Վրթանես Ախիկյան
Վրթանես Գալուստի Ախիկյան (հոկտեմբերի 26, 1873, Վան[1][2] - փետրվարի 21, 1936[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։
Վրթանես Ախիկյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1873 |
Ծննդավայր | Վան[1][2] |
Վախճանվել է | փետրվարի 21, 1936[1][2] (62 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1912)[1] |
Մասնագիտություն | նկարիչ և ուսուցիչ |
Ուսուցիչ | Պավել Կովալևսկի[1], Ֆրանց Ռուբո[1], Նիկոլայ Սամոկիշ[1] և Իլյա Ռեպին[1] |
Աշակերտներ | Գոհար Ֆերմանյան և Հմայակ Ավետիսյան |
Պարգևներ | |
Վրթանես Ախիկյան Վիքիդարանում | |
Vrtanes Akhikyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1890 թվականին ընդունվել է Կոստանդնուպոլսի գեղարվեստի վարժարան։ 1894-1912 թվականներին եղել է Պավել Կովալևսկու և Իլյա Ռեպինի արվեստանոցներում։ 1899-1912 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն ուսումնարանում։
Առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնում՝ Ռուս նկարիչների ընկերության ցուցահանդեսում (1911)։ 1912-1915 թվականներին դասավանդել է Վանի կեդրոնական վարժարանում, 1915-1918 թվականներին՝ Թիֆլիսի Գայանյան դպրոցում, 1921-1929 թվականներին՝ ԵԳԱՏ-ում։ Փոքրաչափ բնանկարների, նատյուրմորտների վարպետ է[3]։ Աշխատակցել է Թիֆլիսում և Երևանում հրատարակաված «Հասկեր», «Հոկտեմբերիկ», «Պատկոմ», «Մաճկալ» և «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին[4]։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Դեղձեր» (1925)
- «Արարատ» (1925)
- «Ժողտան շինարարությունը» (1928, Հայաստանի ազգային պատկերասրահ)
- «Արզնու բազալտ կտրողները» (1933)
- «Գեղարդի տեսարան» (էտյուդ, 1927)
- «Գետառ գետը Ավան գյուղի մոտ» (1928)
- «Ավան գյուղ. Արագած» (1928)
- «Պապը և թոռնիկը» (1929)
- «Մեղվի փեթակ» (1929)
- «Ժողտան քար ջարդող մեքենան» (1930)
- «Ծաղիկներ Արզնիից» (1935)
Գրականություն
խմբագրել- Արվեստի վաստակավոր գործիչ Վրթանես Ախիկյանի նկարների ցուցահանդես [կատալոգ], Ե., 1937
- Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրթանես Ախիկյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրթանես Ախիկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 200)։ |