Մաճկալ (թերթ)

Հայաստանի օրաթերթ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաճկալ (այլ կիրառումներ)

«Մաճկալ», խորհրդային շրջանի գյուղացիական թերթ։ Հանդիսացել է ՀԿԿ Կենտկոմի հրատարակություն։ Լույս է տեսել 1922-1931 թվականներին, Երևանում, տարբեր պարբերականությամբ (օրաթերթ, երկօրյա, եռօրյա, շաբաթաթերթ)։ Խմբագիրներ՝ Եղիա Չուբար, Մ. Չոլախյան, Հովհաննես Բաննահյան, Գ. Ղազարյան, է. Չոփուրյան, Ա. Հախումյան, Հ. Հովհաննիսյան։

Մաճկալ
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1922
ԳրասենյակԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Լուծարվել է1931

Տպագրել է կառավարական դեկրետներ, ժողկոմատների որոշումներ ու ցուցումներ։ Լուսաբանել է կուսակցական բջիջների աշխատանքը գյուղական համայնքներում, զբաղվել անգրագիտության վերացման, խորհրդային կենցաղի արմատավորման և այլ քարոզչական նյութերի տարածմամբ։ Խորհրդային գաղափարախոսության սահմաններում տեղեկություններ է հաղորդել նաև այլ միութենական հանրապետությունների առօրյայի, միջազգային քաղաքական իրադարձությունների մասին։

Ունեցել է թերթիկ-հավելվածներ («Կարմիր զինվոր», «Աշխատավոր կնոջ թերթիկ», «Բատրակ», «Երիտասարդ մաճկալ» և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 191