Կարմիր աստղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր աստղ (այլ կիրառումներ)
Կարմիր աստղ, հերալդիկ նշան, Խորհրդային Միության կարմիր բանակի խորհրդանիշը[1]: Եղել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, ինչպես նաև Վարշավայի պայմանագրի կազմակերպության անդամ մի շարք պետությունների ազգային խորհրդանիշների՝ դրոշի և զինանշանի վրա:
Ներկայումս կարմիր աստղը պատկերված է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի[2], Ղազախստանի և այլ պետությունների զինված ուժերի խորհրդանշանների վրա: Կարմիր աստղն առկա է նաև մի շարք պետությունների (նախկինում՝ ոչ խորհրդային) և նրանց վարչական միավորների զինանշանների վրա:
Կարմիր աստղն օգտագործվում է ոչ միայն քաղաքական, այլ նաև սպորտային նկատառումներով: Ռուսական Մոսկվա քաղաքը ներկայացնող ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի պատկերանիշի հիմնական բաղադրիչներից է:
Կարմիր աստղը Խորհրդային Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի խորհրդանիշԽմբագրել
Խորհրդային Ռուսաստանում դրա անվան տակ հասկանում էին աշխարհի պրոլետարիատի միասնությունը բոլոր հինգ մայրցամաքներում: Բոլոր հինգ աստղերն առանձին իմաստով խորհրդանշում են մոլորակի հինգ մայրցամաքները:
Կարմիրը վարձու բանվորական հեղափոխության գույնն է: Հինգ մայրցամաքները համատեղված էին մեկ նպատակով և սկզբունքով: Սովետական Մեծ Հանրագիտարանն այս խորհրդանիշը մեկնաբանում է որպես կոմունիզմի հաղթանակի խորհրդանիշ: Կոմունիզմի կամ համայնավարության հաղթանակն այն է, որ սոցիալիզմը կամ ընկերվարությունը տարածվեց բոլոր հինգ մայրցամաքներում:
Այդ տեսանկյունից կարմիր աստղը նաև կոմունիստական ինտերնացիոնալի խորհրդանիշն է: Խորհրդային Միությունում կարմիր աստղը խորհրդանշում է աշխատանք: Կարմիր աստղը խորհրդանշում է աշխատանքի միջոցով պատերազմի, սովի, աղքատության և ստրկության դժվարություններից ազատումը:
Իր տեսքով նման է հին հունական պանտագրամմայի: Խորհրդային իշխանությունները սկզբնական շրջանում ուղղափառ եկեղեցու նկատմամբ վարում էին կրոնահալած քաղաքականություն: Կարմիր աստղը նաև այդ հալածանքների խորհրդանշանն է:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր աստղը օգտագործվում էր որպես հաղթանակի, քաջության և խիզախության նշան: Հայտնի է «Նայի՛ր, ընկե՛ր, Կարմիր աստղ» արտահայտությունը, որն այս շրջանում դարձավ թևավոր խոսք:
Պատմական դրոշներ, զինանշաններ և խորհրդանշաններԽմբագրել
1920 թվականի «Միացե՛ք կարմիր հեծելազորին» պաստառը
Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի խորհրդանշան
ԽՍՀՄ ԶՈւ էմբլեմ
Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության դրոշ (1945–1992).
Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության զինանշան (1946–1992)
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Կարմիր աստղ՝ խորհրդային կարմիր բանակի խորհրդանշան
- ↑ «Детям об армии › Плац › Բելառուսի Հանրպատության Զինված ուժերի հերալդիկ նշաններ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-13-ին։ Վերցված է 2016-10-01
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարմիր աստղ կատեգորիայում։ |