Վոստոկ-1 («Վոստոկ») (ռուս.՝ Восток-1), տիեզերանավ «Վոստոկ» շարքից, առաջին տիեզերական սարքաորումը, որը մարդուն բարձրացրել է մերձերկրյա ուղեծիր։

Վոստոկ-1
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակhuman spaceflight? և Vostok?
Երկիր ԽՍՀՄ
ԿազմակերպությունԽՍՀՄ տիեզերական ծրագիր
ՆախագիծVostok programme?
Տիեզերանավի թռիչքային տվյալներ
Կրող հրթիռVostok-K?[1] և Vostok?
Մեկնաթռիչքի հրապարակԲայկոնուր[1] և Gagarin's Start?
Մեկնարկապրիլի 12, 1961[1]
Վայրէջքապրիլի 12, 1961
Վայրէջքի վայրՂազախստան
Թռիչքի տևողություն6480 վայրկյան
Բարձրակետ327 կմ
Ցածրակետ169 կմ
Ուղեծրի թեքություն1,1 Ռադիան
Ուղեծրի տեսակցածր մերձերկրյա ուղեծիր
Պտույտի պարբերություն89,1 րոպե
Պտույտների քանակ1
NSSDC ID1961-012A
NORAD ID00103
Անձնակազմի թռիչքային տվյալներ
ԱնձնակազմՅուրի Գագարին
Իրար հետ կապ ունեցող աշավախմբեր

«Վոստոկ» տիեզերանավով 1961 թվականի ապրիլի 12-ին ԽՍՀՄ-ի օդաչու-տիեզերագնաց Յուրի Գագարինն ամբողջ աշխարհում առաջին անգամ թռել է դեպի տիեզերական տարածություն։ Տիեզերանավը թռիչք է կատարել Բայկանոուր տիեզերակայանից, մոսկովյան ժամանակով 9 ժամ 7 րոպեին (06:07:00 UTC): Տիեզերանավը կատարել է մեկ պտույտ Երկրի շուրջը և վայրէջք է կատարել 10 ժամ 55 րոպեին (07:55:00 UTC), Սարատովի մարզ Սմելովկա գյուղում։

Անձնակազմ խմբագրել

Տիեզերագնացի ընտրություն խմբագրել

Առաջինը դեպի տիեզերք թռչող անձի ընտրության հարցում ԽՍՀՄ խորհրդի նախարարների պետական կոմիտեի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի № 1 գլխավոր պաշտպանական կոմիտեի կոնստրուկտոր Ս. Կորոլյովը և նրա գործընկերների մոտ կասկած չկար. դա կարող էր լինել միայն ռեակտիվ կործանիչ ինքնաթիռի օդաչու։

Հաշվի առնելով տիեզերական տեխնոլոգիայի առանձնահատկության և հնարավորությունները` պետք են եկել հատուկ թեկնածուներ` մարդիկ, ովքեր բացարձակապես առողջ էին, հատուկ պատրաստված, կարգապահ, տարիքը` մոտավորապես 30 տարեկան, հասակը` 170 սմ-ից ոչ ավել, քաշը` 68-ից 70 կգ[2]։

Առաջին տիեզերագնացների խմբում կային երկու առաջատարներ` Յուրի Գագարինը և Գերման Տիտովը։

1961 թվականի ապրիլի 3 կազմաերպվել է ԽՄԿԿ ԿԿ նախագահության նիստ, որն անց է կացվել Նիկիտա Խրուշչովի կողմից։ ԽՍՀՄ նախարարների միության նախագահ Դմիտրի Ուստինովի տեղակալի զեկույցով ԿԿ նախագահությունը որոշում է կայացնում մարդուն ուղարկել տիեզերք։

1961 թվականի ապրիլի 8-ին կազմակերպված Պետական հանձնաժողովի նիստում որոշվում է բաց թողնել դեպի տիեզերք «Վոստոկ» տիեզերանավը, որը ղեկավարում էր ԽՍՀՄ նախարարների միության պետական կոմիտեի պաշտպանական տեխնիկայի նախագահ Կ. Ռուդնևը։ Հանձնաժողովը հաստատում է պատմության մեջ առաջին անգամ մարդուն տիեզերական թռիչքի հանձնարարությունը` Սերգեյ Կորոլյովի և Ն. Կամանինի ստորագրությամբ։

  Կատարել մեկ շրջադարձ Երկրի շուրջը 180-230 կիլոմետր բարձրության վրա, 1 ժամ 30 րոպե տևողությամբ` տրված մարզում վայրէջք կատարելիս։ Թռիչքի նպատակը` ստուգել մարդու` տիեզերքում լինելու հնարավորությունները հատուկ սարքավորված տիեզերանավով, ստուգել տիեզերանավի սարքավորումները թռիչքի ժամանակ, ստուգել տիեզերանավի կապը Երկրի հետ, համոզվել տիեզերանավի և տիեզերագնացի հուսալի վայրեջքի հարցում։  

Նիստի բաց մասից հետո հանձնաժողովը մնացել են նեղ կազմով և հաստատել Ն. Կամանինի առաջարկը, այն է` թույլատրել թռչել Յուրի Գագարինին, իսկ Տիտովին հաստատել որպես պահեստային տիեզերագնաց։

Կառուցվածք խմբագրել

  • Սարքավորման քաշը` 4,725 տ,
  • Հերմետիկ մարմնի տրամագիծը` 2,2 մ,
  • Երկարություն (առանց ալեհավաքի)` 4,4 մ,
  • Առավելագույն տրամագիծ` 2,43 մ։

1959 թվականի ԽՍՀՄ նախարարների միության նախագահի տեղակալ, ԽՍՀՄ նախարարների միության հանձնաժողովի նախագահության ռազմաարդյունաբերական հարցերով նախագահ Դ. Ուստինովի նախաձեռնությամբ ԽՍՀՄ նախարարների միությունը որոշում է կայացրել հաստատել «Վոստոկ» համալիրի ղեկավարման մշակումը։

ԽՍՀՄ-ի` տիեզերական մրցավազքին մասնակցությունը բերել է նրան, որ տիեզերանավի ստեղծման համար ընտրվել էր ոչ օպտիմալ, բայց պարզ և արագ իրագործելի որոշումների շարք[3]։ Մի քանի բաղադրիչներ ժամանակին չեն հասցրել ստեղծել և արդյունքում ստիպված էին հրաժարվել արտակարգ իրավիճակների փրկության համակարգից և տիեզերանավի փափուկ վայրէջքի համակարգից։ Բացի դրանից, կառուցվածքից հեռացվել է տիեզերանավի կրկնօրինակվող արգելակային համակարգը։ Վերջին որոշումը հիմնված է նրա վրա, որ եթե տիեզերանավը բաց թողնվեր 180-200 կմ-ից ցածր բարձրության ուղեծիրի վրա, այն յուրաքանչյուր դեպքում էլ 10 օրվա ընթացքում կլքեր մթնոլորտը բնական արգելակման պատճառով և կվերադառնար Երկիր։ Հենց այդ 10 օրերի վրա էլ հաշվարկվել են կյանքի ապահովման համակարգերը[4][5][6]։

Կապ խմբագրել

Տիեզերագնացների հետ հաստատվում և պահվում էր երկկողմանի ռադիոկապ։ Նավակողի կարճալիք հաղորդչի հաճախություն կազմում էր 9,019 մեգահերց և 20,006 մեգահերց, իսկ դիապազոնում ուլտրակարճալիքը 143,625 մեգահերց է։ Ռադիոհեռաչափության և հեռուստատեսային համակարգի օգնությամբ հետևում էին տիեզերագնացների թռիչքի ժամանակ[7]։

Անհանգստություն տիեզերագնացի համար խմբագրել

Առաջին թռիչքը անց է կացվել ավտոմատ ռեժիմով, որտեղ տիեզերագնացը կարծես տիեզերանավի ուղևոր լիներ։ Բայց յուրաքանչյուր րոպեին նա կարող էր միացնել ձեռքի կառավարման համակարգը։

Խորհրդային հոգեբանները, ստույգ չիմանալով, թե ինչպես իրեն կպահի մարդը անկշռության երկար ազդեցության տակ, խոստովանել են, որ տիեզերագնացները կարող էին կորցնել իրենց վերահսկողությունը և ցանկանալ տիեզերանավը ձեռքի կառավարման տակ դնել, այդ իսկ պատճառով ծածկագրի նիշերը, որոնք թույլ էին տալիս անջատել ավտոմատ ռեժիմը, դրված էին հատուկ փակված ծրարում։ Ենթադրվում էր, որ տիեզերագնացը կարող է ճիշտ կարդալ և մուտքագրել այս կոդը միայն այն դեպքում, եթե նա մեղսունակ է։ Սակայն թռիչքից առաջ Գագարինին այնուամենայնիվ ասվել է այդ ծածկագիրը։

Առաքելության ընթացք խմբագրել

Ժամանակ (Մոսկովյան ժամ) Իրադարձություն Բանակցություններ
Թռիչքից առաջ.
03:00 Մեկնման հրապարակում սկսվել են տիեզերանավի վերջնական ստուգումները։ Ներկա էր նաև գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը։
5:30 Եվգենի Կարպովը մտնում է ննջարան և թոթովում է Գագարինի մեջքը` ասելով․ «Յուրա՛, արթնացիր», արթնանում է նաև Գերման Տիտովը։ Բժիշկը գոհունակ ձևով թափահարում է գլուխը, քանի որ նրանք աշխույժ էին։ Մարմնավարժությունից հետո նրանք նախաճաշում են։ Տիեզերագնացները հաճուքով էին ուտում մսով պյուրեն, սև հաղարճի ջեմը և խմում հյութը։
06:00 Սկսվում է Պետական հանձնաժողովի նիստը։ Այն շատ կարճ է տևում․ «Ամեն ինչ պատրաստ է»։ Նիստից հետո վերջնականապես գրվում է Տիեզերագնացի № 1 թռիչքային առաջադրանքը։
06:50 Գագարինը դուրս է գալիս ավտոբուսից։ Շատ ուղեկցողներ նրան ճանաչում էին։ Բոլորը սկսում են անհանգստանալ։ Յուրաքանչյուրը ուզում էր գրկել և հրաժեշտ տալ առաջին տիեզերագնացին։
Թողարկման ցիկլոգրաման[8][9]։
07:10 Գագարինի ձայնը հայտնվում է եթերում։
08:10 Հայտարարվում է 50 րոպեանոց պատրաստություն։
08:30 Հայտարարվում է 30 րոպեանոց պատրաստություն
08:50 Հայտարարվում է 10 րոպեանոց պատրաստություն։ «Ձեզ հասկացա, հայտարարվել է տաս րոպեանոց պատրաստություն։ Հերմոսաղավարտը փակ է։ Ամեն ինչ լավ է ինքնազգաողությունը լավ է, մեկնարկին պատրաստ ենք»։
09:00 Հայտարարված է մեկ րոպե պատրաստություն։ Կորոլյով. մեկ րոպե պատրաստություն, ինրպե՞ս է լսվում

Գագարին. Ձեզ հասկացա մեկ րոպե պատրաստություն։ Ստանձնեցի մեկնարկային դիրքս․․․

09:01:51 հրաման` «Մեկ րոպե պատրաստություն»
09:03:00 հրաման` «Պատրաստվել թռիչքին»
09:03:06 հրաման` «Կորզանում-1»
09:03:16 հրաման` «Փչում»
09:03:51 հրաման` «Դրենաժի բանալի»
09:05:51 հրաման` «Բացթողում»
09:06:41 հրաման` «Կորզանում–2»
09:06:51 հրաման` «Մեկնարկ»
09:07 միացնել հրավառելիքը Կորոլյով. Այրում է տրվում։

Գագարին Ձեզ հասկացա, տրվում է այրում։
Կորլոյով Նախնական աստիճան․․․ Միջին․․․ Գլխավոր․․․ Բարձրանալ
Կապով տիեզերագնացը բարձր բղավում է՝ Գնացինք։

Թռիչք:
09:09 Առաջին աստիճանի բաժանում
09:52 Ատանալով տվյալները Կայանից ստացած տվյալների համաձայն` «Վոստոկ-1» տիեզերանավը և տիեզերագնացները գտնվում են Հարավային Ամերիկայի վրա և ասում են․ «Ինքնազգացողությունը լավ է։ Ձեզ լավ եմ լսում։ Թռիչքը լավ է ընթանում։»
09:57 Գագարինը ասում է, որ թռչում են Ամերիկայի վրայով։
10:15 Ստանալով տվյալները Թռչելով Աֆրիկայի վրայով, նա տիեզերանավի կայանից ասում է․ «Թռիչքը լավ է ընթանում, անկշռության վիճակը լավ եմ տանում»։

Թռիչքից առաջ խմբագրել

Սկզբում СК-1 (սկաֆանդր) հագել է Գերման Տիտովը, հետո` Յուրի Գագարինը, որպեսզի առաջին տիեզերագնացը քիչ ժամանակ գտնվի սկաֆանդրում (օդափոխական համակարգը կարելի էր միացնել սնուցման աղբյուրին միայն ավտոբուսում)։ Երբ Գագարինը հագնված էր, տիեզերական թռիչքների կայանի աշխատողները նրանից ստորագրություն են խնդրել։ Յուրին զարմացել է, քանի որ նրանից առաջին անգամ էին նման բան խնդրում։ Տիեզերագնացները դուրս են եկել, նրանց հանդիպել է Կորոլյովը։ Նա հոգնած և անհանգստացած էր։ Ավելի ուշ Գագարինը այդ հանդիպման մասին ասել է.

Նա տալիս էր մի քանի առաջարկներ և խորհուրդներ, որոնք ես դրանից առաջ երբեք չէի լսել և որոնք ինձ կարող էին պետք գալ թռիչքի ժամանակ։ Ինձ թվաց, որ տեսնելով և խոսելով մեզ հետ, նա ավելի զվարթ դարձավ ...

Մի քանի րոպե անց կապույտ գույնի հատուկ ավտոբուսը արդեն գնում էր թռիչքի հրապարակ։

Միջազգային արձագանք խմբագրել

Պետության ղեկավարներ խմբագրել

Կրեմլը շնորհավարանքներ է ստացել նաև արևմտյան երկրներից[10]։

  • ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդիը գրել է. «Միացյալ նահանգների ժողովուրդը կիսում է Խորհրդային Միության ժողովրդի գոհունակությունը կապված տիեզերագնացների բարեհաջող թռիչքի հետ, որն իրենից ներկայացնում էր մարդու մուտքը տիեզերք։ Մենք շնորհավորում են և՛ Ձեզ, և՛ խորհրդային գիտնականներին և ինժեներների, որոնք այս նվաճումը հնարավոր դարձրին։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ հետագայում տիեզերքը ուսումնասիրելու նպատակով մեր երկրները կարողանան միասին աշխատել և հասնել մեծագույն բարիքների` մարդկանց համար։
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մակմիլանը շնորհավորել է Ն. Խրուշչովին` «նրանց գիտնակնների, տեխնիկների և տիեզերագնացներին մեծ հաջողության առթիվ` մարդու` տիեզերք թռչելու կապակցությամբ»։
  • Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլ գրում է, որ «Խորհրդային գիտնականների և տիեզերագնացների հաջողությունը պատիվ է Եվրոպայի և մարդկության համար»։

Պատմական նշանակություն խմբագրել

Յուրի Գագարինի թռչիքը հաճախ համեմատվում է պատմական փուլանիշեր դարձած այնպիսի կարևոր իրադարձությունների հետ, ինչպիսիք են Քրիստափոր Կոլումբոսի նավարկությունը, որը հանգեցրել է Ամերիկայի հայտնագործմանը, կամ առաջին թռիչքը Ատլանտյան Օվկինասի վրայով, որը կատարել են Ջոն Օլկոկը և Արթուր Բրաունը։

Խորհրդային միությունում հաջող իրականացված առաջին Թռիչքը նաև համարվում էր որպես մեծ հաղթանակ Միացյալ Նահանգների դեմ ուղղված սառը պատերազմում։

«Վոստոկ» տիեզերանավի արձակումը 1961 թվականի ապրիլի 12-ին հաստատել է ԽՍՀՄ-ի տեխնիկական և գիտական մակարդակը և արագացրել տիեզերական ծրագրերի զարգացումը ԱՄՆ-ում։ Թռիչքը ցույց է տվել մարդու` տիեզերական տարածություն մեկնելու հնարավորությունը։ Յուրի Գագարինը դարձել է երկրագնդի հայտնի մարդկանցից մեկը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 McDowell J. Jonathan's Space Report — 1989.
  2. «Таких берут в космонавты!». // Retroportal.ru.
  3. Михаил Руденко (N 17/2005 02.05 - 08.05). «Юрий Гагарин погибал трижды». Русская Германия. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին. «О том, какая это была машина, много позже напишет в своих воспоминаниях соратник Королёва академик Борис Раушенбах: «„Восток", на котором должен был лететь Гагарин, был предельно прост: в его конструкции легко обнаружить множество неоптимальных (но зато быстро осуществимых) технических решений…»» {{cite web}}: Invalid |url-status=1 (օգնություն)
  4. Данилкин Л. А. Юрий Гагарин. — М.: Молодая гвардия, 2011.
  5. Валентина Пономарёва (2000 թ․ նոյեմբերի 5). «Неоткрытый космос». Дружба народов. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
  6. Наталия Жовнир (№ 45, 21 ноября 2009). ««Тройник» Гагарина». Зеркало недели. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
  7. «12 апреля 1961 года - первый полёт человека в космос». ТАСС, 12 апреля 1961 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  8. Карточка стреляющего на пуск космического корабля «Восток-1», РГАНТД, ф.211, оп.7, д.580
  9. Борисенко И.Г. Человек в космосе // На космических стартах и финишах. — М.: Знание, 1975. — 160 с.
  10. «Юрий Гагарин – первый человек в космосе. 50 лет со дня первого полёта». retroportal.ru. 2011 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին.
  11. «Russia remembers space hero» (անգլերեն). BBC News. 2001 թ․ ապրիլի 12. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • Первый пилотируемый полёт. Российская космонавтика в архивных документах. / Давыдов В. А.. — М: «Родина МЕДИА», 2011. — Т. 1. — 560 с. — ISBN 978-5-905350-01-6
  • Первый пилотируемый полёт. Российская космонавтика в архивных документах. / Давыдов В. А.. — М: «Родина МЕДИА», 2011. — Т. 2. — 560 с. — ISBN 978-5-905350-02-3

Արտաքին հղումներ խմբագրել