Գենադի Ռոժդեստվենսկի
Գենադի Նիկոլաևիչ Ռոժդեստվենսկի (մայիսի 4, 1931[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][4] - հունիսի 16, 2018[3][5][6][…], Մոսկվա, Ռուսաստան), սովետական դիրիժոր։ 1961 - 1974 թվականներին Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության Մեծ սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։ 1974 թվականին Ստոկհոլմի ֆիլհարմոնիայի, 1978 թվականից «Բի Բի Սի»-ի (Լոնդոն) նվագախմբի դիրիժոր։ 1974 թվականից Մոսկվայի կամերային երաժշտական թատրոնի գլխավոր դիրիժոր։ 1976 թվականից Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Նվագացանկում դասական երաժշտության կողքին մեծ տեղ են գրավում ժամանակակից եվրոպական (Պ․ Հինդեմիթ, Ա․ Շյոնբերգ, Ա․ Բերգ, Ֆ․ Պուլենկ) և սովետական (Ս․ Պրոկոֆև, Դ․ Շոստակովիչ) կոմպոզիտորների երկեր։ Լենինյան մրցանակ (1970, Իոսչատըրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությանը մասնակցելու համար, Մեծ թատրոն)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և բուլղարական «Կիրիլի և Մեֆոդիի» շքանշաններով։ Շվեդական թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ (1975) թվականին։
Գենադի Ռոժդեստվենսկի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Геннадий Николаевич Рождественский |
Ծնվել է | մայիսի 4, 1931[1][2][3][…] Մոսկվա, ԽՍՀՄ[1][4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունիսի 16, 2018[3][5][6][…] (87 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Կենտրոնական երաժշտական դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա |
Ամուսին | Viktoria Postnikova? |
Պարգևներ | |
![]() |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Рождественский Геннадий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.rayfieldallied.com/artists/gennady-rozhdestvensky/
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենադի Ռոժդեստվենսկի» հոդվածին։ |