Բացել գլխավոր ցանկը

Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Սեպտեմբեր 2019

Հայերեն Վիքիպեդիա թե՞ Հայկական Վիքիպեդիա

Բարի օր։ Ցանկանում եմ քննարկել Հայաստանի կամ հայերի հետ ուղիղ կապ չունեցող հոդվածներում Հայաստանի կամ հայերի մասին բաժնի առկայության հարցը։ Առաջ մտածում էի, որ բոլորի համար պարզ է, որ նման բաժին չպետք է լինի, բայց վերջին մի քանի օրերի ընթացքում առնվազն չորս մասնակից տարբեր էջերում այլ կարծիք է հայտնել։ Ես կարածում եմ, որ օրինակ Երկրորդ համաշխարհային պատերազմ հոդվածից պետք է հեռացնել «Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին» բաժինը, ավելի ճիշտ՝ տեղափոխել Հայերի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին հոդված։ Այդպես եմ մտածում, որովհետև հանրագիտարանը պարզապես հայերեն լեզվով է, ոչ թե հայկական. կոնկրետ թեմային (այս դեպքում՝ հայերին) առաջնահերթություն տալով մենք հոդվածը ոչ չեզոք ենք դարձնում։ Ասում են, որ Հայերեն Վիքիպեդիա կարդացողների ճնշող մեծամասնությունը ապրում է Հայաստանում կամ հայ է, հետևաբար՝ նրանց ավելի հետաքրքիր կլինի Հայաստանի կամ հայերի վերաբերյալ բաժինը։ Այս փաստի հետ, մեծ հաշվով, ես համաձայն եմ, բայց չեմ կարծում, որ դա հոդվածների ներքին բովանդակությունը փոխելու պատճառ կարող է լինել։ Անշուշտ հանրագիտարանը օպտիմալ զարգացնելու համար պետք է հաշվի առնենք ընթերցողների էթնիկ կազմը, հետաքրքրությունները, տարիքային շերը և այլն, բայց դրանք ազդեցություն պետք է ունենան ոչ թե հոդվածների ներքին բովանդակության վրա, այլ օրինակ համապատասխան միջոցառումներ կամ նախագծեր ստեղծելու առաջնահերթության վրա (օրինակ՝ եթե որոշում ենք նախագիծ սկսել ինչ-որ երկրի գիտնականների մասին, առաջին հերթին կարող ենք սկսել Հայաստանի գիտնականներ, ոչ թե Գվատեմալայի գիտնականներ նախագիծը)։ Սա կօգնի, որպեսզի հանրագիտարանում ընթերցողներին հետաքրքրող թեմաներով նյութեր շատ լինեն, բայց առանձին հոդվածների տեսքով (օրինակ՝ Հայերի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին, ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԸ Հայաստանում և այլն)։ Կարճ ասած՝ ես ցանկանում եմ, որ Հայերեն Վիքիպեդիայի ցանկացած հոդված ցանկացած լեզվով պարզապես թարգմանելու դեպքում հնարավոր լինի առանց փոփոխության այդ թարգմանությունը տեղադրել համապատասխան լեզվով Վիքիպեդիայում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:17, 16 Օգոստոսի 2019 (UTC)

Հ.Գ. Ասածս բնականաբար չի վերաբերում այն հոդվածներին, որտեղ լեզվի հետ առնչվող որևէ հարց կա (օրինակ՝ ստուգաբանություն), նման դեպքերում բնականաբար հայերենը պետք է տարբերվի մնացած լեզուներից։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:22, 16 Օգոստոսի 2019 (UTC)
Աշոտ ջան, դու խառնում ես երկու թեմաներ։ 1. Այս վիքին հայերեն լեզվով է և դա ոչ մի կապ չունի հոդվածի բովանդակության հետ։ 2. Հայաստանի և հայերի մասին տեղեկություններ իրավունք ունեն լինելու հոդվածի մեջ։
Մեկնաբաբում եմ՝ եթե կան վստահելի աղբյուրներ և խմբագիրը գտնում է կարևոր նշել փաստեր որևե ազգի կամ որևե երկրի մասին, ապա ոչ մի սահմանադրում չկա և իմ կարծիքով չպետք է լինի։ Եթե հոդվածում հավաքվելու է բավական տեքստ նոր հորվածի համար, ապա խնդրեմ գրի առանձին հոդված։
Հասարակ օրինակ անգլովիքիյում սուշիի մասին գրված է՝ ճապանական խոհանոց, սակայն կա բաժին ամերիկյան սուշիի մասին, իսկ ռուվիքիյում գրված է Ֆրանսիայի մասին։ - Kareyac (քննարկում) 14:58, 16 Օգոստոսի 2019 (UTC)
Աշոտ ջան, ես էլ եմ կարծում, որ հոդվածներում հնարավոր են լինեն հայերին կամ Հայաստանին վերաբերող բաժիններ, այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Նման պրակտիկա տեսել եմ թե՛ Ռուսերեն և թե՛ Անգլերեն Վիքիպեդիաներում։ Ինքս էլ մեծ հոդվածներ գրելիս ավելացրել եմ Հայաստանին վերաբերող բաժիններ ու կարծում եմ դրանից հոդվածը չի տուժել, օրինակ՝ «Գրաքննությունը ԽՍՀՄ-ում» հոդվածում ավելացրել եմ «Գրաքննությունը ՀԽՍՀ-ում» բաժինը, իսկ «Մանկական ամուսնություն» հոդվածում՝ «Հայաստան» բաժինը։ Եթե շատ ինֆորմացիա կարելի է գրել տվյալ բանի մասին, ապա արժի նաև առանձին հոդված ունենալ տվյալ նեղ թեմայով, ինչպես արդեն ասաց Կարեյացը։ Օրինակ՝ ԱՄՆ հոդվածում արժի ունենալ «Հայերը ԱՄՆ-ում» բաժին և ունենալ առանձին հոդված՝ Հայերն ԱՄՆ-ում։--Լիլիթ (քննարկում) 15:17, 16 Օգոստոսի 2019 (UTC)
Սպասում էի, որ ավելի շատ մասնակից կարձագանքի :(։ Kareyac ջան, ես չեմ ասում, որ Հայաստանի ու հայերի մասին տեղեկությունները իրավունք չունեն լինել հոդվածի մեջ, պարզապես ասում եմ, որ պետք է այնքան իրավունք ունենան, ինչքան ցանկացած այլ երկրի կամ ազգի մասին տեղեկությունները։ Օրինակ եթե ես հիմա վստահելի աղբյուրներ գտնեմ ու Երկրորդ համաշխարհային պատերազմ հոդվածում «Թաթար ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին» բաժին ստեղծեմ, նորմալ կլինի՞։ Նախ ուրիշ լեզվով Վիքիպեդիան հիմք չէ, հետո Անգլերեն Վիքիպեդիայի սուշի հոդածում այդ բաժինը կա, որովհետև սուշիի առանձին տեսակի մասին են խոսում, ոչ թե հենց ամերիկայում սուշիի դերի մասին։ Լիլիթ ջան, կոնկրետ ինչո՞ւ ես կարծում, որ հոդվածներում հայերը կամ Համասյանը պետք է տարբերվեն այլ երկրներից կամ ազգերից։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:20, 18 Օգոստոսի 2019 (UTC)
Աշոտ ջան, իրավունքը պարտադրանք չի։ - Kareyac (քննարկում) 04:36, 19 Օգոստոսի 2019 (UTC)
Աշոտ ջան, ճիշտ ես թաթարների պահով, բայց եթե հաշվի առնենք, որ մեր ընթերցողների մեծ մասը հայեր են, ապա ըստ իս՝ նրանց հետաքրքիր կլինի կարդալ հայերի մասնակցության մասին Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Առանձին հոդված ունենալու մասին վերևում շատ խոսեցինք, իսկ ի՞նչ անենք, եթե առանձին հոդված ունենալու համար բավարար ինֆորմացիա չունենք։ Չգրե՞նք ընդհանրապես հոդվածում հայերին վերաբերող փաստերի մասին։--Լիլիթ (քննարկում) 17:22, 19 Օգոստոսի 2019 (UTC)
Ախր ի՞նչ կապ ունի ընթերցողների ազգային կազմը։ Եթե վաղը վիճակագրություն հրապարակվի ու պարզվի, որ ընթերցողների մեծ մասը երեխաներն են, սկսելու ենք «Ի՞նչ է, ո՞վ է»-ի ոճո՞վ գրել։ Մի փոքր պաթետիկ ա հնչում, բայց կարելի/չի կարելին որոշելիս հարմար ա մտածել, որ ինչ-որ տեղում գոյություն ունի կատարյալ լեզվով գրված կատարյալ հանրագիտարան ու մեր ամբողջ նպատակը էդ կատարյալին հասնելն ա ։ԴԴԴ։ Ես չեմ կարող ընդունել, որ կատարյալ հոդվածը կախված ա էս պահի ընթերցողների ճաշակից (մենք հո դիտում հավաքով լրատվական կայք չենք) կամ ազգային կազմից։ Իմ պատկերացմամբ կատարյալ հանրագիտարանային հոդվածը ընթերցողների վիճակագրությամբ պայմանավորված խնդիրներ չպետք է ունենա. եթե հանկարծ վաղը Չինաստանում որոշեն, որ բոլոր դպրոցներում պարտադիր խորացված հայերեն են սովորելու ու 10 տարի հետո Հայերեն Վիքիպեդիայի ընթերցողների մեեեեեծ մասը չինացիներ լիեն, ես չեմ ուզում նստենք ու բոլոր հոդվածներում հայերի ու Հայաստանի վերաբերյալ բաժինները փոխենք չինացիների ու Չինաստանի մասին :Դ։ Ժողովուրդ դուք էլ մի բան գրեք էլի։ Գիտեմ, որ մեր ամենակարևոր խնդիրը չի, բայց գոնե ես ու Լիլիթը շուտ կպրծնենք ։Դ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:14, 20 Օգոստոսի 2019 (UTC)
Աշոտ ջան, դու նորից շփոթում ես հայերեն ու հայկական բառերը։ Թաթարների վերաբերյալ ասեմ որ կա հոդված Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Խորհրդային Միության հերոսի կոչում ստացած հայերի ցանկ, ոչ ոք չի կարող խանգարել գրել թաթարների մասին։ Եթե տեղեկությունները քիչ են հոդվածի այլ մեջ։ Եթե շատ են ստեղծել առանձին հոդված։ Օրինակ տես ցանկ անգլովիքիյում List of Bashkir Heroes of the Soviet Union Ճ Համոզված եմ, որ արժի թարգմանել Армения в Великой Отечественной войне ռուվիքիից - Kareyac (քննարկում) 06:29, 20 Օգոստոսի 2019 (UTC)
Կարեյաց ջան, ես առանձին հոդվածին ոչ մի բան չեմ ասում, բնականաբար չորս ձեռքով կողմ եմ։ Ես ուղղակի ասում եմ, որ սա սխալ է։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:09, 20 Օգոստոսի 2019 (UTC)
Աշոտ ջան, խնդրում եմ ուշադիիիր կարդաս գրածս տեղեկությունների ծավալի մասին։ - Kareyac (քննարկում) 14:37, 20 Օգոստոսի 2019 (UTC)
Աշոտ ջան, եթե նայենք զուտ հանրագիտարանի տեսանկյունից, դու ճիշտ ես, պետք է հոդվածներում չլինեն հայերի ու Հայաստանի մասին։ Այստեղ ուղղակի այլ հարց է առաջ գալիս, թե այդ հանրագիտարանն ում համար ենք գրում։ Վերևում մի հարց էի տվել, որին ոնց որ չես պատասխանել․ «իսկ ի՞նչ անենք, եթե առանձին հոդված ունենալու համար բավարար ինֆորմացիա չունենք։ Չգրե՞նք ընդհանրապես հոդվածում հայերին վերաբերող փաստերի մասին։»--Լիլիթ (քննարկում) 04:46, 22 Օգոստոսի 2019 (UTC)
Լիլիթ ջան, եթե թեմայով քիչ տեղեկություններ կան, այդ տվյալները կարելի է ցանկի տեսքով տեղադրել հոդվածում, եթե ցանկը շատ մեծ է ստացվում (բոլոր երկրների համար), կարելի է տարածաշրջանային հոդվածներ ստեղծել (ոչ թե Հայաստանում, այլ Կովկասում կամ Ասիայում), որտեղ Հայաստանի մասը ենթաբաժին կլինի և ծավալի փոքր լինելու խնդիր չենք ունենա։ Հայերեն Վիքիպեդիան ամսական հազար դիտում է ունենու ԱՄՆ-ից, հիմա ի՞նչ, Երկրորդ համաշխարհային պատերազմ հոդվածում «Ամերիկացի ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին» բաժի՞ն ստեղծեմ։ Վաղը եթե Ռուսաստանի ավելի շատ նայեն, բոլորը բաժինները փոխելո՞ւ ենք։ Լավ էլի :'(։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 03:36, 24 Օգոստոսի 2019 (UTC)
Կներեք ուշ արձագանքելու համար, բարձրացված հարցը իսկապես կարևոր է, համաձայն եմ ԱշոտՏՆՂ-ի հետ, որ հոդվածներում չափազանց շատ տեղ է հատկացվում հայկականությանը, օրինակ` Արվեստագիտություն հոդվածում կան Հայ ազգային-ազատագրական շարժումներ և Հայ ճարտարապետության պատմության և տեսության լուսաբանման ուղղություն ենթավերնագրեր, որոնք իմ կարծիքով հոդվածում տեղ չունեն: Նման օրինակները շատ են և շատ դեպքերում չեն համապատասխանում հանրագիտարանային ոճին: Ես մտածում եմ, դրանք կարելի է տեղափոխել կոնկրետ Արվեստագիտությունը Հայաստանում հոդված կամ թեմայով մոտ հոդված: Եթե նյութը բավական չէ հոդված ստեղծելու համար, կարելի է ստեղծել ցանկեր:--Սամվելքննարկում 06:41, 3 Սեպտեմբերի 2019 (UTC)
Լիլիթ ու Kareyac ջան, օրինակ Դաղստան հոդվածը այս պահին չեզո՞ք է։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:18, 5 Սեպտեմբերի 2019 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, նորից խնդրում եմ ուշադիր կարդալ գրածս ծավալի մասին։ Վաղուուուց կարելի է ստեղծել առանձին հոդված։ Ճ - Kareyac (քննարկում) 08:22, 5 Սեպտեմբերի 2019 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, այսպես՝ ոչ, իսկ երբ ավելանան մնացած բաժինները՝ քիչ, թե շատ, այո :) Իսկ ընդհանրապես, եթե ուզում ենք ունենալ իդեալական չեզոք հանրագիտարան, ապա միանշանակ դու ճիշտ ես։ Ճիշտն ասած՝ մոռացել եմ պատասխանել քո նախորդ գրառմանը․ պետք է ասեմ, որ վերջին օրինակները համոզիչ էին։ Այնպես որ համոզեցիր :)--Լիլիթ (քննարկում) 08:30, 5 Սեպտեմբերի 2019 (UTC)

Конкурс о писателях Ростовской области

Здравствуйте! Извините, что пишу по-русски. Сообщаю, что до 30 сентября проходит конкурс статей, посвящённый писателям Ростовской области и их произведениям. В номинации 2 принимаются в том числе статьи на армянском языке. Победители получат ценные призы. Приглашаю принять участие в этом конкурсе, ведь в Ростовской области родились многие армянские писатели и поэты: Микаэл Налбандян, Рафаэл Патканян и другие. --Andreykor (քննարկում) 11:30, 5 Սեպտեմբերի 2019 (UTC)

Նոր քվեարկություն՝ «Բոսնիա և Հերցեգովինա»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Բոսնիա և Հերցեգովինա» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 20:02, 8 Սեպտեմբերի 2019 (UTC)


Նոր քվեարկություն՝ «Արտավազդ Բ»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Արտավազդ Բ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Օmıcrօn 21:04, 8 Սեպտեմբերի 2019 (UTC)

Բնակավայրեր

Ժողովուրդ ջան, օգնեք կողմնոշվել։ ՀՀ և ԼՂՀ նույնանուն բնակավայրերի առկայության դեպքում արցախյան բնակավայրերը մասնավորեցվում են (Արցախ) ձևով։ ՀՀ բնավայրերի դեպքում կան անվանարկման երեք ձևեր՝ առանց մասնավորեցման, (այսինչ մարզ), (Հայաստան)։ Ո՞ր տարբերակն է այստեղ նախընտրելի վիքիանվանումների համակարգի ճիշտ կառուցվածքի առումով։ — Վահե քնն. 19:33, 9 Սեպտեմբերի 2019 (UTC)

Ճիշտն ասած նման կանոն չունենք, սակայն իմ կարծիքով «(վարչատարածքային միավոր), (երկիր)» տարբերակը ճիշտ է ցանկացած երկրի բնակավայրի համար:--Սամվելքննարկում 04:41, 10 Սեպտեմբերի 2019 (UTC)
Սամվել ջան, այլ բան ի նկատի ունեմ։ Ունենք Լեռնահովիտ և Լեռնահովիտ (Արցախ)։ Նաև ունենք Գետավան (Լոռու մարզ) և Գետավան, կամ Եղեգնուտ (Արմավիրի մարզ), Եղեգնուտ (Լոռու մարզ) և Եղեգնուտ (Շահումյանի շրջան)։ Ընդհանուր սկզբունքի բացակայության հարցն է, այսինքն բազմանշանակության առումով ՀՀ մարզերն ու Արցախը (կամ ԼՂՀ) համահավասար են, թե հարկավոր է զատել ՀՀ բնակավայրը ԼՂՀ բնակավայրից։ Ես կողմ եմ առաջին տարբերակին, պարզապես չեմ ցանկանում մեծաքանակ անվանափոխություններ անել առանց վիքիհամայնքի հետ քննարկելու։ Մշակում եմ Կաղապար:ՀՀբնակչություն-ը և նրա տվյալների բազան ru:Шаблон:Население-ի համանմանությամբ, և տվյալների բազայի համար կարևոր է հոդվածանունների հստակությունը։ — Վահե քնն. 09:18, 10 Սեպտեմբերի 2019 (UTC)
Եթե կոնկրետ նույն անունով բնակավայր կա Հայաստանի տարբեր մարզերում, ապա մարզը գրելը իմաստ կունենար, տվյալ դեպքում այլ պետության նույնանուն բնակավայրի հետ չխառնելու համար իմ կարծիքով պետք է գրել Բնակավայր (Երկիր) տարբերակով: Խոսքը միայն Հայաստանի ու Արցախի մասին չէ: Ես դեմ չեմ զանգվածային անվանափոխմանը:--Սամվելքննարկում 10:03, 10 Սեպտեմբերի 2019 (UTC)

Նոր քվեարկություն՝ «Արտաշեսյանների թագավորություն»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Արտաշեսյանների թագավորություն» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 03:37, 26 Սեպտեմբերի 2019 (UTC)

The consultation on partial and temporary Foundation bans just started

-- Kbrown (WMF) 17:14, 30 Սեպտեմբերի 2019 (UTC)

Տարվա հոդվածի թեկնածուների առաջադրում

Հարգելի՛ վիքիհամայնք, սկսվել է Հայերեն Վիքիպեդիայի 2019 թվականի «Տարվա հոդվածի» թեկնածուների առաջադրումը: Առաջադրման էջում մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ներկայացրե՛ք Ձեր հոդվածը՝ լրացնելով համապատասխան ձևը:--Սիգմա (քննարկում) 21:24, 30 Սեպտեմբերի 2019 (UTC)