Օլենա Զելենսկա

(Վերահղված է Օլենա Զելենսկիից)

Օլենա Զելենսկա (ուկր.՝ Оле́на Володи́мирівна Зеле́нська, փետրվարի 6, 1978(1978-02-06), Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի սցենարիստ, 95-րդ Թաղամասի հեղինակ, Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի կինը և երկրի առաջին տիկինը 2019 թվականից[2][3][4]։

Օլենա Զելենսկա
ուկր.՝ Олена Володимирівна Зеленська
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1978(1978-02-06) (42 տարեկան)
ԾննդավայրԿրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա
ԿրթությունKryvyi Rih National University?
Մասնագիտությունսցենարիստ և ճարտարապետ
ԱմուսինՎլադիմիր Զելենսկի
Զբաղեցրած պաշտոններFirst Lady of Ukraine?
Olena Zelenska Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Օլենա Կիյաշկոն ծնվել է Կրիվոյ Ռոգում 1978 թվականի փետրվարի 6-ին։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը[5]։

Ապագա ամուսնու հետ սովորել է կրիվորոժյան № 95 վարժարանում, սակայն այդ ժամանակ նրանք ծանոթ չեն եղել։ Երբ Օլենան Կրիվորոժիեի համալսարանի շինարարական ֆակուլտետի ուսանող էր, իսկ Զելենսկին՝ Կրիվորոժիեի տնտեսագիտական ինստիտուտի, նրանք սկսել են հանդիպել 8 տարի։ 2003 թվականի սեպտեմբերի 6-ին զույգն ամուսնացել է[6]։

2000 թվականին Օլենան գերազանց (մագիստրոսի կարմիր դիպլոմ)[5] ավարտել է իր ուսումը Կրիվորոժսկի տեխնիկական համալսարանում[7]։ Օլենան իր մասնագիտությամբ չի աշխատել։ Պատանեկության տարիներին հաճախ Զելենսկուն ուղեկցել է ելույթներում և փորձերում՝ օգնելով համարների պատրաստմանը, հետագայում դարձել է ստուդիայի հիմնադիր։ Մինչև 2019 թվականի նախագահական ընտրությունների մեկնարկը նա հանրային անձ չի եղել։

Ըստ Զելենսկու 2017 թվականի հայտարարագրի՝ Օլենան ունի երկու բնակարան[8][9]։

2020 թվականի հունվարի 13-ին Օլենա Զելենսկան ընդգրկվել է մշակույթի նախարար Վլադիմիր Բորոդյանսկիի կողմից գլխավորվող «Միստեցկի Արսենալի» խորհրդի կազմում[10]։

ՖիլմագրությունԽմբագրել

  • 2009 - «Ինչպես կազակները…» - սցենարիստ

ԸնտանիքԽմբագրել

  • Հայրը՝ Կիյաշկո Տիմոֆեովիչ (1951)
  • Մայրը՝ Կիյաշկո Վիտալիվնա (1953)
  • Ամուսին՝ Վլադիմիր Զելենսկի (1978)
  • Դուստրը՝ Օլեքսանդրա (2005)[11]
  • Որդին՝ Կրիլո (2013)[11]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Олена Зеленська: сценарист з червоним дипломом і творець „Слуги народу“»
  2. (ռուս.)Что известно о Елене Зеленской: биография и интересные факты
  3. (ռուս.)«Елена Зеленская», 22.04.2019
  4. (ռուս.)«Владимир Зеленский — биография, информация, личная жизнь»
  5. 5,0 5,1 (ռուս.)«Краткая биография Елены Зеленской»
  6. (ռուս.)«Жена Владимира Зеленского: личная жизнь и творчество Елены Кияшко» // shoubiz.guru
  7. (ռուս.)«Зеленская Елена»
  8. Декларації: Зеленський Володимир Олександрович
  9. https://www.pravda.com.ua/news/2019/05/1/7213976/ 
  10. «Зеленський ввів свою дружину до складу ради "Мистецького арсеналу"»։ РБК-Украина (ռուսերեն)։ Վերցված է 2020-01-13 
  11. 11,0 11,1 Елена Кравец: «Я крестила жену Зеленского»