Շաքի (գյուղ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
(Վերահղված է Շաքի (Սյունիքի մարզ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաքի (այլ կիրառումներ)

Շաքի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղ
Շաքի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Առաջին հիշատակումV դար
Մակերես60,67 կմ²
ԲԾՄ1720 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1197 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Շաքի (գյուղ) (Հայաստան)##
Շաքի (գյուղ) (Հայաստան)
Շաքի (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Շաքի (գյուղ) (Սյունիքի մարզ)

Գյուղի պաշտոնական անունը Շաքի է։ Ռուսական կիայսրության ժամանակաշրջանում բնակավայրը անվանել են նաև Շեկի[2]։

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից 103 կմ հյուսիս-արևմուտք, Սիսիան քաղաքից՝ մոտ 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Երևան-Գորիս ավտոճանապարհի աջ կողմում։ Ծովի մակերևույթից բարձր է 1710 մ։ Բնակավայրի տարածքով հոսում համանուն գետը, որի վրա էլ գտնվում են Շաքիի ջրվեժը և Շաքիի ՀԷԿը։

Բնակչություն

խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շաքիի մշտական բնակչությունը կազմում էր 1197, առկա բնակչությունը՝ 1061 մարդ[3]։ Ստորև ներկայացված է Շաքի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].

Տարի 1831 1873 1897 1912 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 48 445[5] 1191 1639[6] 792 1159 1385 1704 1698 1449 1390 1197[3]

Պատմություն

խմբագրել

Շաքիի մասին առաջին հիշատակումներ են նկատվում V դարի հայ պատմիչների աշխատություններում։ 1829 թվականին Շաքիում են վերաբնակվում Պարսկաստանից գաղթած 25 հայ ընտանիք։ Շաքիի շրջակայքում պահմանվել են վանքի ավերակներ, խաչքար, մատուռ, հին գերեզմանոց, ինչպես նաև Շամախիի բերդը՝ համանուն գյուղատեղիով։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 98
  3. 3,0 3,1 2011 թ. ՀՀ մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 154» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 26-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. Кавказский календарь на 1912 год. — Тифлис: Типография канцелярии Е.И.В. на Кавказе, казенный дом, 1912. — С. 228.