Վիեննա-Շվեխատ (օդանավակայան)

Կաղապար:Տեղեկաքարտ օդանավակայան

Օդանավակայանի տեսքը թռչնի թռիչքի բարձրությունից

Վիեննա–Շվեխատ (գերմ.՝ Flughafen Wien-Schwechat) կամ Վիեննայի միջազգային օդանավակայան (անգլ.՝ Vienna International Airport) (IATAVIE, ICAOLOWW) տեղակայված Վիեննայից 18 կմ հարավ–արևելք և համարվում է Ավստրիայի ամենածանրաբեռնված օդանավակայանը Ավստրիայում։ «Վիեննա–Շվեխատ» կամ պարզապես «Շվեխատ» անվանումն ստացել է հարակից Շվեխատ քաղաքի անվանումից։ Օդանավակայանը կարող է ընդունել լայն ֆյուզելյաժային ինքնաթիռներ, ինչպիսիք են՝ Boeing 747–ը և Airbus A340–ը, ինչպես նաև Airbus A380–ը։ Օդանավակայանը հանգույց է Austrian Airlines ի համար։ 2008 թվականին World Airport Awards արարողության ժամանակ Վիեննա–Շվեխատ օդանավակայանը ճանաչվեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանը[1]։

Պատմություն խմբագրել

1938թվականին այն կառուցվել է որպես զինվորական կամ ռազմական, 1945թ․ այն վերցվեց բրիտանական իշխանությունների հսկողության տակ։ 1954–ին հիմնադրվեց Betriebsgesellschaft–ը,և Շվեխատին, որպես երկրի հիմնական օդանավակայան, փոխարինեց Ասպերնը։ Այդ ժամանակներում եղել է մեկ թռիչքուղի, որը 1959–ին մեծացվեց մինչև 3 000 մ։ Օդանավակայանի նոր մասնաշենքի կառուցումն սկսվեց 1960–ին, 1972–ին կառուցվեց երկրորդ վայրէջքի – վերելքի երթուղին։

 
109 մետրանոց դիսպետչերական կայան
 
A սրահ միջազգային չվերթների համար
 
Օդանավակայանի գրանցման սրահներից մեկը
 
C սրահի ելքը սպասարկում է Շենգենյան տարածքի չվերթները
 
1A տերմինալ, սպասարկում է Լոու–կոստ բեռնափոխադրումները
 
Տերմինալ 3, բացված 2012 թվականին, հատուկ Austrian Airlines չվերթների սպասարկման համար

Տերմինալներ խմբագրել

Վիեննայի միջազգային օդանավակայանում գործում են չորս տերմինալներ՝ հիմնականներն են 1–ը, 2–ը և 3–ը, և 1A լրացուցիչ տերմինալը, որը կառուցվել է լոու–կոստ ավիաընկերությանը սպասարկելու համար։

Տերմինալ 1–ը սպասարկում է ավիաընկերություններին և Oneworld ու SkyTeam դաշինքի անդամ ավիաընկերություններին։

Տերմինալ 1A–ն ծառայում է էժանագին ավիաընկերություններին։

Տերմինալ 2–ը վերանորոգման պատճառով չի գործի մինչև 2017 թվականի վերջը։

Ամենանոր Տերմինալ 3–ը ծառայում է է Austrian Airlines ավիաընկերությանը, ինչպես նաև Star Alliance–ին և նրանց գործընկերներին։ Բացի դրանից, այդ տերմինալը Emirates և El Al չվերթներն է ընդունում։

Բոլոր տերմինալների օպերատորներ են հանդիսանում Fraport–ը, Vienna Airport Handling–ը, Swissport–ը և Austrian Airlinesը։

Սրահներ խմբագրել

Սրահ B: С սրահի տակ։ Ելքերը B22-B43 (միայն ավտոբոսներով) Եվրոպական չվերթներ (Շենգենյան տարածք)

Սրահ C («Արևմտյան պիեր»): Շենգենյան երկրների համար, ելքերը՝ C31-C42 (միայն տելետայպով), ելքերը՝ C35-C41 (փոխադրիչներ), C71-C75 (միայն ավտոբուսներ)

Սրահ D («Արևելյան պիեր», նախկին A սրահը): Միջազգային չվերթներ Շենգենյան տարածքի սահմաններից դուրս։ Ելքերը D21-D29 (միայն տելետայպով), D31-D37 (միայն ավտոբուսներ), D61–D70 (միայն ավտոբուսներ)

Սրահ F ( 1 Մակարդակ «Հյուսիսային Պիեր»): Կիրառվում է Շենգենյան տարածքի չվերթների համար։ Ելքեր՝ F01-F37 (տելետայպ և ավտոբուս)

Սրահ G ( 3 Մակարդակ «Հյուսիսային Պիեր»): Չվերթների ընդունում Շենգենյան տարածքից։ Ելքերը՝ G01-G37 (տելետայպ և ավտոբուս)

2015–ի ընդհանուր պլան խմբագրել

Կապված ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալի աճից, ավիաընկերությունը ձեռնամուխ եղավ նոր մասնաշենքերի կառուցմանը։

  • Նոր դիսպետչերական կայան․ ավարտվել է 109 մետր բարձրությամբ աշտարակի շինարարությունը, այդպիսի բարձրությունից տեսանելի է ամբողջ օդանավակայանի տարածքը, բացի այդ, մռայլ և մառախլապատ օրերին հատուկ լազերային շոուն է գործում, որը բավականաչափ հուսալի է։
  • Նոր տերմինալ․ կախված բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների աճից, կառուցվեց տերմինալ 3 — SKYLINK, որն ապահովում է մեծաքանակ ուղևորների խմբի սպասարկումն ու համապատասխանում է սպասարկման միջազգային ստանդարտներին։
  • Երրորդ վերելքի–վայրէջքի հարթակ։
  • Երկաթուղային կայան․ ստորգետնյա երկաթուղային կայանը կլայնացվի, կբացվեն ճանապարհներ դեպի Բրատիսլավա։ Կառուցված է նոր ստորգետնյա Քաղաքային երկաթգիծ երկաթգիծը, որը համապատասխանում է City-Airport Train ֆիրմայի էլեկրագնացքներին, որոնք քաղաքի կենտրոն են հասնում 16 րոպեում։ Հարևան երթուղով անցնում է ոչ ֆիրմային էլեկտրագնացք, որը սպասաչկում է երկու անգամ էժան գնով։

Ավիաընկերություններ խմբագրել

Ողևորափոխադրման ավիաընկերություններ խմբագրել

Բեռնափոխադրող ավիաընկերություններ խմբագրել

Նշումներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել