Անդրկովկասյան փասիան
Անդրկովկասյան փասիան կամ սովորական փասիան (լատին․՝ Phasianus colchicus), փասիանների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։
Անդրկովկասյան փասիան | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Phasianus colchicus
Linnaeus, 1758
|
||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Ենթացեղեր | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
|
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 53-89 սմ է, թևերի բացվածքը՝ 70-90 սմ, կենդանի զանգվածը՝ 720-1200 գ։ Խոշոր է, պոչը՝ երկար ու սուր, դեղնականաչավուն, զոլավոր։ Հասուն արուի ընդհանուր գունավորումը ոսկեգույն–նարնջագույն է, փետուրների ծայրերը՝ սև։ Գլուխը մուգ կանաչ է՝ մետաղական փայլով, այտի վրա կա չփետրավորված կարմիր հատված։ Գոտկատեղը դարչնավուն է, թևերի ծածկող փետուրները՝ բաց դարչնագույն։ Էգի ընդհանուր գունավորումը դարչնագույն է՝ կարմրավուն սև խայտերով, գլուխը և վիզը՝ բաց կապտամանուշակագույն երանգով։ Երիտասարդը նման է հասուն էգին, սակայն պոչն ավելի կարճ է։
Վտանգի պահին թաքստոց է գնում վազելով, թռիչքի դիմելիս թևերը բարձր շփշփոցներ են արձակում։ Արուի ճիչը բաղկացած է 2-3 բարձր կոպիտ հնչյուններից, որոնց հաճախ հետևում են թևերի արագ թափահարումները։
Փասյանները շատ գեղեցիկ թռչուններ են որոնք պատկանում են փասյանական ցեղին։ Այս անկրկնելի թռչունների անունը տեղ է գտել կարմիր գրքում։
Բազմացում և զարգացում
խմբագրելԲույնը ոչ խորը գավաթաձև փոսիկ է, ցամքարը՝ չոր խոտաբույսերից։ Բնադրում է գետնին՝ խիտ թաքստոցում։ Դնում է 45 մմ տրամագծով, կանաչ-դարչնագույն 8-15 ձու։ Թխսակալում է էգը՝ 21-23 օր։ Ձագերը աներեր թռչելու ունակություն են ձեռք բերում կյանքի 50-57-րդ օրը։
Տարածվածություն
խմբագրելԲնակվում է դաշտեզրերի եղեգի, ուռենու և մոշենու խիտ մացառներում։ Հայաստանում չնչին թվաքանակով (1-7 թռչուն) գրանցված է Սյունիքի մարզում (Կապանի, Եղվարդի, Շվանիձորի ծայրամասերում)։
Պահպանություն
խմբագրելՀայաստանում Անդրկովկասյան փասիանի արհեստ, բազմացման և բնության մեջ վերավարժեցման աշխատանքներն անհաջողության են մատնվել՝ թաքստոցների բացակայության և գիշատիչների առկայության պատճառով։ Հաջողությամբ հարմարվում և բազմանում է անազատ պայմաններում։ Շքեղ փետրավորումը գայթակղում է սիրող, և մարզ, որսորդությամբ զբաղվողներին։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան փասիան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան փասիան» հոդվածին։ |