Վիլաս Կարապետյան

հայ մանկավարժ

Վիլաս Հովակիմի Կարապետյան (1913, Անգեղակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Վիլաս Կարապետյան
Ծնվել է1913
ԾննդավայրԱնգեղակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Վիլաս Հովակիմի Կարապետյանը ծնվել է 1913 թվականին, Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, Շաքի գյուղի դպրոցում ուսուցիչ է աշխատել, մասնակցել է մեծահասակների անգրագիտության վերացմանը։ 1934 թվականին ծառայել է կարմիր բանակում։ 1936 թվականին զորացրվել է բանակից, աշխատանքի անցել Սիսիանի շրջժողկրթբաժնում որպես դպրոցական տեսուչ։ 1938 թվականին նշանակվել է Սպանդարյան գյուղի դպրոցի տնօրեն, միաժամանակ սովորել է և ավարտել է հեռական մանկավարժական ինստիտուտը[1]։

1941 թվականին Գերմանա-խորհրդային պատերազմի առաջին օրերից Կարապետյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, 390-րդ հայկական դիվիզիայի 789-րդ գնդում մասնակցել է Ղրիմի ճակատամարտերին` Սևոստոպոլի, Սիմֆերոպոլի ուղղություններում։ Ջոկի հրամանատար Վիլաս Կարապետյանը գնդացրի կրակահերթով խփել է հետախույզ մեքենա և մի քանի հիլտերականների։ Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ 1942 թվականին Կարապետյանը ստանձնել է 790-րդ գնդի դրոշակակրի պարտականությունը, ապա նշանակվել է վաշտի քաղղեկի օգնական։ 1942 թվականի մայիսին վիրավորվել է, բուժվելուց հետո կրկին մեկնել է կրակի առաջին գիծ, կռվել 3-րդ հրաձգային բրիգադի շարքերում։ 1943 թվականին սովորել է Սարատովի տանկային ուսումնարանում, 1944 թվականին կռվել է Մերձբալթյան ռազմաճակատում, որպես Տ-34 տանկի հրամանատար, ոչնչացրել է գերմանական «Տիգր» տանկը, որի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և այլ մարտական մեդալներով։ Մասնակցել է Սևաստոպոլ, Սիմֆերոպոլ, Կերչ, Կաունաս և բազմաթիվ այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։ Լիտվայի Շյաուլյայ քաղաքի երկաթուղային հանգույցում, ծանր վիրավորվել է, բուժվելուց հետո զորացրվել է բանակից[1]։

Զորացրվելուց հետո շարունակել է մանկավարժական գործունեությունը, ղեկավարել Անգեղակոթի, ապա Սպանդարյանի միջնակարգ դպրոցները։ 1960 թվականին տեղափոխվել է Երևան, մաթեմատիկա է դասավանդել Երևանի Շահումյանի շրջանի դպրոցներում[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել