Նվաստացվածներն ու անարգվածները

Ֆյոդոր Դոստոևսկու վեպը

Նվաստացվածներն ու անարգվածները (ռուս.՝ Униженные и оскорблённые), ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու վեպերից։

Նվաստացվածներն ու անարգվածները
ռուս.՝ Униженные и оскорблённые
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1861 թվական
ՏեսարանՎասիլևսկի կղզի և Admiralteysky District?
ԿերպարներIvan Petrovich?, Natalya Nikolayevna?, Nikolai Sergueych Ikhmenev?, Anna Andreyevna?, Pyotr Alexandrovitch Valkovsky?, Alyosha?, Mr Smith?, Elena?, Filipp Filippych Masloboyev?, Alexandra Semionovna?, Katerina Fiodorovna?, Mavra?, Anna Trifonovna Bubnova? և doctor?
ՆկարազարդողՆիկոլայ Կարամզինի նկարազարդումը (1893)
Հրատարակվել է1861 թվական[1]
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/dostojew/erniedri/erniedri.html
 Humiliated and Insulted

Ստեղծման պատմություն և հրապարակումներ խմբագրել

Սա առաջին մեծ ստեղծագործությունն է, որը Դոստոևսկին գրել է աքսորից վերադառնալուց հետո։ Առաջին անգամ վեպը լույս է տեսել 1861 թվականին «Վրեմյա» ամսագրում՝ «Նվաստացվածներն ու անարգվածները» վերնագրով[1]։ «Ձախողված գրականագետի» գրառումներից, որը նվիրված էր եղբորը՝ Միխայիլ Դոստոևսկուն։ Այս ամսագիրը սկսեց տպագրվել հեղինակի և նրա եղբոր՝ Միխայիլի խմբագրության ներքո։ Որպեսզի համալրվի ամսագիրը, Դոստոևսկին ստիպված էր ստեղծել նոր վեպ, որը կարելի էր հրատարակել մի քանի համարներում։

Վեպի զգալի մասը հեղինակի կողմից գրվել է մասերով, անմիջապես ամսագրի նոր համարի հանձնելու ժամանակ։ Ստեղծագործության գաղափարը եղել է դեռ 1857 թվականին։ Սանկտ Պետերբուրգում հաստատվելուց հետո 1860 թվականին Դոստոևսկին սկսեց աշխատել նոր գաղափարի շուրջ։ 1861 թվականի հուլիսին լույս տեսավ ստեղծագործության եզրափակիչ մասը։ Նույն թվականին վեպը առանձին հրատարակչությամբ լույս տեսավ Սանկտ Պետերբուրգում։ Գրողի կենդանության ժամանակ վերահրատարակվել է երկու անգամ՝ 1865-1879 թվականներին[2]։

Մի քանի տեղերում հեղինակը Իվան Պետրովիչի անունից պատմում է իր առաջին «Խեղճ մարդիկ» վեպի ճակատագրի մասին, որը 1846 թվականին տպագրվել էր «Պետերբուրգյան ժողովածուում» և ուներ մեծ հաջողություն։ Մասնավորապես այն բարձր է գնահատել քննադատ Վիսարիոն Բելինսկին[3]։

Քննադատություն խմբագրել

Վեպը արժանացել է զուսպ քննադատության։ Հնարավոր է, որ դա պայմանավորված էր գրողի հանդեպ զգուշավորությունից, որը նոր էր վերադարձել երկարաժամկետ աքսորից։ Միայն «Սովրեմեննիկ» ժողովրդավարական ամսագիրը, մատնանշելով վեպի լուրջ թերությունները, ընդհանուր առմամբ այն դրական ընդունեց[3]։

Սյուժե խմբագրել

Վեպը գրված է երիտասարդ գրող Վանիի անունից, որի կյանքի շատ մանրամասներ ինքնակենսագրական են։ Դոստոևսկու գրական կարիերայի սկիզբը վերաբերում է 1840-ական թվականներին, և հենց վեպում էլ հիշատակվում են այն ժամանակվա գրական կյանքի բազմաթիվ կերպարներ, օրինակ, Վիսարիոն Բելինսկին «քննադատ Բ.» կեղծանունով։

Նկարագրված իրադարձություններից որոշ հատկություններ ստեղծագործության մեջ ստիպում են տեսնել ոչ միայն 1840-ական թվականների արտացոլումը։ Հենց իրադարձությունների պատմական արտացոլումը հաճախ պայմանական է։ Թեև վեպի գործողությունները տեղի են ունենում ոչ ավելի, քան մեկուկես տարի, ստեղծագործության մեջ հիշատակվում են վեպի հրապարակման դարաշրջանին ավելի մոտ իրողություններ, օրինակ, Անդրեյ Կրաևսկու կողմից հրատարակված «Հանրագիտարանը»։

Վանյան մեծացել է կալվածատեր Իհմենյովի աղքատ ընտանիքում, նրա դստեր՝ Նատաշայի հետ։ Իհմենյովի ամենահարուստ հարևան իշխան Վալկովսկին, գնահատելով Իհմենյովի տնտեսվարությունը, դարձնում է իր կառավարիչը, իսկ ավելի ուշ խնդրում է նրան որոշ ժամանակ զբաղվել իր որդու Ալյոշայի դաստիարակությամբ։

Սակայն, շուտով Ալյոշայի Իհմեյովի տուն գալուց հետո լուրեր են տարածում այն մասին, որ Իհմենյովը ցանկանում է ամուսնացնել Ալյոշային իր դստեր հետ՝ ամեն կերպ խրախուսելով նրանց հարաբերությունները, ինչպես նաև ոչ լիովին անկեղծ ղեկավարում է իշխանի կալվածքը, յուրացնելով նրա փողերը։ Իշխանը սկսում է Իհմենյովի դեմ գործընթացը։ Գործը բարդանում է նրանով, որ Ալյոշան և Նատաշան մտածել են միություն կնքել իրենց ծնողների կամքին հակառակ։ Վանյան սիրում է Նատաշային, և համաձայնվում է աջակցել նրան։

Վեպի մյուս ճյուղը կապված է 13-ամյա դեռահաս աղջնակի՝ Ելենայի կամ Նելլիի հետ (նրա կերպարը Դոստոևսկին վերցրել է Դիկենսի «Հնությունների կրպակ» վեպի գլխավոր հերոսուհիու կերպարը), որին Վանյան փրկում է դաժան խնամակալի ձեռքից։ Նա նրան ապաստան է տվել իր մոտ։ Նրա մոր պատմությունը որոշ տեղերում կապված է Նատաշայի հետ։

Վեպում դիտվում է ժամանակագրական պաշտոնանկությունների մի շարք։ Գործողությունը տևում է ընդամենը մոտ մեկուկես տարի, բայց պատմական փաստերը, որոնք հիշատակվում են վեպի սկզբում (երբ դեռ Բելինսկին կենդանի էր) և վերջում (հակահեղափոխական տարիներին), բաժանվել են ավելի քան տասներկու տարիների ընթացքում[3]։

Վեպի տեղագրություն խմբագրել

Վեպի գործողությունը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում, ընդ որում գործողությունների շատ վայրերի նկարագրության և քաղաքում հերոսների տեղափոխման մասին, գրողը ձգտում է տեղագրական ճշգրտությանը։ Այսպես, գրքում հիշատակվում են Վոզնեսենսկի պողոտան, որտեղ տեղի է ունենում պատմողի և ծերունի Սմիթի հանդիպումը։ Մեծ Մորսկոյ փողոցի ռեստորանը, որտեղ տեղի է ունենում պատմողի և իշխան Վոլկովսկու նշանակալից զրույցը։

Կերպարներ խմբագրել

  • Իվան Պետրովիչ՝ նրա անունից ներկայացվում է պատմությունը
  • Նիկոլայ Սերգեյի Իհմենյով՝ կալվածատեր
  • Աննա Անդրեևնա Իհմենյովա (մինչև ամուսնանալը Շումիլյովա), Իհմենյովի կինը
  • Նատաշա, Իհմենյովի դուստրը
  • Իշխան Պյոտր Ալեքսանդրովիչ Վալկովսկի
  • Իշխան Ալեքսեյ Պետրովիչ Վակովսկի, Պյոտր Վալկովսկու որդին (Ալյոշա)
  • Իերեմիա Սմիթ, ծերունի, առաջին ծանոթը
  • Նելլի (Ելենա), Սմիթի թոռնուհին
  • Ֆիլիպ Մասլոբոև, Իվան Պետրովիչի հին ծանոթը
  • Ալեքսանդրա Սեմենովնա, տնտեսությունում Մասլոբոևին փոխարինող
  • Կատերինա Ֆյոդորովնա, իշխան Ալեքսեյ Վալկովսկու ապագա կինը
  • Աննա Տրիֆոնովնա Բուբնովա, Նելլիի խնամակալը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ф. М. Достоевский Униженные и оскорблённые // «Время». — 1861. — Т. I. — № 1. — С. 5—92. (первая часть),
    Ф. М. Достоевский Униженные и оскорблённые // «Время». — 1861. — Т. I. — № 2. — С. 419—474. (вторая часть),
    Ф. М. Достоевский Униженные и оскорблённые // «Время». — 1861. — Т. II. — № 3. — С. 235—324. (третья часть),
    Ф. М. Достоевский Униженные и оскорблённые // «Время». — 1861. — Т. II. — № 4. — С. 615—633. (главы I и II четвёртой части),
    Ф. М. Достоевский Униженные и оскорблённые // «Время». — 1861. — Т. III. — № 5. — С. 269—314. (главы III—VII четвёртой части),
    Ф. М. Достоевский Униженные и оскорблённые // «Время». — 1861. — Т. III. — № 6. — С. 535—582. (главы VIII—XII четвёртой части) и
    Ф. М. Достоевский Униженные и оскорблённые // «Время». — 1861. — Т. IV. — № 7. — С. 287—314. (эпилог).
  2. Нина Буданова. Комментарии к роману «Униженные и оскорбленные»
  3. 3,0 3,1 3,2 «Униженные и оскорбленные». Пермь, 1976. Примечания

Արտաքին հղումներ խմբագրել

Федор Достоевский УНИЖЕННЫЕ И ОСКОРБЛЕННЫЕ. առցանաց հրապարակում (ռուս.)

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվաստացվածներն ու անարգվածները» հոդվածին։