Վանի կեդրոնական վարժարան

Վանի կեդրոնական վարժարան, բացվել է 1881 թվականին՝ Մ․ Փորթուգալյանի, Մ․ Իփիմյանի և ռուսական փոխհյուպատոս Կ․ Կամսարականի ջանքերով, ունեցել է 70 աշակերտ (20-ը՝ անվճար) և 16 ուսուցիչ։ Աշակերտներն անվճար ստացել են դասագրքեր ու գրենական պիտույքներ։ Դասավանդվել են աշխարհագրություն, գծագրություն, բնագիտություն, քննական պատմություն, աստվածաբանություն, հողագործություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, օսմանական օրենսդրություն, մարզանք, երկրաչափություն, հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն և այլ առարկաներ։ Դպրոցականները սովորել են նաև հյուսնություն։ Ուսուցիչներից էին Մ․ Փորթուգալյանը (տեսուչ), Դ․ Արտամետյանը, Գ․ Ասլանյանը, Մ․ Թերլեմեզյանը, Խ․ Խրիմյանը, Ն․ Շիրվանյանը, Ն․ Մադաթյանցը, Կ․ Փիլիպոսյանը և ուրիշներ։ Առաջին շրջանավարտներից են Հ․ Ագրիպասյանը, Փ․ Թերլեմեզյանը, Ղ․ Խանջյանը, Գ․ Թերլեմեզյանը։ Օսմանյան կառավարությունը տարբեր առիթներով խոչընդոտել է վարժարանի աշխատանքը, հալածել մասնավորապես Կովկասից եկած ուսուցիչներին։ Վանի ինքնապաշտպանության ժամանակ (1896 թվականին) վարժարանի անձնակազմը խիզախողների առաջին շարքերում է եղել։ Այդ դեպքից հետո վարժարանը փակվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 272