Ղևտական (եբրայերեն՝ וַיִּקְרָא‎ (Վա-յիկրա «Եվ կանչեց»)́, լատիներեն՝ Leviticus; հին հունարեն՝ Λευϊτικόν), Հին Կտակարանի և Հնգամատյանի երրորդ գիրքը։ Նվիրված է Իսրայելի կյանքի կրոնական-պաշտամունքային կողմին։ Բաղկացած է 27 գլխից։ Գիրքը մանրամասն ներկայացնում է եբրայական կրոնական օրենքը, ծեսերը, նվիրական անոթները, քահանաների և սպասավորների՝ ղևտացիների (այստեղից էլ՝ գրքի անվանումը) պարտականությունները։ Գրքի նպատակը կամ գլխավոր գաղափարն է իսրայելից Աստծու ժողովուրդ կազմել, որը Տիրոջ հետ կլինի հոգևոր, բարոյական սերտ հաղորդակցության մեջ։ Այդ նպատակին են ծառայում Ղևտականում զետեղված հրամանները՝

  1. զոհաբերումների տեսակները և կատարման կարգը (Ա-Է գլուխներ)
  2. հոգևորականների կարգման արարողությունները (Ը-Ժ գլուխներ)
  3. մաքրության և անմաքրության վերաբերյալ (բոլոր տեսակի անմաքրությունների ցանկը, որոնք խոչընդոտում են մարդուն Աստծո հետ հաղորդակցվելու, ԺԱ-ԺԶ գլուխներ)
  4. Աստծո ժողովրդի անձնական սրբությունը կենցաղում ու հասարակական կյանքում, ծեսերի, պասշտամունքների մատուցման սրբությունն ու կարգը, սրբազան օրերը և այլն (ԺԷ-ԻԷ)
Ղևտական
եբրայերեն՝ ויקרא
ՀեղինակՄովսես մարգարե
Տեսակկրոնական գիրք, գրական ստեղծագործություն և Աստվածաշնչի գիրք
Ժանրկրոնական գիրք
Կազմված էLeviticus 18?, Leviticus 11?, Leviticus 1?, Leviticus 10?, Leviticus 2?, Leviticus 21?, Leviticus 16?, Leviticus 19?, Leviticus 25?, Leviticus 27?, Leviticus 23?, Leviticus 24?, Leviticus 3?, Leviticus 6?, Leviticus 4?, Leviticus 5?, Leviticus 9?, Leviticus 7?, Leviticus 8?, Leviticus 12?, Leviticus 15?, Leviticus 17?, Leviticus 13?, Leviticus 14?, Leviticus 22?, Leviticus 26? և Leviticus 20?
Մասն էՏորա, Հին Կտակարան, Հին Կտակարան, Կաթոլիկ Հին Կտակարան, Հեքսատոյք և Հնգամատյան
Բնօրինակ լեզուեբրայերեն
ՇարքՏորա
ՆախորդԵլք
ՀաջորդԹվեր
 Book of Leviticus Վիքիպահեստում

Արտաքին հղումներ Խմբագրել

«Ղևտական» գիրքը աշխարհաբար թարգմանությամբ