Վոնջու (Հարավային Կորեա)
Վոնջու (կոր. 원주시, 原州市, Wonju-si), քաղաք Կանվոնդո նահանգում, Հարավային Կորեա։ Տեղակայված է Սեուլից 140 կմ դեպի արևելք։ Կորեական պատերազմի ժամանակ քաղաքում տեղի են ունեցել կատաղի մարտեր։ Հիմա Վոնջուում երկու ամերիկյան ռազմաբազա է տեղակայված։
Բնակավայր | ||
---|---|---|
Վոնջու | ||
Երկիր | Հարավային Կորեա | |
Համայնք | Գանգվոն | |
Մակերես | 867,63 կմ² | |
Բնակչություն | 330 854 մարդ (2015)[1] | |
Պաշտոնական կայք | wonju.go.kr | |
| ||
Պատմություն
խմբագրելՀին Կորեայում տարածքը, որի վրա տեղակայված էր Վոնջուն, գտնվում էր Սամհան ցեղերի միության կազմում (Մահան նախապետություն), հետո դարձավ Գոգուրեո պետության մի մասը։ 469 թվականին վան Չանսուն այստեղ ստեղծեց Փհյոնվոն գավառը (Փհյոնվոնգուն)։ 940 թվականին Դեջո վանի կողմից գավառը վերանվանվեց Վոնջու։ Մինչև Չունգչոնգը եղել է Կանվոնդո նահանգի մայրաքաղաքը։ 1955 թվականին գավառը ստացավ քաղաքի կարգավիճակ[2]։
Աշխարհագրություն
խմբագրելՎոնջուն գտնվում է Կորեական թերակղզու կենտրոնական մասում, Կանվոնդո նահանգի հարավ-արևմուտքում։ Քաղաքին հարում են Թհեբեկսան լեռների արևմտյան լանջերը։ Վոնջուն գտնվում է երկու գետերի ավազանում` Սոմգան և Նամհանգան։ Լանդշաֆտը հիմնականում հարթ է, փոքր բլուրներով։ Քաղաքի տարածքում է գտնվում Չիակսան ազգային պարկը։
Քաղաքի կլիման, ինչպես ամբողջ շրջանինը, մուսոնային է, սակայն ավելի ցուրտ, քան Կորեայի հանրապետության մնացած հատվածները, որի պատճառը ծովի մակարդակից համեմատաբար ավելի բարջձր դիրքն է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 11,5 °C, միջին տարեկան տեղումների քանակը` 1571 մմ[3]։
Վարչական բաժանում
խմբագրելՎոնջուն վարչականորեն բաժանված է 1 իպի, 8 մյոնի և 16 տոնի[4]։
Անվանում | Հանգըլ | Տարածք, կմ² | Բնակչություն, մարդ | Ներքին բաժանում |
---|---|---|---|---|
Մունմագիպ | 문막읍 | 104,3 | 18 943 | 10 րի |
Քվիրեմյոն | 귀래면 | 71,45 | 2 188 | 5 րի |
Փուրոնմյոն | 부론면 | 82,68 | 2 824 | 6 րի |
Պհաբումյոն | 판부면 | 67,75 | 5 479 | 3 րի |
Սիլիմյոն | 신림면 | 127,46 | 4 045 | 7 րի |
Սոչհոմյոն | 소초면 | 103,07 | 10 569 | 8 րի |
Հոջոմյոն | 호저면 | 76,75 | 4 826 | 10 րի |
Հինոպմյոն | 흥업면 | 59,6 | 6 598 | 4 րի |
Չիջոնմյոն | 지정면 | 89,74 | 3 659 | 7 րի |
Վոնինդոն | 원인동 | 0,48 | 7 822 | |
Իլսանդոն | 일산동 | 0,80 | 9 191 | |
Կեունդոն | 개운동 | 1,05 | 12 760 | |
Մյոնյուն-իդոն | 명륜2동 | 0,87 | 19 821 | |
Մյոնյուն-իլդոն | 명륜1동 | 0,92 | 11 902 | |
Մուսիլդոն | 무실동 | 9,07 | 20 158 | |
Պանգոկվանսոլդոն | 반곡관설동 | 21 | 16 291 | |
Պոնսանդոն | 봉산동 | 7,26 | 11 728 | |
Տանգեդոն | 단계동 | 3,68 | 25 281 | |
Տանդուդոն | 단구동 | 3,91 | 46 257 | |
Տհեջան-իդոն | 태장2동 | 8,98 | 27 102 | |
Տհեջան-իլդոն | 태장1동 | 3,04 | 11 016 | |
Ուսանդոն | 우산동 | 7,39 | 10 232 | |
Հակսոնդոն | 학성동 | 0,73 | 6 864 | |
Հենգուդոն | 행구동 | 13,44 | 6 053 | |
Չունանդոն | 중앙동 | 0,99 | 6 766 |
Տնտեսություն
խմբագրելՔաղաքի տնտեսությունը հիմնված է թեթև արդյունաբերության և զբոսաշրջության վրա։
Կրթություն
խմբագրելԲարձրագույն կրթությունը Վոնջուում ներկայացված է մի քանի կրթական հաստատություններով, այդ թվում՝
Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր
խմբագրելՔաղաքի գլխավոր տեսարժան վայրը Չիաքսան ազգային պարկն է, որն այժմ հանդիսանում է երկրի լեռնային տուրիզմի կենտրոններից մեկը[10]։
Նաև քաղաքի շրջակայքում կան բազմաթիվ հնագույն հուշարձաններ, այդ թվում՝ Յոնգվոն ամրոցի պարիսպը, Հեունգբոպս և Կոդոնսա տաճարները՝ Կանվոնդո նահանգի հին մայրաքաղաքը[11]։Գործում է թանգարանը ու Չիակ մշակույթի կենտրոնը[12]։
Ամեն հոկտեմբեր Վոնջուում անցկացվում է քայլքի մրցումներ, որի ընթացքում մրցումներ են անցկացվում 5, 10, 20, 30 և 50 կիլոմետր հեռավորությունների վրա։
Վոնջուն հայտնի է որպես կորեական ավանդական Հանջի թղթի ծննդավայր[13]։
Քաղաքն ունի ներքին թռիչքներ իրականացնող օդանավակայան։
Խորհրդանիշեր
խմբագրելԻնչպես Հարավային Կորեայի մնացած քաղաքները, Վոնջուն նույնպես ունի մի շարք խորհրդանիշներ[14].
- թռչուն. փասիան ` խորհրդանշում է իմաստությունը և ազնվականությունը։
- ծաղիկ. վարդ` խորհրդանշում է համբերություն, իմաստություն և քաջություն։
- ծառ. գինկո` խորհրդանշում է ներդաշնակությունը և շարունակական առաջընթացը։
- Թալիսման. Փասիան Կկվունդորի` խորհրդանշում է քաղաքի հիմնական արժեքները՝ բարձր կենսամակարդակը և քաղաքացիների միասնությունը։
Քույր քաղաքներ
խմբագրելՎոնջուի քույր քաղաքները[15]
- Ռոանոկ, Վիրջինիա, ԱՄՆ, 1965 թվականից
- Էդմոնտոն, Ալբերտա, Կանադա , 1998 թվականից
- Յանտայ, Շանդուն, Չինաստան, 2000 թվականից
- Հեյֆեյ, Անհոյ, Չինաստան , 2002 թվականից
- Իտիկավա, Թիբա, Ճապոնիա , 2005 թվականից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://kosis.kr/eng/
- ↑ «История Вонджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «География Вонджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Административное деление Вонджу» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Wonju National College» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Sangji Youngseo College» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Halla University» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Sangji University». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Yonsei University» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Чиаксан» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Культурное наследие Вонджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Chiak Art Center». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Ханчжи — корейская бумага». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Символы Вонджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Города-побратимы Вонджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.