Վիկտոր Մաքլագլեն
Վիկտոր Մաքլագլեն (կամ Մաք-Լագլեն անգլ.՝ Victor McLaglen, դեկտեմբերի 10, 1886[3][4][5], Royal Tunbridge Wells, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 7, 1959[3][4][5], Նյուպորտ Բիչ, ԱՄՆ), անգլիացի բռնցքամարտիկ և ամերկացի դերասան, Օսկարի մրցանակակիր լավագույն դերասանի համար(1936)[6]։
Վիկտոր Մաքլագլեն | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական[1][2] |
Մասնագիտացում՝ | դերասան, բռնցքամարտիկ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 10, 1886[3][4][5] |
Ծննդավայր՝ | Royal Tunbridge Wells, Միացյալ Թագավորություն |
Մահվան ամսաթիվ՝ | նոյեմբերի 7, 1959[3][4][5] (72 տարեկան) |
Մահվան վայր՝ | Նյուպորտ Բիչ, ԱՄՆ |
ԿենսագրությունԽմբագրել
Վիկտոր Էնդրյու դե Էվերլեյթ Մակլագլենը ծնվել է 1886 թվականի դեկտեմբերի 10-ին անգլիական Կենտ նահանգի ոչ մեծ քաղաքում, եպիսկոպոսի ընտանիքում։ Երբ Վիկտորը դեռ երեխա էր նրա ընտանիքը տեղափոխվել է Հարավային Աֆրիկա, որտեղ նա չորս եղբայր է ունեցել[7]։
Ծառայողական գործունեությունԽմբագրել
Վիկտորը 14 տարեկանում թողել է իր ընտանիքը և միացել Բրիտանական բանակին, ցանկանալով մասնակցել Անգլո-բուրական պատերազմին (1899-1902)։ Սակայն Վիկտորին ռազմաճակատ չեն ուղարկել, այլ ընդունել են Վինձորի ամրոցի պահակախմբի շարքերը։ Երբ պարզվել է նրա իրական տարիքը, նրան ստիպված են եղել հեռացնել բանակից։
Սպորտային գործունեությունԽմբագրել
Վիկտոր Մակլագլենը չորս տարի անց տեղափոխվել Է Կանադա, որտեղ սկսել Է հացի գումար վաստակել՝ մասնակցելով բռնցքամարտի խաղերի։ Վիկտորը ռինգում ունեցել է մի քանի նշանավոր հաղթանակներ, և նրա ամենահայտնի մենամարտը անցկացվել է ծանր քաշային աշխարհի առաջին ապագա սևամորթ չեմպիոն Ջեք Ջոնսոնի հետ[8]։ Բռնցքամարտի ռինգից բացի, Վիկտորը Կանադայում գտնվելու ընթացքում կրկեսում հանդես է եկել նաև որպես ծանրորդ։
Հետագա տարիներԽմբագրել
Մակլագլենը 1913 թվականին վերադարձել է Անգլիա, որտեղ ընդունվել է Իռլանդական թագավորական ֆուզիլյորների բանակ, որի շարքերում էլ մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։ Պատերազմի տարիներին նա կապիտանի կոչում է ստացել և որոշ ժամանակ զբաղեցրել է Բաղդադի ռազմական ոստիկանության պետի պաշտոնը[9]։ Պատերազմի վերջին տարիներին Մակլագլենը կրկին սկսել է բռնցքամարտով զբաղվել և 1918 թվականին ստացել է բրիտանական բանակի ծանր քաշային կարգի չեմպիոնի կոչում։ Պատերազմի ավարտից հետո նա մնացել է Անգլիայում, որտեղ սկսել է իր կարիերան՝ նկարահանվելով համր ֆիլմերում[10]։ Նրա կարիերան սկսվել է 1920-ական թվականների սկզբին, երբ նա տեղափոխվել է Հոլիվուդ։ Հետագայում Վիկտորը հաջողությամբ տեղափոխվել է համրից հնչյունային կինո և իր ամենամեծ ժողովրդականությունը ձեռք է բերել 1935 թվականին, երբ նկարահանվել է Մատնիչը ֆիլմում[11]։ Այդ դերի համար նա արժանացել է Օսկար լավագույն դերասանի համար մրցանակի։ 1953 թվականին՝ իր կարիերայի ավարտին, նա ևս մեկ անգամ արժանացել է Օսկարի մրցանակի Լուռ մարդը ֆիլմում դերակատարման համար, որի գլխավոր դերակատարն էր Ջոն Ուեյնը։ Մասնավորապես հայտնի էին Մակլագլենի դերերը Ջոն Ֆորդի ֆիլմերում։ Իր կարիերայի ավարտին նա մի քանի անգամ հայտնվել է նաև հեռուստատեսությամբ[12]։
Անձնական կյանքԽմբագրել
Վիկտորը երեք անգամ ամուսնացած է եղել։ 1919 թվականին նա առաջին անգամ ամուսնացած է եղել Էնիդ Լամոնտի հետ։ Նրանք ունեցել են տղա՝ էնդրոն և աղջիկ՝ Շեյլան։ Էնդրոն հետագայում դարձել է ռեժիսոր և պրոդյուսեր։ Կնոջ մահից հետո 1942 թվականին ամուսնացել է Սյուզան Բուրգհեմանի հետ, սակայն նրանք ամուսնալուծվել են։ 1948 թվականին Վիկտորը ամուսնացել է Մարգարիտ Պամֆրիի հետ։
ՄահԽմբագրել
Վիկտոր Մակլագլենը մահացել է 1959 թվականի նոյեմբերի 7-ին՝ ինֆարկտից, Կալիֆոռնիայի ոչ մեծ քաղաքում, միաժամանակ նա Միացյալ Նահանգների քաղաքացի էր։ Կինոարվեստում ունեցած ավանդի համար նա աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։
Ընտրված կինոգրաֆիաԽմբագրել
Տարի | Ռուսերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|---|
1926 | Ինչքան են բառերը | What Price Glory? | կապիտան Ֆլեգ |
1928 | Դահճի տուն | Hangman's House | Դենիս Խոգան |
1931 | Անպատվաբեր | Dishonored | Գնդապետ Կռանաու |
1931 | Գողացված զարդեր | The Stolen Jools | կապիտան Ֆլեգ |
1933 | Դիկ Տուրպին | Dick Turpin | Դիկ Տուրպին |
1934 | Կորած պարեկություն | The Lost Patrol | կապիտան |
1935 | Մատնիչը | The Informer | Ջիպո Նոլան |
1937 | Փոքրիկ Վիլի Վինկին | Wee Willie Winkie | Դոնալդ Մակդաֆ |
1939 | Գանգա Դին | Gunga Din | կապիտան Մակ Մաչեսնի |
1939 | Ռիո | Rio | Դիրկ |
1943 | Հավերժություն և մեկ օր | Forever and a Day | Արչիբալդ Սպեյվին, շվեցար |
1946 | Պոլուստանոկ | Whistle Stop | Գիտլո |
1948 | Ֆորտ Ապաչի | Fort Apache | կապիտան Ֆեստուս Մակեխի |
1949 | Նա դեղին ժապավեն էր կրում | She Wore a Yellow Ribbon | ավագ սերժանտ Տիմոտի Կուինկենոն |
1950 | Ռիո Գրանդե | Rio Grande | ավագ սերժանտ Տիմոտի Կուինկենոն |
1952 | Լուռ մարդը | The Quiet Man | Ուիլ Դանախեր |
1953 | Կրակատաուի ըմբոստ ոգին | Fair Wind to Java | Օ Բրայեն |
1955 | Ստվերների քաղաք | City of Shadows | Մեծ Տիմ Չեննինգ |
1956 | Ամբողջ աշխարհում 80 օրվա ընթացքում | Around the World in 80 Days | Գենրիետի ղեկը |
ՄրցանակներԽմբագրել
- Օսկար 1936 — լավագույն դերասան, Մատնիչը ֆիլմ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Record #19866237 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 GeneaStar
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ «FreeBMD Entry Info»։ www.freebmd.org.uk։ Վերցված է 2021-07-28
- ↑ Pocock Roger (2015-08-11)։ «The Fighting Macks (an extraordinary family of brothers)»։ The Frontiersmen Historian (անգլերեն)։ Վերցված է 2021-07-28
- ↑ Reeves Carole (2009-12-22)։ «Bloomsbury People: Victor McLaglen’s father – new revelations»։ Bloomsbury People։ Վերցված է 2021-07-28
- ↑ «Register»։ www.britishnewspaperarchive.co.uk։ Վերցված է 2021-07-28
- ↑ «JNC: The Science of JiuJitsu: McLaglan»։ ejmas.com։ Վերցված է 2021-07-28
- ↑ «Early Ju-jutsu: The Challenges by Graham Noble»։ www.dragon-tsunami.org։ Վերցված է 2021-07-28
- ↑ «Manitoba History: Winnipeg's "Quiet" Man: The Early Public Life of Film Star Victor McLaglen»։ mhs.mb.ca։ Վերցված է 2021-07-28
Արտաքին հղումներԽմբագրել
- «HP-Time.com - TIME»։ web.archive.org։ 2009-05-13։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-13-ին։ Վերցված է 2021-07-28
- «Victor McLaglen»։ IMDb։ Վերցված է 2021-07-28
- «Cyber Boxing Zone -- Victor McLaglen»։ www.cyberboxingzone.com։ Վերցված է 2021-07-28
- «Victor McLaglen»։ www.virtual-history.com (անգլերեն)։ Վերցված է 2021-07-28