Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտ
Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտ (ռուս.՝ Ярославский государственный театральный институт), մշակույթի և արվեստի բնագավառում մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություն Յարոսլավլում։
Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | ինստիտուտ և կրթօջախ |
Հիմնադրված է | 1979[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Յարոսլավլ |
Կայք | theatrins-yar.ru |
![]() ![]() Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտ, Ռուսաստան | |
Պատմություն խմբագրել
1930-ական թվականներին Յարոսլավլում կազմակերպվեց թատերական տեխնիկում։ 1945 թվականին Ֆ. Գ. Վոլկովի անվան ակադեմիական թատրոնին կից ստեղծվում է արվեստի դպրոց։ 1962 թվականին Ֆեոդոր Վոլկովի անվան ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ֆիրս Եֆիմովիչ Շիշիգինի նախաձեռնությամբ ստեղծվում է Յարոսլավլի թատերական ուսումնարանը։ 1980 թվականին թատերական ուսումնարանը ստանում է բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ` դառնալով Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտ։ Սկսվում է դրամատիկական և տիկնիկային թատրոնների համար ռեժիսորների և նկարիչների (բեմադրողների և տեխնոլոգների) պատրաստման աշխատանքները։ ՅՊԹԻ-ի ուսանողները դարձել են տարբեր միջազգային և համառուսաստանյան փառատոների մասնակիցներ և դափնեկիրներ։
Դասախոսական կազմ խմբագրել
Դասախոսների ընդհանուր թիվը` 37
- Գիտության դոկտորներ` 2
- Գիտության թեկնածուներ` 8
- Պրոֆեսորներ` 7
- Դոցենտներ` 11
Ֆակուլտետներ խմբագրել
- Թատերական արվեստ (առկա ուսուցում, առկա-հեռակա)
- Թատերական արվեստ (առկա-հեռակա)
- Թատրոնի ռեժիսուրա (հեռակա)
- Թատերականացված ներկայացումների և տոների ռեժիսուրա (հեռակա)
Նշանավոր անձիք խմբագրել
Դասախոսներ խմբագրել
- Վիտալի Բազին (1995-2007 թթ.) - դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ, Տուլայի մասնաճյուղում դասավանդել է դերասանական վարպետություն։
- Մարգարիտա Վանյաշովա (1980 թվականից) - գրականության և արվեստագիտության ամբիոնի վարիչ, 1980-1989 թվականներին - ուսումնական և գիտական աշխատանքների գծով առաջին պրոռեկտոր։
- Գլեբ Դրոզդով (1983-1988 թթ.) - թատերական ռեժիսոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, դասավանդել է թատերական վարպետություն ։
- Ելենա Պասխինա (1984-1987 թթ.) - քանդակագործ, ՌԴ վաստակավոր նկարիչ, դասավանդել է քանդակագործություն։
- Վլադիմիր Սոլոպով (1962-2015 թթ.) - դերասան, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ։
- Ֆիրս Շիշիգին - ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ։
Դերասաններ և դերասանուհիներ խմբագրել
Յարոսլավլի թատերականում սովորած առանձին նշանավոր դերասաններ և դերասանուհիներ (նշված է ուսման ժամանակահատվածը)։
- Բարաբանովա, Լարիսա (…-1971 թ.) - դերասանուհի։
- Անդրեյ Բոլտնև - դերասան։
- Իգոր Վոլոշին (1992-1996 թթ.) - ռեժիսոր, դերասան։
- Դենիս Բոնդարկով - թատրոնի և կինոյի դերասան, հեռուստահաղորդավար, ռեժիսոր։
- Վիկտոր Գվոզդիցկի (1967-1971 թթ.) - դերասան, ՌԴ Ժողովրդական արտիստ։
- Դոնգուզով, Ալեքսանդր Անատոլևիչ- Բաշկիրիայի ֆիլհարմոնիայի դերասան (գեղարվեստական խոսքի վարպետ)։ ԲՀ Ժողովրդական արտիստ (2013 թ.):
- Ալեքսեյ Դմիտրիև - կինոդերասան։
- Անդրեյ Իվանով (…-2001 թ.) - դերասան։
- Զամիրա Կոլխիևա (…-1994 թ.) - դերասանուհի;
- Սերգեյ Կռիլով (1981-1985 թթ.) - երգիչ, շոումեն և դերասան։
- Մարինա Կուդելինսկայա (1983-1987 թթ.) - դերասանուհի։
- Եվգենի Մարչելլի - ռեժիսոր, ՌԴ Մշակույթի վաստակավոր գործիչ, «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր։
- Եվգենի Մունդում - դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ։
- Աննա Նազարովա (…-2006 թ.) - դերասանուհի։
- Սերգեյ Նիլով (1977-1981 թթ.) - բանաստեղծ, դերասան։
- Ալեքսեյ Օշուրկով (…-1994 թ.) - դերասան։
- Յակով Ռաֆալսոն (…-1970 թ.) - դերասան, ՌՍՖՍՀ Ժողովրդական արտիստ։
- Աննա Սամոխինա (…-1982 թ.) - դերասանուհի։
- Անդրեյ Սորոկա (…-1995 թ.) - դերասան։
- Վլադիմիր Տոլոկոննիկով (…-1973 թ.) - դերասան։
- Յուրի Ցուրիլո - դերասան։
- Ալյոնա Կլյուևա - դերասանուհի, ռեժիսոր։
- Պրոխոր Դուբրավին - դերասան։
- Ալեքսանդր Սիգուև (2013 թ.-…) - դերասան
- Ռոման Կուրցին - դերասան։
- Իրինա Գրինյովա - թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
Արտաքին հղումներ խմբագրել
- «Պաշտոնական կայք»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-03-ին։ Վերցված է 2020-09-16
- Ярославский государственный театральный институт Archived 2011-09-25 at the Wayback Machine.. Федеральный портал «Российское образование»