1+1

Ուկրաինական հեռուստաալիք
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1+1 (այլ կիրառումներ)

1+1, Ուկրաինայի համազգային հեռուստաընկերություն։ Հեռուստաալիքը հիմնվել է 1995 թվականի սեպտեմբերի 3-ին։ Սկզբից իր հաղորդումները ներկայացնում էր Առաջին ազգային հեռուստաալիքի եթերում, իսկ 1996 թվականից սկսել է հեռարձակվել Ուկրաինայի հեռուստատեսության երկրորդ համազգային ալիքով, ստանալով պետական ՈՒՏ-2 հեռուստաալիքի հաճախականությունները[1]։ 2004 թ. հուլիսի 30-ին ստացել է շուրջօրյա հեռարձակման իրավունք, և սույն թվականի օգոստոսի 16-ից սկսել է աշխատել 24-ժամյա գրաֆիկով։

1+1
1 plus 1 logo.svg
Երկիր{{{2}}} Ուկրաինա
ԿիևԿիև
Հեռարձակման գոտի{{{2}}} Ուկրաինա
Հեռարձակման լեզուռուսերեն, ուկրաիներեն
Հեռարձակման սկսման թվական1995 սեպտեմբերի 3
Փոխարինվել էՈՒՏ-2
Սեփականատեր«1+1 Մեդիա»
Central European Media Enterprrises Ltd.
Վեբ-կայքhttp://www.1plus1.ua/

Ըստ GFK Ukraine-ի կողմից անցկացված հետազոտությունների, «1+1» ուկրաինական հեռուստաեթերում հեռուստաալիքի բաժինը 2007 թվականին կազմել է 15,19, և այդ ցուցանիշներով զբաղեցրել երկրորդ տեղը[2], իսկ 2008 թվականին՝ նույնպես երկրորդ տեղը 15,05%--ով[3]։ 2011 թ. արդյունքները ցույց են տվել, որ հեռուստաալիքի դիտման բաժինը կազմել է օրական 13,5% և 15,99% երեկոյան ժամերին[4]։ Ուկրաինայի տարածքի 95%-ը գտնվում է «1+1» - ի տեխնիկական ծածկույթում։

2006 թ. մարտից ԱՄՆ և Կանադայի կաբելային ցանցերում սկսեց հեռարձակվել հեռուստաալիքի միջազգային տարբերակը՝ «1+1 International», որն ուղղված է Հյուսիսային Ամերիկայում ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչներին։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել