Օգնություն:Խմբագրման ամփոփում

Երբ Վիքիպեդիայում որևէ հոդված եք խմբագրում ապա հիմնական խմբագրական պատուհանի տակ հայտնվում է մի փոքր պատուհան «Ամփոփում» անունով։ Այսպիսի տեսք ունի.

Ամփոփում դաշտի մեջ գրվող տեքստը մինչև 200 տառ կհայտնվի Վերջին փոփոխություններ էջում, էջի խմբագրումների պատմության մեջ, հետևյալ էջերի վրա diff page, ինչպես նաև հսկողության ցանկում և այդ էջերը վերահսկում են այն վիքիպեդիացիներն ովքեր հետևում են տվյալ հոդվածին։ Տես Խմբագրել ամփոփումը այս գործողության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար։

Ուղեցույց հրահանգներ խմբագրել

  • Միշտ լրացրեք ամփոփում դաշտը. Նույնիսկ շատ կարճ և հապավումներով ամփոփումն ավելի լավ է քան ընդհանրապես ամփոփում չունենալը: Ճշգրիտ լրացված ամփոփումները կօգնեն մարդկանց որոշել, արդյոք արժե, որ իրենք ժամանակ ծախսեն և ստուգեն թե հոդվածում ինչ փոփոխություններ են եղել և կհեշտացնի հետագայում, էջի պատմության մեջ կողմոնորշվելուն, և անհրաժեշտ տարբերակը գտնելու։ Ամփոփումները հաճախ հետաքրքություն են առաջացնում և գրավում են այն վիքիպեդիացիների ուշադրությունը, ովքեր արդեն որոշակի փորձառություն կամ գիտելիքներ ունեն տվյալ թեմայի շուրջ։ Ամփոփումը կարող է անհրաժեշտ չլինել այսպես կոչված «թեթև կամ երկրորդական փոփոխությունների» համար, բայց (օր.) «ուղղագրության ճշտում» ուղերձը նույնիսկ այդ դեպքում վատ չէր լինի։
  • Երբ որևէ նկար եք ներբեռնում պետք է գրել ափլոուդի ամփոփում։ Տես Wikipedia:Image description page այդ գործողության մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար։
  • Խուսափեք ամփոփման մեջ գնահատող կամ քննադատական ոճի խմբագրումներից ինչպես օրինակ՝ «ճշտված անգրագետ ուղղագրություն», «չհիմնավորված բարբաջանքի խմբագրություն»: Հիշեք, որ ամփոփման մեջ գրվածը հնարավոր չէ փոխել։

Քննարկումների մեջ խմբագրական ամփոփումների օգտագործումը խմբագրել

Եթե որևէ հոդվածի շուրջ սկսվում է վիճաբանություն content dispute խմբագրումների ամփոփումների ճիշտ կիրառումը շատ մեծ նշանակություն է ստանում։ Խմբագրումների ամփոփումները պետք է հստակ ամփոփեն խմբագրման բնույթը, հատկապես եթե այն հակասական է որևէ նախորդ կարծիքի հետ, եթե խմբագրման արդյունքում կատարվել է նախկին էջի վերականգնում, խմբագրամն ամփոփման մեջ պետք է նշվի, որ վերականգնվել է նախկին էջը: Սակայն խմբագրման ամփոփումը խմբագրական մենամարտի ասպարեզ չի կարող դառնալ։ Անզգույշ արտահայտությունը կարող է նույնպիսի անհոգ պատասխան հրահրել։ Աշխատեք քննարկումները սահմանափակել քննարկման էջով, և խուսափեք ակտիվ վիքիպեդիաներում ոչ հազվադեպ պատահող խմբագրական պատերազմից։

Տես նաև խմբագրել

  • Edit summary legend - ընդհանուր հապավումներ, որ հաճախ են պատահում խմբագրական ամփոփումներում։
  • Template:Edit summary - խմբագրական ամփոփումներ գրելու մեջ յուզերներին հիշեցնելու կարևորության մասին
  • Template:Edit summary personal - for use in reminding users to follow Wikipedia:Civility and avoid taking a "judgmental tone in edit comments."