Վիտալի Բազին

թատրոնի և կինոյի խորհրդային ռուս դերասան

Վիտալի Վասիլևիչ Բազին (ռուս.՝ Вита́лий Васи́льевич Ба́зин, դեկտեմբերի 21, 1947(1947-12-21), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 20, 2010(2010-12-20), Տուլա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային ռուս դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1998)[1]։

Վիտալի Բազին
Ծնվել էդեկտեմբերի 21, 1947(1947-12-21)
ԾննդավայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 20, 2010(2010-12-20) (62 տարեկան)
Մահվան վայրՏուլա, Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

Վիտալի Բազինը ծնվել է Կազանում 1947 թվականի դեկտեմբերի 21-ին։ 1970 թվականին ավարտել է Ա. Վ. Լունաչարսկու անվան ԳԻՏԻՍ-ը՝ «Թատրոնի և կինոյի դերասան» մասնագիտությամբ, Վ. Պ. Օստալսկու դասընթացը։ 1970 թվականին դառնում է Տուլայի դրամատիկական թատրոնի դերասան։ 1995-2007 թվականներին եղել է Յարոսլավլի թատերական ինստիտուտի Տուլայի մասնաճյուղում, դասավանդել է թատերական վարպետություն։

Մահ խմբագրել

2010 թվականի դեկտեմբերի 10-ին նրան գտել են կախված Տուլայի իր բնակարանում[2]։ Դերասանը տառապում էր ուռուցքով, որն էլ նախնական վարկածով դարձել էր ինքնասպանության պատճառ։ Բնակարանում գտել են մահվանից առաջ գրված երկտողը[3]։ Դերասանը թաղված է քաղաքային գերեզմանատանը։

Ստեղծագործություն խմբագրել

Դերեր թատրոնում խմբագրել

  • 1971 թվական - Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը» - Վոժեվատով
  • 1974 թվական - «Բնավորություններ» - Խուդյակով
  • 1985 թվական - «Սեզոնի մոդելները» - Ֆունտիկով
  • 1987 թվական - Անտոն Չեխովի« Քեռի Վանյա» - Վոյնիցկի
  • 1992 թվական- Ալեքսանդր Օստրովսկու «Անտառը» - Նեսչաստլիվցեվ
  • 1993 թվական - «Անվանակոչությունը հենակների վրա» - Տիմոֆեյ
  • 1999 թվական - «Ստորաքարշը» - Մուրոմսկի
  • 2002 թվական - Պ. Գլադիլինա «Աթենքյան գիշերներ» - Բորիս Օլեգովիչ
  • 2003 թվական - «Քննությունը վարում է միսս Պայպերը» - Հարրի Բակստեր
  • 2003 թվական - Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն» - Կոչկարյով
  • 2006 թվական - «Նիկիտայի կրքերը» - Պյոտր
  • 2007 թվական - Ֆեոդոր Դոստոևսկու «Նվաստացվածներն ու անարգվածները» - Երեմիա Սմիթ
  • 2009 թվական - Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» - Սենատոր
  • 2009 թվական - Ա. Ի. Սումբատով-Յոիժինի «Բազեները և ագռավները» - Բերկուտովսկի

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1969 թվական - «Կարմիր ագիտատոր Տրոֆիմ Գլուշկով » - Տրոֆիմ Գլուշկով
  • 1972 թվական - «Ալկիոն» - պարտիզան
  • 1973 թվական - «Հավորժական կանչ» - Մաքսիմ Նազարով
  • 1974 թվական - «Բոց» - Անտոն
  • 1983 թվական - «Նիկոֆոր Բուբնովի երջանկությունը»
  • 1985 թվական - «Իմ թանկագին » - Վասիլի
  • 1986 թվական - «ինչ որ տեղ որոտում է պատերազմը» - ֆեդյա
  • 1988 թվական - «Խաղաղություն պատերազմից հետո»
  • 1992 թվական - «Գեներալ»
  • 2006 թվական - «Վերջին խոստովանություն»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Награждён указом президента России № 80 от 26 января 1998 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. «В Туле найден мертвым народный артист России Виталий Базин». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. Народный артист России Виталий Базин повесился накануне своего 63-летия. РИА Новости. 20/12/2010.