Վիլյամ Միքայելյան
Վիլյամ Միքայելյան (մայիսի 20, 1956, Dinuba, Թուլարե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ վիպագիր և բանաստեղծ։
Վիլյամ Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Dinuba, Թուլարե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ներշնչվել է
| |
William Michaelian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Ֆրեզնոյից հարավ-արևելք գտնվող Կալիֆոռնիայի Դինուբա փոքրիկ քաղաքում։ Միքայելյանը մեծացել է իր ընտանիքի ֆերմայում[1]։ 1987 թվականից սկսած ապրել է Օրեգոն նահանգի Սալեմ քաղաքում[2]։
Նրա պատմվածքները, բանաստեղծությունները և գծանկարները տպագրվել են Միացյալ Նահանգների և Հայաստանի մի շարք պարբերականներում։ Միքայելյանի աշխատանքները հնչել են Հայաստանի հանրային ռադիոյով[3]։ Նրա գեղարվեստական գրականությունը և բանաստեղծությունները լույս են տեսել «Արարատ» (Նյու Յորք) ամսագրում, որը նվիրված է հայկական թեմաներով գրական և պատմական թեմաներին։
Միքայելյանը նաև Նյու Յորքում Լոլա Կունդակջյանի հայկական պոեզիային նվիրված նախագծին։ 2003 թվականին հրատարակիչ Ջոն Բերբրիչի և խմբագիր Barbaric Yawp-ի հետ համատեղ սկսել է «The Conversation Continues» բաց առցանց երկխոսությունը։
Ստեղծագործական աշխատանք
խմբագրելՄիքայելյանի աշխատանքները գրախոսները համեմատել են Ուոլթ Ուիթմենի, Ջեյմս Թյուրբերի, Սեմյուել Բեքեթի և Ֆեոդոր Դոստոևսկու աշխատանքների հետ[4][5]։ Ժամանակակից մարդու վարքագծի վերլուծունթյունը, ոտնակոխ արված մարդկանց հանդեպ իր ունեցած համակրանքը, հումորը, երգիծանքը և բավականին արտահայտիչ հակապատերազմական տրամադրությունները նրա ստեղծագործությանը բնորոշ հատկանիշներն են։ Նրա պոեզիան և արձակը ռիթմիկ են և քնարական[6]։ Միքայելյանի ստեղծագործական ոճի կազմավորման գործում կարևոր են եղել նաև Ռիչարդ Բրոտիգանը, Թոմաս Վուլֆը, Գի դը Մոպասանը և Վիլյամ Սարոյանը, որը նրա տատիկի առաջին զարմիկն է եղել[7][8]։
Միքայելյանը հրատարակել է բազմաթիվ գծանկարներ։ Դրանք հիմնականում երևակայական մարդկանց դիմապատկեր են, որոնց աչքերը չափազանցված են, մեծ և արտահայտիչ, որոնք օգնում են դիտողին փոխանցել նրանց զգացմունքները։ Գծագրերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրա պատկերած մարդիկ ժամանակի ընթացքում ավելի անհանգիստ և տխուր տեսք են ստացել։ Այն առավել ակնհայգտ է նրա մատիտով արած նկարներում, որոնք ուղեկցում են նրա «Երգեր և նամակներ» («Songs and Letters») ժողովածուին, որը նրա գրել է 2005 թվականին։
Կայք
խմբագրելՄիքայելյանի «I'm Telling You All I Know» կայքը ընդարձալ արխիվ է, որտեղ ներառված են հեղինակի աշխատանքների մեծ մասի ամբողջական լիազորված տարբերակները. ինքնակենսագրական նյութեր, որոնք պատկանում են նրա կյանքի տարբեր ժամանակաշրջաններին, ակնարկներ, մեկնաբանություններ, ընտանեկան բաղադրատոմսեր և հեղինակի հարյուրավոր գծանկարներ[9]։ Նյութը բաժանվում է առանձին բաժինների, որոնցից յուրաքանչյուրի նպատակը սահմանված է ներածությունում կամ նախաբանում։ Կայքը պարունակում է նաև ընթացիկ աշխատանքներ, որոնք ավարտվելուց հետո ներկայացվում են հանրությանը։ Հեղինակի առցանց հրապարակումների կամ այլ հրապարակումների մասին նշումները և հիմնական տեղեկությունները պահպանվում են նորությունների բաժնում։
A Listening Thing
խմբագրելՀամառոտագիր
խմբագրել«A Listening Thing»-ը Սթիվեն Մոնրոյի առաջին դեմքից գրած գեղարվեստական արձակ ժանրի պատմություն է մի ամուսնալուծված տղամարդու մասին, որը պայքարում է ֆինանսական անվճարունակության և էմոցիոնալ անկայունության դեմ[10]։ Դեռևս սիրահարված լինելով իր նախկին կնոջը՝ Մերիին և ամուր կապված իրենց որդուն՝ Մեթին, Միքայելյանի գլխավոր հերոսը պայքարում է մեղքի զգացման և ցածր ինքնագնահատականի դեմ։ Ոգևորված իր Մերիի հետ հարաբերությունները վերականգնելու և իր տաղանդը բացահայտելու հույսով՝ Սթիվենը հաճախ բախվում է զավեշտալի առօրյա խնդիրներին։ Նա բոլոր այդ խնդիրների պատճառը փնտրում է իր և հասարակության մեջ։ Վեպը հիմնականում կենտրոնանում է այն սարսափելի շաբաթվա վրա, որի վերջում Մերին և Սթիվենը գնում են վերջինիս ծեր մորը այցելելու՝ անցնելով երկար ճանապարհ։ Հոգեպես ուժասպառ անող այս ճանապարհորդությունը հանգեցնում է նրան, որ զույգը հաշտվում է։
Սոցիալական նշանակություն
խմբագրելԹեև ընթերցողի համար պատմությունը հետաքրքիր է իր ռոմանտիկ, հումորային տարրերի շնորհիվ, նաև Միքայելյանի կողմից իր գլխավոր և երկրորդական հերոսների նկատմամբ զգույշ վերաբերմունքի համար, սակայն գլխավոր հերոսը այստեղ փորձում է վերլուծել և հասկանալ հասարական մի շարք մտահոգություններ և խնդիրներ, որոնցից են աղքատությունը, անտունությունը, պատերազմի շարունակական ներկայությունը, հանրակրթության թերությունները և հասարակության օտարումը։ Արդյունքում պատմվածքը գերազանցում է իր «պարզ» շրջանակը և դառնում ժամանակակից դիտարկումների համառոտագիր և օգնում է հասկանալ ու զննել սեփական եսը[11]։
Հրատարակման պատմություն
խմբագրելՎեպը առաջին անգամ նախատեսվում էր տպագրել 2002 թվականին։ Սակայն 2003 թվականին Միքայելյանը ինքը հրատարակեց իր աշխատությունը, երբ հրապարակայնորեն փաստագրեց գրքի պայմանական հրատարակչի հետ ունեցած դժվարությունները, պայմանագրային խախտումները և ուշացումները[12]։ Ինքնուրույն հրատարակությունը կարելի է գտնել նրա կայքում[13]։ Գրքի նախնական գինը եղել է 14,95 դոլար։
Ստեղծագործություն
խմբագրելՎեպեր
խմբագրել- A Listening Thing Electronic Text (2003)
Կարճ պատմվածքներ
խմբագրել- Among the Living and Other Stories. Musclehead Press. (2000)
- No Time to Cut My Hair Electronic Text (2002)
- Early Short Stories Electronic Text (2005)
Պոեզիա
խմբագրել- Winter Poems Արխիվացված 2015-10-18 Wayback Machine. San Francisco: Cosmopsis Books. 978-0-9796599-0-4 (2007)
- Another Song I Know Արխիվացված 2015-10-18 Wayback Machine. San Francisco: Cosmopsis Books. 978-0-9796599-1-1 (2007)
- Great Minds Think Alike. Poem included in the Collected Poems section of the author's website.
Թարգմանություններ
խմբագրել- A Map of My Heart. Yerevan, Armenia: Artasamanyan Grakanutyun. 99941-0-136-6 (2004)
- The Old Language. Yerevan, Armenia: Tigran Mets. 99941-917-1-3 (2004)
Ամենօրյա ամսագրեր
խմբագրել- One Hand Clapping Electronic Text (2003–2005)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "A Map of My Heart." Ararat, Winter 2001.
- ↑ «Raintiger Biography». 2005. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ The Armenian Mirror-Spectator, 5 January 2002.
- ↑ Aitken-Smith, Trent (2010 թ․ սեպտեմբերի 13). «The Pilgrim's Way - William Michaelian». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Hoover, Danise (2003). «Booklist Review». Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Bedikian, Lory. Winter Poems and Another Song I Know, reviewed in The Armenian Reporter, 2008-26-1.
- ↑ Bulger, Jason (2007). Cosmopsis Quarterly, Fall 2007.
- ↑ Michaelian, William (2006). «The Conversation Continues - William Michaelian and John Berbrich discuss William Saroyan». Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ The current page count is noted in the publication credits on the site's main page.
- ↑ Humphrey, Elizabeth King (2003). Reviewed in The Compulsive Reader Արխիվացված 2005-10-01 Wayback Machine. Retrieved 2008-18-01.
- ↑ Berbrich, John (2003). Reviewed in Barbaric Yawp, September 2003.
- ↑ http://www.williammichaelian.com/news/news.html Retrieved 2007-11-12.
- ↑ http://www.williammichaelian.com/book1/book1.html Retrieved 2007-11-12.
Արտաքին հղումներ
խմբագրել- Author Site
- The Armenian Poetry Project
- Introducing William Michaelian Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- Interview with John Berbrich Արխիվացված 2007-10-07 Wayback Machine
- "The Village in Our Blood" - fiction
- Armenian News Network - Groong Արխիվացված 2020-02-04 Wayback Machine
- Selected Armenian Literature Արխիվացված 2008-12-10 Wayback Machine