Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լեռնահովիտ (այլ կիրառումներ)

Լեռնահովիտ (նախկին Եզնագոմեր), գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 52 կմ հյուսիս-արևմուտք՝ Աղավնո գետի գետահովտի՝ Եզնագոմերի սարահարթի հյուսիսային մասում։ Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 41 մարդ է։ Զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։

Գյուղ
Լեռնահովիտ
Կոորդինատներ: 39°45′09″ հս․ լ. 46°16′20″ ավ. ե. / 39.75250° հս․. լ. 46.27222° ավ. ե. / 39.75250; 46.27222
ԵրկիրԱրցախ Արցախ
ՀամայնքԼեռնահովիտ
ՂեկավարՄասիս Կարապետյան
Այլ անվանումներԼենինքենդ (Կարաքեչդի) (1993)
Եզնագոմեր (1998-2013)
Տվյալ կարգավիճակում1998 թվականից
Բնակչություն41 մարդ (2003)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլեռնահովիտցի
Ժամային գոտիUTC+4
##Լեռնահովիտ (Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ազատագրվել է 1993 թվականի մարտի վերջին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

Լեռնահովիտ գյուղը մտնում է համանուն Լեռնահովիտ համայնքի մեջ, որի կազմում են նաև հարևան Շրվական և Սպիտակաջուր գյուղերը։ Լեռնահովիտը ունի միջնակարգ դպրոց, որից օգտվում են նաև վերոնշյալ հարևան գյուղերի երեխաները։ Լեռնահովտի հիմնական խնդիրն է կայուն լարման էլեկտրամատակարարումը։

Բովանդակություն

Դպրոցի վերանորոգումԽմբագրել

2014 թվականին ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում գործող «Հայրենասեր» կազմակերպությունը նախաձեռնեց Լեռնահովիտի դպրոցի վերակառուցումը[1]։ Հաջող կազմակերպած դրամահավաքին հետևեց շինարարությունը, որը «Հայրենասեր»-ը բարեհաջող ավարտեց 2014-ի սեպտեմբերին։ Ուշագրավ է, որ դպրոցի վերանորոգման ժամանակ չեն օգտագործվել թուրքական արտադրության շինանյութեր[2]։

ՊատմությունԽմբագրել

Լեռնահովիտում բնակավայրի մասին հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրություն»-ում Քաշաթաղ գավառի 18 գյուղերի շարքում։ Այդ ժամանակ այն կոչվել է Եզնագոմեր և եղել է շեն ու հայաշատ բնակավայր։ Դա հաստատվում է նրանով, որ գյուղը Տաթևի վանքին տվել է առավելագույն 6700 չափով պտղահարկ։ Հայաթափումից հետո 18-րդ դարի կեսերից, գյուղում հաստատված օտարներն այն անվանափոխել են Ղարաքեշիշ (Qarakeçdi), որը նշանակում է Սև տերտեր։ Սովետական տարիներին այն անվանափոխվել է Լենինքենդ։

Ազատագրումից հետո վերաբնակները գտնում են խաչքարեր և տապանաքարեր։

 
Խաչքար Լեռնահովիտ գյուղից ( պատմական Եզնագոմեր )

ԾանոթագրությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։