Վիրժինի Դեմոն-Բրետոն (ֆր.՝ Virginie Demont-Breton, հուլիսի 26, 1859(1859-07-26)[1][2][3][…], Courrières - հունվարի 10, 1935(1935-01-10)[4][5], Փարիզ[6]), ֆրանսիացի նկարչուհի, ակադեմիստ, ռեալիզմի ներկայացուցիչ։

Վիրժինի Դեմոն-Բրետոն
Ծնվել էհուլիսի 26, 1859(1859-07-26)[1][2][3][…]
ԾննդավայրCourrières
Վախճանվել էհունվարի 10, 1935(1935-01-10)[4][5] (75 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[6]
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մասնագիտություննկարչուհի և գրող
Ոճնատուրալիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներLa Plage? և Q116277947?
ՈւսուցիչԺյուլ Բրետոն
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունUnion des femmes peintres et sculpteurs?
ՀայրԺյուլ Բրետոն
ՄայրÉlodie Breton?
ԱմուսինAdrien Demont?
ԶավակներLouise Demont?, Adrienne Ball-Demont? և Éliane Demont?
ԱզգականներEdmond De Vigne?
ստորագրություն
Изображение автографа
 Virginie Demont-Breton Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ջրի մեջ, 1898
 
Վիրժինի Դեմոն-Բրետոնի կիսանդրին Վիսանում

Ծնվել է նկարիչ Ժյուլ Բրետոնի ընտանիքում։ Նկարչուհի Էմիլյա Բրետոնի (1831-1902) զարմուհին է։ Նկարչության առաջին դասերը ստացել է հորից։

Նա ստեղծագործական գործունեությունը սկսել է դեռ վաղ տարիքից։ Նրա նկարները 1879 թվականին առաջին անգամ ցուցադրվել են Փարիզում։ 1883 թվականին Ամստերդամում Գաղութային էքսպորտային միջազգային ցուցահանդեսում (Dutch Internationale Koloniale en Uitvoerhandel Tentoonstelling) արժանացել է ոսկե մեդալի։ Նկարները ցուցադրվել է Փարիզյան սալոնում։

1880 թվականին ամուսնացել է նկարիչ Ադրիեն Դեմոնի հետ։

1890 թվականին նա ամուսնու հետ բնակություն է հաստատել Լա Մանշի և Հյուսիսային ծովի Côte d’Opale ափին գտնվող ֆրանսիական փոքրիկ Վիսան գյուղում, որտեղ էլ ըստ բելգիացի ճարտարապետ Էդմոն դե Վինեի նախագծի հաջորդ տարի կառուցվել է Typhonium վիլլան։ 1985 թվականին այս վիլլան ընդգրկվել է Ֆրանսիայում գտնվող պատմական հուշարձանների ցուցակում։

1895-1901 թվականներին Վիրժինի Դեմոն-Բրետոնը նախագահել է Նկարիչ և քանդակագործ կանանց միությունը (Union des femmes peintres et sculpteurs), որի անդամ է եղել 1883 թվականից։ Դեմոն-Բրետոնի նախագահությամբ և Միության հիմնադիր Էլեն Բերտոյի աջակցությամբ միությունը լուրջ հաջողությունների է հասել. 1897 թվականից ի վեր կանանց սկսել են ընդունել «Նրբագեղ արվեստների դպրոց»[7]։ Այդուհետ ուսանող կանանց հնարավորություն էր ընձեռվում ոչ միայն սովորել նկարչություն ակադեմիական միջավայրում, այլ նաև օգտվել նախկինում իրենց համար անհասանելի հնարավորություններից, ինչպիսիք են մերկ մոդելների հետ աշխատանքը։ Բացի այդ, նկարչուհիներն իրավունք են ստացել պայքարել հռոմեական հեղինակավոր մրցանակի համար։

Վիրժինի Դեմոն-Բրետոնը ֆրանսիացի նկարչուհիների պատվիրակության կազմում էր, որը ներկայացված էր Չիկագոյի 1893 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին[8]։

1894 թվականին պարգևատրվել է Պատվո լեգեոն շքանշանով։ 1913 թվականին դարձել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի (Անտվերպեն) անդամ։

Նկարչուհու աշխատանքներն այժմ պահվում են Արրաս, Ամստերդամի, Դուեի, Լիլլի, Լուվրի արվեստի թանգարաններում։

«Ամուսինը ծովում», Վինսենթ վան Գոգ խմբագրել

1889 թվականին սալոնում Վիրժինի Դեմոն-Բրետոնը ցուցադրել է իր L'Homme est en mer նկարը։ Մի քանի ամիս անց Վինսենթ վան Գոգը, գտնվելով Սեն Ռեմի դը Պրովանս քաղաքում գտնվող Սեն-Պոլի հոգեբուժարանում, կրկօրինակել է նկարը փորագրությունից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Virginie Demont-Breton (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Virginie Elodie Marie Thérèse Demont-breton (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 GeneaStar
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #1018624244 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Linda Loeb Clark Women and Achievement in Nineteenth-Century Europe. — Cambridge University Press, 2008. — P. 87.
  8. ««French Women Painters: 1893 Chicago World's Fair and Exposition»» (անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրժինի Դեմոն-Բրետոն» հոդվածին։