Հայաստանի աշխատավորուհի

«Հայաստանի աշխատավորուհի», խորհրդային շրջանի հայկական հասարակական–քաղաքական, գրական–գեղարվեստական պատկերազարդ ամսագիր։ Հանդիսացել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի հրատարակությունը։

Լույս էր տեսնում 1924 թ.-ից (1941–1958 թթ.-ին ընդհատվել է), Երևանում։ Խմբագիրներ Ֆ. Վարդանյան, Վ. Տարախչյան, Ա. Չոլախյան, Վ. Աթանեսյան, Ա. Երիցյան, Ժ. Մադոյան, Ա. Չիլինգարյան (1972 թ.-ից)։

Առաջին շրջանում հանդեսը ներկայացրել է հայ կնոջ մասնակցությունը Հայաստանում սոցիալիստական ռեժիմն ամրապնդելու մեջ, փորձել է պայքարել անգրագիտության դեմ, պայքարել աշխատավոր կնոջ իրավունքների համար։ Վերահրատարակումից հետո (1958 թ.) «Հայաստանի աշխատավորուհի» ակտիվ մասնակցել է ԽՄԿԿ և ՀԿԿ համագումարների ու պլենումների որոշումները տպագրելու մեջ։ Պրոպագանդել է խորհրդային գաղափարախոսություն՝ «սովետական հայրենասիրություն», «ժողովուրդների բարեկամություն», «պրոլետարական ինտերնացիոնալիզմ» և այլ դոգմաներ, հետևողականորեն լուսաբանռլ կանանց դերն ու տեղը՝ այսպես կոչված կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։

Գաղափարախոսության դիրքերից առանձնահատուկ ուշադրություն է նվիրել հասարակություն-ընտանիք-անհատ փոխհարաբերություններին, սոցիոլոգիական ուսումնասիրություններ կազմակերպել այդ թեմայով, հարցազրույցներ անցկացրել հանրապետության նշանավոր համարվող մարդկանց հետ։ Անդրադարձել է նաև կանանց ու երեխաների առողջապահության, հանգստի կազմակերպման հարցերին, տվել բժշկական, կենցաղային խորհուրդներ։

Ամսագրին թղթակցել են հանրապետության գրողներ, գիտնականներ, բժիշկներ, տարբեր մասնագիտությունների կին գործիչներ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1974 թ.):

Արտաքին հղումներ

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 136