Վիկտոր Կարպովիչ Մերժանով (ռուս.՝ Виктор Карпович Мержанов, օգոստոսի 15, 1919(1919-08-15)[1], Տամբով, Խորհրդային Ռուսաստան - դեկտեմբերի 20, 2012(2012-12-20), Մոսկվա, Ռուսաստան), հայկական ծագմամբ ռուս դաշնակահար, մանկավարժ, հասարակական-գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990)[2]։

Վիկտոր Մերժանով
Ծնվել էօգոստոսի 15, 1919(1919-08-15)[1]
Տամբով, Խորհրդային Ռուսաստան
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 20, 2012(2012-12-20) (93 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
և Լեհական մշակույթի առաջ ունեցած վաստակի համար կրծքանշան
 Victor Merzhanov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Մերժանովը ծնվել է 1919 թվականի օգոստոսի 15-ին Տամբովում։ Ծագումով հայ է[3]։

Նախնական երաժշտական կրթությունն ստացել է Տամբովի երաժշտական տեխնիկումում (ներկայում՝ Տամբովի Ս. Վ. Ռախմանինովի անվան պետական երաժշտամանկավարժական ինստիտուտ), որտեղ նրա ուսուցիչներն են եղել Աննա Լավդովսկայան, Սոլոմոն Ստարիկովը և Ալեքսանդր Պոլտորացկին[4]։

1936-1941 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում Սամուիլ Ֆեյնբերգի (դաշնամուր) և Ալեքսանդր Գեդիկեի (երգեհոն) մոտ՝ ավարտելով այն ոսկե մեդալով։ Սովորել է նաև ասպիրանտուրայում՝ Սամուիլ Ֆեյնբերգի ղեկավարությամբ (1947)։

1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Նվագել է ռազմական նվագախմբերում (տարբեր գործիքների վրա), ավարտել է տանկային ուսումնարան։

Որպես դաշնակահար միջազգային ճանաչում ստացել է 1945 թվականին, երբ արժանացել է առաջին մրցանակի Մոսկվայում անցկացված երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթում (ևս մեկ առաջին մրցանակ ստացել է Սվյատոսլավ Ռիխտերը

1946 թվականին դարձել է Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար։ 1950 թվականից հանդես է եկել նաև որպես անսամբլիստ (ջութակահար Ավետ Տեր-Գաբրիելյանի, Կոմիտասի անվան քառյակի հետ)։ Ավելի քան վաթսուն տարի համերգներ է տվել բազմաթիվ երկրներում. ավելի քան երկու հազար համերգ է տվել երեք հարյուր երեսուն քաղաքներում։ Դաշնակահարին նվագակցած դիրիժորների թվում են եղել Կիրիլ Կոնդրաշինը, Ալեքսանդր Գաուկը, Նիկոլայ Անոսովը, Կուրտ Զանդերլինգը, Կոնստանտին Իվանովը, Եվգենի Սվետլանովը, Վացլավ Նոյմանը, Գենադի Ռոժդեստվենսկին, Յուրի Տեմիրկանովը։

Իր կարիերայի հենց սկզբից դիմել է ժամանակակից երաժշտությանը։

Ստեղծել է մի շարք գրամոֆոնային ձայնագրություններ, որոնք թողարկել է ԱՄՆ-ում, Իտալիայում, Ճապոնիայում և Խորհրդային Միությունում. այդ թվում՝ Լ. վան Բեթհովենի մի շարք սոնատներ, Ֆ. Շուբերտի «Թափառաշրջիկը» ֆանտազիան, Ռ. Շումանի «Դիմակահանդեսը» և մի շարք այլ ստեղծագործություններ, Ֆ. Շոպենի (b-moll սոնատ, g-moll բալլադ, 24 նախերգանք, ֆանտազիա և այլն), Ֆ. Լիստի (ներառյալ Ն. Պագանինիի վեց էտյուդները), է. Գրիգի (համերգ, բալլադ, սոնատ և այլն), Ն. Պագանինի-Յ. Բրամսի վարիացիաները, Պ. Չայկովսկու «Տարվա եղանակները», Մ. Պ. Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից», Սերգեյ Ռախմանինովի Երրորդ համերգը և Ռապսոդիան Ն. Պագանինի թեմայով, Ալեքսանդր Սկրյաբինի ստեղծագործությունները (Հինգերորդ սոնատ, Տասներկու էտյուդներ օր. 8 և այլն)։ 1948 թվականին առաջինն է ձայնագրել Սերգեյ Պրոկոֆևի վեցերորդ սոնատը ձայնապնակի վրա։

1947 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1964 թվականից՝ պրոֆեսոր, 2007 թվականից՝ հատուկ դաշնամուրի ամբիոնի վարիչ)։ 1973-1978 թվականներին դասավանդել է Վարշավայի կոնսերվատորիայում (ներկայում՝ Ֆրեդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան), 1990-1998 թվականներին՝ Տրոսինգենի բարձրագույն երաժշտական դպրոցում (Գերմանիա)։ Մասնակցել է դաշնամուրային վարպետության զարգացման միջազգային դասընթացների Վեյմարում (1967), Ֆրայբուրգում (1987 թվականից) և Շպայխինգենում (մշտապես, բոլորը՝ Գերմանիա), Դուշնիկիում (1967 թվականից) և Վրոցլավում (1984 թվականից, երկուսն էլ՝ Լեհաստան), Բոլցանոյում (Իտալիա, 1936), Մանչեսթերում (1987 թվականից, Անգլիա), Հելսինկիում, Սալոնիկում, Լոս Անջելեսում, Դուբրովնիկում (Խորվաթիա), Փարիզում, Տոկիոյում, Լոնդոնում, ամեն տարի՝ Տամբովում։ Նրա բազմաթիվ սաներից են միջազգային մրցույթների դափնեկիրներ Անահիտ Ներսեսյանը, Վ. Բունինը, Օ. Վոլկովը, Յուրի Սլեսարևը, Ի. Գիրֆանովը, Յուրի Դիդենկոն, Մ. Օլենևը, Խ. Հարադան (Ճապոնիա), Տ. Շեբանովան, Ռուսլան Սվիրիդովը, Ի. Խովանսկայան, Ա. Յարովայան, Ն. Կարուզին (Իտալիա), Ս. Յուշկևիչը, Ն. Կազիմիրովան, Նատալյա Դեևան և շատ ուրիշներ։ Վարպետության դասեր է տվել Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Իտալիայում։

Եղել է աշխարհի շատ երկրներում անցկացվող միջազգային առաջատար մրցույթների ժյուրիի անդամ (Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթ Բրյուսելում և այլն), Մոսկվայի Ս. Ռախմանինովի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, Ռուսաստանի Ռախմանինովյան ընկերության ստեղծման նախաձեռնողը և նախագահը, Ս. ռախմանինովի անվան համառուսաստանյան փառատոնի ստեղծման նախաձեռնող Տամբովում (1982), Համառուսաստանյան երաժշտական ընկերության դաշնակահարների բաժնի խորհրդի անդամ և նախագահ։

Հեղինակել է հոդվածներ (մասնավորապես՝ Ֆ. Շոպենի b-moll սոնատի և Ա. Սկրյաբինի հինգերորդ սոնատի մասին) և խմբագրություններ (ներառյալ Յոհան Սեբաստիան Բախի «Լավ տեմպերացված կլավիրի» խմբագրումը)։

Վիկտոր Մերժանովը մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը[5]։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • Մոսկվայում երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի առաջին մրցանակ (1945, ևս մեկ առաջին մրցանակ ստացել է Ս. Ռիխտերը)
  • Դաշնակահարների Շոպենի անվան միջազգային մրցույթ Վարշավայում (1949, 10-րդ մրցանակ)
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (15 նոյեմբերի, 1965)
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972) – խորհրդային երաժշտական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[6]
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1977) – խորհրդային երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար[7]
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990) – խորհրդային երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար[8]
  • Պատվո շքանշան (2010) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[9]
  • Բարեկամության շքանշան (2001) – մշակույթի և արվեստի բնագավառում երկարամյա բեղմնավոր գործունեության, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար[10].
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների շքանշանի սպա[11]
  • «Լեհական մշակույթին մատուցած ծառայությունների համար» կրծքանշան
  • Ուկրաինայի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր
  • ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության պատվոգրեր
  • Բելառուսի երաժշտական ակադեմիայի պատվավոր դոկտոր
  • Դաշնամուրի ուսուցիչների ասոցիացիայի պատվավոր նախագահ (European piano teachers association)
  • Տամբովի Ս. Ռախմանինովի անվան պետական երաժշտամանկավարժական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2012)
  • Ա. Սկրյաբինի անվան թանգարանի (Մոսկվա) խորհրդի անդամ
  • Տամբովի պատվավոր քաղաքացի (1994)

Հիշատակ խմբագրել

  • 2015 թվականի սեպտեմբերի 4-ին Տամբովի Ս. Ռախմանինովի անվան երաժշտամանկավարժական ինստիտուտին առընթեր քոլեջին շնորհվել է դաշնակահարի անունը[12]։
  • Տամբովի № 2 մանկական երաժշտական դպրոցը կրում է Վիկտոր Մերժանովի անունը
  • 2014 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2015 թվականի հունվարի 24-ը Մոսկվայի կոնսերվատորիայում անցկացվել է Վ. Մերժանովի ծննդյան 95-ամյակին նվիրված միջազգային փառատոն[13]։
  • 2014 թվականի օգոստոսի 13-24-ը Կուստենդիլում (Բուլղարիա) անցկացվել է Վ. Մերժանովի անվան դաշնակահարների միջազգային մրցույթ[12]։
  • 2013 թվականի դեկտեմբերի 19-ին և 21-ին Մոսկվայում տեղի են ունեցել դաշնակահարի հիշատակին նվիրված դաշնամուրային երաժշտության համերգներ[12]։
  • 2013 թվականի դեկտեմբերի 5-20-ը Տամբովում անցկացվել է Վիկտոր Մերժանովի հիշատակին նվիրված դաշնամուրային երաժշտության միջազգային փառատոն։
  • 2013 թվականի օգոստոսի 14-24-ը Բուլղարիայի Կյուստենդիլ քաղաքում անցկացվել է Մեծ արտիստ և մանկավարժ Վիկտոր Մերժանովի հիշատակին նվիրված «Մեծ ուսուցիչները» 2-րդ միջազգային փառատոն-մրցույթը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Официальный сайт Союза армян России». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. ИА OnlineTambov // Виктор Мержанов. Выдающийся пианист Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
  4. «Е. П. Бакунина. История жизни. Семья Полторацких». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  5. Информация о В. К. Мержанове на Find-a-Grave
  6. «Указ Президиума Верховного Совета РСФСР от 21 января 1972 года». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «Указ Президиума Верховного Совета РСФСР от 17 октября 1977 года». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. «Указ Президента СССР от 12 ноября 1990 года». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  9. «Указ Президента Российской Федерации от 25 мая 2010 года». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. «Указ Президента Российской Федерации от 24 сентября 2001 года». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. «Кто из офицеров родился 15 августа - 10 человек». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Виктор Мержанов - Новости сайта». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  13. «МГК им. Чайковского - Международный фестиваль к 95-летию со дня рождения Виктора Мержанова». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • Виктор Мержанов. Музыка должна разговаривать: Сб.ст. / Ред.-сост. Г. В. Крауклис. — М., 2008
  • Оленев М. Ю. Последний из могикан // Фортепиано. —М., 2009. — № 3—4 (45—46). — С. 16—22.
  • Виктору Мержанову — девяносто! / Ред.-сост. М. В. Лидский. — М., 2009.
  • Виктор Мержанов. Восхождение длиною в жизнь / Монография. С. М. Низамутдинова.-- СПб., 2014.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Մերժանով» հոդվածին։