Եղեգնուտ (Շահումյանի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգնուտ (այլ կիրառումներ)

Եղեգնուտ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 150 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, ակումբ, բուժակ մանկաբարձական կետ, գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում է 53 աշակերտ։

Գյուղական համայնք
Եղեգնուտ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյանի շրջան
Համայնքի ղեկավարԲաբկեն Սարգսյան
Հիմնադրված է1999 թվական թ.
Բնակչություն260 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Եղեգնուտ (Շահումյանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Եղեգնուտ (Շահումյանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը բարձր լեռնային է։ Եղեգնուտ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։ Համայնքի տարածքում առկա են կրաքարի հանքային պաշարներ։

Պատմություն խմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Եղեգնուտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 249 մարդ, 48 տնտեսություններ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 210 210 183

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Գրիգոր եկեղեցի (1274 թվական), Սբ. Աստվածածին եկեղեցի (17-րդ դար), Սբ. Սարգիս եկեղեցի (1279 թվական), մատուռ (12-13-րդ դարեր), խաչքար (12-17-րդ դարեր), տապանաքարեր (միջնադար), ամրոց (12-13-րդ դարեր), կամուրջ (13-րդ դար)։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, կա բուժկետ, գործում են միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 52 աշակերտներ, 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 25 երեխաներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 291.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնուտ (Շահումյանի շրջան)» հոդվածին։