո 20 лет без любви Նինա Պետրովնա Կրիչևսկայա
2012 ֆ Ո՞վ, եթե ոչ ես Кто, если не я? Նինա Բերկուտովա
2012 ֆ Քարե հյուրը Каминный гость Էլեոնորա, դատախազ
2013 ս Ստանիցա Станица Մարինա Նիկոլաևնա Գորոբեց
2013 ֆ Տոնածառեր 3 Ёлки 3 Նատաշա
2014 ֆ Մանեքենուհին Манекенщица Վադիմի մայրը
2014 ֆ Уходящая натура Վերոնկա Ալեքսեևնա, Զվոնարյովի կինը
2014 ս Ցտեսություն, տղանե՛ր До свидания, мальчики! Եվդոկիա Մատվեևնա, Կոլյայի մայրը
2015 ս Հարազատ օտարը Своя чужая Ալեքսանդրա Անատոլևնա Մարինեց, ոստիկանության փոխգնդապետ
2015 ֆ Կանչով ամուսին Муж по вызову Ռիմա
2016 ֆ Տոնածառեր 5 Ёлки 5 Նատաշա
2016 ֆ Այսպիսի աշխատանք Такая работа Յանա Կովալյովա, լրագրող
2017 ս Արծաթե բոր Серебряный бор Տատյանա Միխայլովնա Արխիպովա
2017 ֆ Սեր ճապոնական ձևով Любовь по-японски Լիլյա Զոլոտարյովա
2018 ֆ ՄակՄաֆիա МакМафия Օքսանա Գոդման
2019 ֆ Դեպի մառախուղ հեռացածները Ушедшие в туман նեյրոֆիզիոլոգ
2019 ս Ոչ մի քայլ հետ Ни шагу назад! Լիդիա Սերգեևնա Սուխովա
2020 ֆ Հին կադրեր Старые кадры Ալեքսանդրա Տոկարևա
2020 ֆ Ծնողը Родитель Քսենյա
2020 ֆ Քրաշ Краш Էլյա
2020 ֆ Խաղացողը Игрок Նատաշա

Կրկնօրինակում

խմբագրել

Տեսահոլովակներ

խմբագրել
  • 2006 – Նիկոլայ Տրուբաչ – «Разлюбившая»
  • 2007 – ՌԴ ԿԸՀ ագիտացիոն հոլովակներ[18]

Մրցանակներ

խմբագրել
 
«ՌԴ վաստակավոր արտիստի» կոչման շնորհման ժամանակ Դմիտրի Մենդելեևի հետ, 2008 թվական

Պետական պարգևներ

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի մեդալ (27 նոյեմբերի, 2006) – հայրենական հեռուստառադիոհեռարձակման զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բեղմնավոր գործունեության համար[19]
  • «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում (14 հուլիսի, 2008) – հայրենական կինեմատոգրաֆի զարգացման գործում ունեցած վաստակի համար[3]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (12 դեկտեմբերի, 2017) - հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[20]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի մեդալ (23 նոյեմբերի, 2020) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[21]

Այլ մրցանակներ

  • Սանկտ Պետերբուրգի կառավարության 2009 թվականի մրցանակ գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառում «Կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար» (17 հունիսի, 2010) – «Թաղեք ինձ շրիշակի հետևում» (ռուս.՝ «Похороните меня за плинтусом») ֆիլմի ստեղծման համար (2009)[22]
  • «Նիկա» (2010) - «Թաղեք ինձ շրիշակի հետևում» ֆիլմում երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (2009)
  • «Կեմերովոյի մարզը 75 տարեկան է» հոբելյանական մեդալ (5 մարտի, 2018)[23]
  • Ֆիգարո (2022) – «Ճշմարտության համար արվեստում և կյանքում» անվանակարգում[24]

Վավերագրական ֆիլմեր

խմբագրել
  • «Մարիա Շուկշինա։ Պատմեք ինձ իմ հոր մասին» (ռուս.՝ «Мария Шукшина. „Расскажите мне о моём отце“», «Առաջին ալիք», 2009)[25]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 Д. Медведев (2008 թ․ հուլիսի 14). «Указ Президента Президента РФ от 14.07.2008 N 1084 О присвоении почётного звания «Заслуженный артист Российской Федерации» Шукшиной М.В.». Kremlin.ru. Администрация Президента России 2017 год. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  4. Белоусова А. (2008 թ․ հոկտեմբերի 1). «Интервью с Анастасией Ворониной-Франсишку». segodnya.ua. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. Никита Ловчинский (2015 թ․ փետրվարի 25). «Мария Шукшина: «Мужчины ценят лишь деньги, секс и свободу»». Сетевое издание "Родгор.ру". Издательский дом «Волгоградская Правда». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  6. ««В гости по утрам». О проекте». www.1tv.ru (ռուսերեն). Первый канал. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
  7. Петлинова Н. (2020 թ․ հուլիսի 13). «Мария Шукшина создала YouTube-канал, чтобы опубликовать фильм об экс-схиигумене Сергии». 360°.
  8. «Шесть лидеров главной псевдонаучной гонки 2021 года • ВРАЛ». ВРАЛ (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 25-ին.
  9. «Победителю — грустного рептилоида: в финале лженаучной премии сразятся доктора Курпатов и Редько». www.fontanka.ru (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 25-ին.
  10. «Академики Российской академии кинематографических искусств (список)». kino-nika.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 15-ին.
  11. Ткаченко Т. (2010 թ․ նոյեմբերի 1). «Многодетные мамы нашего шоу-бизнеса». story.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  12. «Публикация Мария Шукшина в Instagram • Ноя 20 2017 в 8:59 UTC» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  13. rusakters.ru, Шукшина Мария — Российские и советские актёры
  14. «43-летняя актриса Мария Шукшина выйдет замуж в четвёртый раз?». Бульвар Гордона, № 26(270). bulvar.com.ua. 2010 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  15. «Врачи написали открытое письмо Зюганову, Шукшиной, Бероеву и «другим противникам вакцинации» — и позвали их в красные зоны больниц. Вот что те ответили». Meduza (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  16. «Свыше 150 деятелей культуры поддержали президента и спецоперацию на Украине». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
  17. Московского депутата Алексея Горинова осудили на семь лет колонии за "военные фейки". Это первый реальный срок по такому делу, BBC, 8.07.2022
  18. Голосуй, не комплексуй! «Има-консалтинг» помогает ЦИК уговорить россиян прийти на выборы
  19. «Указ Президента Российской Федерации от 27.11.2006 г. № 1316» (ռուսերեն). Президент России. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  20. Распоряжение Президента Российской Федерации от 12 декабря 2017 года № 428-рп «О поощрении»
  21. Указ Президента Российской Федерации от 23 ноября 2020 года № 732 «О награждении государственными наградами Российской Федерации»
  22. «Постановление Правительства Санкт-Петербурга от 17 июня 2010 года № 792 «О присуждении премий Правительства Санкт-Петербурга в области литературы, искусства и архитектуры за 2009 год»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  23. «Надежда Бабкина в Instagram: «Гастроли по Сибири. «Калина Красная» в #Кемерово. Огромный успех! Спасибо за поддержку!»» (ռուսերեն). Instagram. 2018 թ․ մայիսի 9. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  24. «В Петербурге названы лауреаты российской актерской премии «Фигаро» имени Андрея Миронова». tass.ru (ռուսերեն). ТАСС. 2022 թ․ մարտի 8. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
  25. ««Мария Шукшина. Расскажите мне о моём отце». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2009 թ․ հուլիսի 25. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Շուկշինա» հոդվածին։