Քեռի Վանյա (պիես)

(Վերահղված է Քեռի Վանյաից)

«Քեռի Վանյա» (ռուս.՝ Дядя Ваня), Անտոն Պավլովիչ Չեխովի գրած պիեսը «Չորս գործողություններով տեսարաններ գյուղական կյանքից» խորագրով։ Պիեսն ավարտել է 1896 թվականին[1]։

Քեռի Վանյա
ռուս.՝ Дядя Ваня
Uncle Vanya MAT.jpg
Տեսակպիես
Ժանրպիես
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1896
Հրատարակություն1897
Uncle Vanya (Chekhov)

Ստեղծման պատմությունԽմբագրել

1889 թվականին Չեխովն ավարտել է «Անտառի ոգին» (կատակերգություն 4 գործողությամբ), տպագրվել է 1890 թվականին, որը գրել է «Ճայը» պիեսից հետո, որը վերափոխել է «Քեռի Վանյա» պիեսի։

Նախնական տարբերակով («Անտառի ոգին») ներկայացվել է 1889 թվականի դեկտեմբերի 27-ին Մոսկվայի Մարիա Աբրամովայի անվան թատրոնում։

Գործող անձինքԽմբագրել

  • Սերեբրյակով Ալեքսանդր Վլադիմիրովիչ՝ թոշակառու պրոֆեսոր
  • Սոֆյա Ալեքսանդրովնա (Սոնյա)՝ նրա դուստրն իր առաջին ամուսնությունից, քեռի Վանյայի զարմուհին
  • Ելենա Անդրեևնա՝ նրա կին (27 տարեկան)
  • Վոյնիցկայա Մարիա Վասիլևնա `գաղտնի խորհրդականի այրին, քեռի Վանյայի մայրը և պրոֆեսորի առաջին կնոջ մայրը
  • Վոյնիցկի Իվան Պետրովիչ՝ քեռի Վանյա, նրա որդին, պրոֆեսորի փեսան
  • Աստրով Միխայիլ Լվովիչ՝ բժիշկ
  • Տելեգին Իլյա Իլյիչ` աղքատացած կալվածատեր, Սոնյայի քավորը
  • Մարինա՝ տարեց դայակ
  • Աշխատող

ՍյուժեԽմբագրել

Գործողությունը տեղի է ունենում պրոֆեսոր Սերեբրյակովի առաջին կնոջ առանձնատանը, որտեղ պրոֆեսորը ստիպված է ժամանակավորապես ապրել՝ չկարողանալով քաղաքում իր համար հարմար բնակարան ձեռք բերել։ Տարիներ շարունակ քեռի Վանյան՝ Իվան Պետրովիչ Վոյնիցկին, հետևում է առանձնատանը, ղեկավարում տնտեսությունը։ Նրան օգնում է իր հանգուցյալ քրոջ և պրոֆեսոր Սերեբրյակովի դուստրը` Սոնյան։

Պրոֆեսորն ամուսնացել է երիտասարդ գեղեցիկ տիկին Ելենա Անդրեևնայի հետ, որը պնդում է, որ ամուսնացել է նրան սիրելով։ Ելենա Անդրեևնան լարված հարաբերությունների մեջ է խորթ դստեր՝ Սոնյայի հետ։ Ընտանիքին տնտեսությունը վարելու հարցերում օգնում է ծեր դայակ Մարինան։ Այդ տանն է ապրում նաև պրոֆեսորի և Սոնյայի աղքատացած կալվածատեր քավոր Իլյա Իլյիչ տելեգինը։

Պրոֆեսոր Սերեբրյակովը հոդատապի մշտական ցնցումներ ունի։ Սերեբրյակովների կալվածք է ժամանում բժիշկ Միխայիլ Լվովիչ Աստրովը[2]։

ԷկրանավորումԽմբագրել

  • 1957 - Քեռի Վանյա / Uncle Vanya (ԱՄՆ) - ռեժիսոր՝ Ֆրանշո Թոուն
  • 1962 - Քեռի Վանյա / Oncle Vania (Ֆրանսիա) - ռեժիսոր՝ Ստելլիո Լորենցի
  • 1963 - Քեռի Վանյա / Uncle Vanya (Մեծ Բրիտանիա) - ռեժիսոր՝ Ստյուարտ Բյորջ
  • 1967 - Քեռի Վանյա / Onkel Vanja (Շվեդիա) - ռեժիսոր՝ Յոհան Բերգենստրել
  • 1970 - Քեռի Վանյա / Ujka Vanja (Հարավսլավիա) - ռեժիսոր՝ Եժի Անտչակ
  • 1970 - Քեռի Վանյա / (ԽՍՀՄ) - ռեժիսոր՝ Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկի
  • 1986 - Քեռի Վանյա, Լենտելեֆիլմ, բեմադրությունը՝ Գեորգիա Տովստրոգովի
  • 1994 - Գյուղական կյանք / Country Life (Ավստրալիա) - ռեժիսոր՝ Մայքլ Բլեյքմոր
  • 1994 - Վանյան 42-րդ փողոցում / Vanya on 42nd Street (ԱՄՆ) - ռեժիսոր՝ Լուի Մալ
  • 1994 - Քեռի Վանյա / Onkel Vanja (Շվեդիա) - ռեժիսոր՝Բյորն Մելանդեր
  • 1996 - Օգոստոս / August (Մեծ Բրիտանիա) - ռեժիսոր՝ Էնթոնի Հոփկինս
  • 2004 - Քեռի Վանյա / Onkel Wanja (Գերմանիա) - ռեժիսոր՝ Բարբարա Ֆրեյ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել