Վիկաս Սվարուպ
Վիկաս Սվարուպ (հինդի՝ विकास स्वरूप, ուրդու՝ ترقی ضابطہ, 1963[1], Իլահաբադ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[2][3]), հնդիկ վիպասան, դիվանագետ և գրող, որն աշխատել է Թուրքիայում, ԱՄՆ-ում, Եթովպիայում, Մեծ Բրիտանիայում և ՀԱՀ-ում։ Հայտնի է իր Հարց - պատասխան և Վեց կասկածյալներ վեպերի շնորհիվ։
Վիկաս Սվարուպ | |
---|---|
Ծնվել է | 1963[1] |
Ծննդավայր | Իլահաբադ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[2] |
Մասնագիտություն | դիվանագետ և գրող |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրթություն | Ալահաբադի համալսարան և Boys' High School & College? |
Կայք | vikasswarup.net/index_files/page0001.htm |
Vikas Swarup Վիքիպահեստում |
Պատանեկություն
խմբագրելՎիկաս Սվարուպը ծնվել է 1963 թվականին Իլահաբադում, Ուտար Պրադեշ՝ իրավաբանների ընտանիքում։ Կրթությունը ստացել է Boys' High School & College, Allahabad-ում, իսկ հետո շարունակել է ուսումն Ալահաբադի համալսարանում՝ հոգեբանություն, պատմություն և փիլիսոփայություն առարկաներով։
Կարիերա
խմբագրելՎիկաս Սվարուպն ընդունվել է IFS 1986 թվականին։ 1987 թվականին նրան ուղարկել են Թուրքիա, իսկ հետո՝ ԱՄՆ։ ԱՄՆ-ից հետո աշխատել է Եթովպիայի դիվանագիտական ներկայացչությունում, իսկ 2001 թվականին՝ Մեծ Բրիտանիայի Հնդկաստանի դիվանագիտական ներկայացչությունում, որտեղ էլ 2005 թվականին հրատարակվել է նրա դեբյուտային վեպը[3]։
2009 թվականի օգոստոսից Ճապոնիայում՝ Օսակա Կոբե ագլոմերացիայում նշանակվել է Հնդկաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս։ Դրանից հետո աշխատել է Նուր-Սուլթանում, Վաշինգտոնում, Ադիս Աբեբայում, Լոնդոնում և Պրետորիայում։
Նրա դեբյուտային վեպը՝ Հարց - պատասխանը, պատմում է նրա մասին, թե ինչպես էր Մումբայ քաղաքի աղքատ մատուցողը դարձել պատմության ամենախոշոր խաղային շոուի հաղթող։ Այդ գիրքը, որը Հնդկաստանում և նրա սահմանների դուրս քննադատորեն էր ընդունվել, դարձել էր միջազգային բեսթսելլեր և թարգմանվել 43 տարբեր լեզուներով։ Այդ վեպի հիման վրա նկարահանվել է Միլիոնատեր ետնախորշերից ֆիլմը։
Գրողի երկրորդ վեպը՝ Վեց կասկածյալները, հրատարակվել է 2008 թվականի հուլիսի 28-ին և թարգմանվել աշխարհի ավելի քան 25 լեզուներով։
Վիկաս Սվարուպը մասնակցել է Օքսֆորդի գրական փառատոնին, Թուրինի միջազգային գրքային տոնավաճառին, Օքլենդի գրողների կոնֆերանսին, Սիդնեյի գրողների փառառոնին, Նյու Դելիի «Կիտաբ» փառատոնին, Սեն Մալոյի գրքի և ֆիլմի միջազգային փառոնին, Յոհանեսբուրգի Վիտվատերսրանդի համալսարանի «Խոսքը ջրում» գրական փառատոնին, Հնդկաստանի Ջայփուրի գրական փառատոնին և Հարավաֆրիկյան Հանրապետության Ֆրանշհոքսկոնի գրական փառատոնին։ 2009 թվականին որպես մրցատյանի անդամ մասնակցել է Կահիրեի 33-րդ միջազգային փառատոնին։
Գրել է այնպիսի հրատարակչությունների համար, ինչպիսիք են Time-ը, The Guardian-ը, The Daily Telegraph-ը (Մեծ Բրիտանիա), Outlook magazine-ը (Հնդկաստան) և Libération-ը (Ֆրանսիա)։
2010 թվականի սեպտեմբերի 21-ին ՀԱՀ-ի խոշորագույն և աշխարհի հեռացույց կրթության խոշորագույն համալսարաններից մեկում՝ UNISA-ում, Պրետորիայում ուսուցման ավարտման ծիսակատարության ժամանակ նրան շնորհվել է փիլիսոփայության և գրականության դոկտորի աստիճան։
Մատենագրություն
խմբագրելԿարճ պատմություններ
խմբագրել- «Մեծ իրադարձություն», հրատարակվել է The Children’s Hours: Stories of Childhood-ում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.tcs.cam.ac.uk/interview-vikas-swarup-the-author-of-qa-the-novel-behind-the-oscar-winning-film-slumdog-millionaire/
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #130336203 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 «Interview: Vikas Swarup - The author of Q&A, the novel behind the Oscar-winning film Slumdog Millionaire». The Cambridge Student. 2013 թ․ հունվարի 24.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիկաս Սվարուպ Internet Movie Database կայքում
- Works by or about Վիկաս Սվարուպ in libraries (WorldCat catalog)
Հարցազրույցներ և հոդվածներ
խմբագրել- Vikas Swarup: Mumbai will recover from this, just as it has many times before
- The Rediff Interview/Vikas Swarup
- How the story of Slumdog Millionaire started. Արխիվացված 2009-05-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկաս Սվարուպ» հոդվածին։ |