Վինեգրետը (/ˌvɪnɪˈɡrɛt/, ֆրանսերեն:  ( )) պատրաստվում է յուղը խառնելով ինչ-որ մեղմ թթվի հետ՝ օրինակ, քացախ կամ կիտրոնի հյութ։ Խառնուրդը կարող է համեմվել աղեվ, խոտաբույսերով կամ համեմունքներով։ Վինեգրետը հիմնականում օգտագործվում է որպես աղցանային ամոքունք[1], բայց կարող է օգտագործվել նաև որպես մարինադ։ Ավանդաբար, վինեգրետը բաղկացած է լինում 3 բաժին յուղից և մեկ բաժին քացախից, որ հարում են մինչև կայուն էմուլսիա ստանալը, սակայն վինեգրետ են կոչվում նաև այլ բաղադրամասերով խառնուրդներին, որոնք ոչ կայուն էմուլսիաներ են և որոնց բաղադրամասերը կարճ ժամանակ անց առանձնանում են։

Վինեգրետ
Ենթատեսակսոուս
Առաջացման երկիր Ֆրանսիա
 Vinaigrette sauces Վիքիպահեստում

Vinaigrette բառը ֆրանսերեն vinaigre «քացախ» բառի փաղաքշականն է։ 19-րդ դարում այն կոչվել է «ֆրանսիական ամոքունք»[2]։

Պատրաստում

խմբագրել
 
Վինեգրետի պատրաստումը՝ յուղը լցնում են քացախի ու մանանեխի մեջ, ապա հարում մինչև էմուկսիայի թանձրության աստիճանի հասնելը

Ընդհանրապես վինեգրետը բաղկացած է լինում 3 բաժին յուղից և 1 բաժին քացախից, որնք հարվում են մինչև ստացվի էմուլսիայի թանձրության խառնուրդ։ Հաճախ ավելացնում են նաև աղ և պղպեղ։ Նաև ավելացնում են խոտաբույեր և սոխուկներ, հատկապես, եթե այն օգտագործվում է եփված բանջարեղենի և հատիկեղենի համար։ Վինեգրետը թանձրացնելու և լրացուցիչ համ հաղորդելու համար երբեմն ավելացնում են մանանեխ[3]։

Տարատեսակներ

խմբագրել

Վինեգրետ պատրաստում են յուղերի ու քացախների տարբեր տեսակներից։ Ձիթայուղը և չեզոք բուսայուղերը՝ օրինակ, սոյայի, կանոլայի, եգիպտացորենի, արևածաղկի, գետնանուշի և խաղողի կորիզի յուղերը. բոլորը հարմար են վինեգրետ պատրաստելու համար։ Քացախի տարբեր տեսակներ, օրինակ, ազնվամորու քացախը, ստեղծում են վինեգրետի տարբեր համեր։ Քացախի փոխարեն կարելի է նաև օգտագործվել կիտրոնի հյութ կամ ալկոհոլ՝ օրինակ, խերես։ Ամոքիչ վինեգրետը պատրաստվում է ձիթապտղի յուղի և գինու քացախի պարզ վինեգրետին ավելացնելով փոքր քանակությամբ բալզամիկ քացախ։

  • Բրազիլիայում ձիթապտղի յուղի, ալկոհոլային քացախի, լոլիկի, սոխի և երբեմն բուլղարական պղպեղի խառնուրդը կոչվում է վինագրետ։ Այն մատուցվում է բրազիլական շուրասկու ուտեստի հետ, սովորաբար կիրակի օրերին։ Բրազիլական վինագրետը նման է մեքսիկական պիկո դե գալոյին։
  • Չինաստանում և Ճապոնիայում նմանատիպ աղցանային ամոքունքը պատրաստվում է քնջութի յուղով կամ մածուկով և բրնձի քացախով։ Չինաստանի հյուսիսում թանձրուկին ավելացնում են նաև մանանեխ՝ լրացուցիչ համ և բույր հաղորդելու համար։
  • Հյուսիսային Ֆրանսիայում այն կարող է պատրաստվել ընկույզի յուղով և խնձորի քացախով և օգտագործվել բելգիական ճարճատուկով աղցանի հետ։
  • Հարավարևելյան Ասիայում բրնձի թեփի յուղը և սպիտակ քացախը օգտագործվում են որպես հիմք՝ թարմ խոտաբույսերի, չիլի պղպեղի, ընկույզի և լայմի հյութի հետ։
  • Միացյալ Նահանգներում վինեգրետներե կարող են պարունակել հավելումների մեծ բազմազանություն, ինչպես, օրինակ, կիտրոն, տրյուֆել, ազնվամորի, շաքար, սխտոր, բալ։ Պարմեզանը և հատկապես կապույտ պանիրը նույնպես կարող են ավելացվել։ Առևտրային, շշացված վինեգրետները կարող են պարունակել էմուլգատորներ, ինչպիսիք են լեցիտինը։

Գործածություն

խմբագրել

Դասական ֆրանսիական խոհանոցում վինեգրետը օգտագործվում է որպես աղցանի սոուս, իսկ որպես սառը սոուս՝ ուղեկցում է սառը ծնեբեկին և պրասին։

Ռուսական վինեգրետ

խմբագրել

Ռուսական խոհանոցի վինեգրետ աղցանի անունը ծագել է վինեգրետ թանձրուկի անունից[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Vinaigrette». bbcgoodfood.com. Immediate Media Company Ltd. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  2. Hale, Sarah J. (1857). Mrs. Hale's new cook book. Philadelphia, Pennsylvania (USA): T. B. Peterson & Brothers. էջ 295. Վերցված է 2012 թ․ ապրիլի 14-ին. «Vinaigrette.»
  3. Byron, May Clarissa Gillington (1916). May Byron's vegetable book. London, England (UK): Hodder & Stoughton. էջ 301. Վերցված է 2012 թ․ ապրիլի 14-ին.
  4. &ww_word=on&ic_word=on&sort=word&encoding=utf-eng «Vasmer's Etymological Dictionary : Query result». starling.rinet.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինեգրետ (թանձրուկ)» հոդվածին։