Պիկո դե գալոն (Իսպաներեն արտասանություն՝ [ˈpiko ðe ˈɣaʝo]), նաև կոչվում է salsa fresca (թարմ թանձրուկ), salsa bandera (դրոշ թանձրուկ), կամ salsa cruda (հում թանձրուկ), սալսա թանձրուկի մի տեսակ է, որ օգտագործվում է մեքսիկական խոհանոցում։ Ավանդաբար այն պատրաստում են կտրտած լոլիկով, սոխով և սեռանո պղպեղներով (հաբաներո կամ հալապենյո պղպեղները կարող են օգտագործվել որպես ալյընտրանք), աղով լայմի հյութով և համեմով։ Պիկո դե գալոն օգտագործվում է մեքսիկական այլ ջրիկ թանձրուկների նման։ Քանի որ այն ավելի քիչ հեղուկ է պարունակում, որպես հիմնական բաղադրիչ կարող է օգտագործվել տակոյի և ֆախիտասի հետ։ Մեքսիկայում այն կոչվում է «Սալսա Մեքսիկանա»՝ մեքսիկական թանձրուկ։ Կարմիր լոլիկի, սպիտակ սոխի և կանաչ չիլիի ու համեմի գույների համադրությունը թանձրուկը նմանեցնում են Մեքսիկայի դրոշի գույներին, այդ պատճառով էլ այն հաճախ կոչում են «salsa bandera»՝ դրոշի աղցան։ Մեքսիկայի տարբեր շրջաններում պիկո դե գալո են անվանում մրգային և բանջարեղենային ցանկացած աղցան, որոնք սալսա թանձրուկով են կամ որոնց բաղադրության մեջ կա լոլիկ, ավոկադո, նարինջ, վարունգ, պապայա կամ մեղմահամ չիլի պղպեղ։ Բաղադրիչները լցնում են լայմի հյութի մեջ, ապա ցողում աղով։

Լոլիկով, սոխով և համեմով պիկո դե գալո
Լայմը հաճախ է օգտագործվում թանձրուկի համար

Անվան ստուգաբանություն խմբագրել

Համաձայն խոհարար և գրող Շերոն Թայլեր Հերբսթի[1] պիկո դե գալոն այդպես է կոչվել, որովհետև ի սկզբանե այն կերել են բթամատի և միջամատի օգնությամբ։ Մեքսիկայի Սոնորա շրջանի շատ բնակիչներ բացատրում են, որ ուտեստի անունը առաջացել է սեռանո պղպեղի տեսքից, որը նման է աքաղաքի կտուցի[2]։ Իսպաներեն picar բայը նշանակում է կտրել կամ կծել, այն զգացողությունը, երբ չիլի պղպեղը կարծես «կծում է»։ Խոնարհելիս, առաջին դեմքի եզակի թվում picar բայը դառնում է pico:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sharon Tyler Herbst, Food Lover's Companion, 2nd ed., as quoted in Barron's Educational Services, Inc. 1995: www.Epicurious.com, retrieved 10/3/2007 pico de gallo
  2. Wilder, Janos. The Great Chiles Rellenos Book. Ten Speed Press, 2013.