SkyTeam
SkyTeam՝ ավիացիոն ալյանսում՝ հեղինակությամբ երկրորդը Star Alliance-ից հետո, այն ստեղծվել է 2000 թվականի հունիսի 22-ին: Ալյանսում բաժանված են 20 ավիաընկերություններ, 4 մայրցամաքներից:
2006 թվականի ապրիլի 14-ին SkyTeam է ընդգրկվում նաև Աերոֆլոտ ընկերությունը: Դրանից հետո, SkyTeam-ը ճանաչվեց աշխարհում առաջին ալյանսը, որն իր ցանկում ընդգրկեց նաև ռուսական ավիաընկերություն:
ՊատմությունԽմբագրել
- 2000 թվականի հունիսի 22-ին՝ Aeroméxico-ն, Air France-ը, Delta Air Lines-ը, և Korean Air-ը ընդգրկվում են SkyTeam alliance:
- 2001 թվականի՝ CSA Czech Airlines-ը (մարտի 25-ին) և Alitalia-ն (հուլիսի 27-ին) միանում են ալիանսին:
- 2004 թվականի սեպտեմբերի 13-ին ալյանսին միանում է Continental Airlines-ը, KLM Royal Dutch Airlines-ը և Northwest Airlines-ը: Դրանց միաժամանակյա միացումը ալյանսին հանդիսացան պատմական իրողություն ալյանսի համար: Այս դեպքից հետո SkyTeam-ը առաջ է անցնում Oneworld-ից և հանդիսանում է երկրորդ հեղինակավոր ալյանսն աշխարհում:
- 2005 թվականին՝ չնայած նրան, որ CSA-ն խոստացավ օգնել Malév Hungarian Airlines-ին դառնալ ալյանսի անդամ, Malév-ը որոշեց միանալ Oneworld-ին:
- 2006 թվականին՝ Աերոֆլոտ ավիաընկերությունը միացավ ալյանսին: Middle East Airlines ավիաընկերությանը առաջարկվեց միանալ ալյանսին:
- 2007 թվականին՝ Air Europa-ն, Copa Airlines-ը, Kenya Airways-ը սեպտեմբերի 1-ին դառնում են ալյանսի գործընկերները: Նոյեմբերի 15-ին China Southern Airlines-ը ընդգրկվում է SkyTeam և դառնում է տասնմեկերորդ լիիրավ անդամը և չինական մայրցամաքից առաջին փոխադրողը ալյանսում:
- 2008 թվականին՝ Continental Airlines-ը հայտարարում է Alliance տեղափոխվելու մտադրությունը:
- 2009 թվականին՝ Continental Airlines-ը և Copa Airlines-ը հոկտեմբերի 25-ին պաշտոնապես լքում են SkyTeam ալյանսը:
- 2010 թվականին՝ Vietnam Airlines-ը (հունիսի 10-ին) և TAROM-ը (հունիսի 25-ին) ընդգրկվում են ալյանս[1][2]:
- 2010 թվականին՝ հայտարարվում է China Airlines-ի ընդգրկումը ալյանս (Թայվան)[3]:
- 2011 թվականին՝ China Eastern Airlines-ը և նրա քույր ավիաընկերություն Shanghai Airlines-ը 2011 թվականի հունիսի 21-ին ընդգրկվեցին SkyTeam ալյանս:
- 2011 թվականի սեպտեմբերի 28-ին՝ China Airlines-ը ընդգրկվում է SkyTeam ալյանս:
- 2012 թվականի մայիսի 29-ին՝ Saudi Arabian Airlines-ը ընդգրկվում է SkyTeam ալյանս[4]:
- 2012 թվականի մայիսի 28-ին՝ Middle East Airlines-ը ընդգրկվում է SkyTeam ալյանս[5]:
- 2012 թվականին՝ Aerolíneas Argentinas-ը սեպտեմբերի 3-ին ընդգրկվում է SkyTeam ալյանս:
- 2014 թվականին՝ Garuda Indonesia-ն մարտի 5-ին ընդգրկվում է SkyTeam ալյանս և հանդիսանում է քսաներորդ լիիրավ անդամը:
Ալյանսի անդամներըԽմբագրել
Լիիրավ և փոխկապակցված անդամներԽմբագրել
2015 թվականից SkyTeam ալյանսի անդամներն են հանդիսանում՝
SkyTeam ալյանսի անդամներ
Boeing 777-2Q8(ER), Aeroméxico ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը
Airbus A330-200 F-GZCP, Air France ընկերությանը պատկանող ինքնաթիռը
Boeing 767-332/ER, Delta Air Lines-ին պատկանող ինքնաթիռը
Airbus A380-861, Korean Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը
Ավիաընկերություն | Ընդգրկման տարեթիվ | Փոխկապակցված անդամներ |
---|---|---|
Աերոֆլոտ | 14 ապրիլի 2006 | - |
Aerolíneas Argentinas | 29 օգոստոսի 2012 | Austral Líneas Aéreas |
Aeroméxico | 22 հունիսի 2000 | Aeroméxico Connect |
Air Europa | 4 սեպտեմբերի 2007 | - |
Էյր Ֆրանս | 22 հունիսի 2000 | CityJet |
Alitalia | 27 հուլիսի 2001 | - |
China Airlines | 28 սեպտեմբերի 2011 | Mandarin Airlines |
China Eastern Airlines | 21 հունիսի 2011 | Shanghai Airlines |
China Southern Airlines | 15 նոյեմբերի 2007 | - |
Czech Airlines | 25 մարտի 2001 | - |
Delta Air Lines | 22 հունիսի 2000 | Delta Connection Delta Shuttle |
Garuda Indonesia | 5 մարտի 2014 | - |
Kenya Airways | 4 սեպտեմբերի 2007 | - |
KLM | 13 սեպտեմբերի 2004 | KLM Cityhopper |
Korean Air | 22 հունիսի 2000 | - |
Middle East Airlines | 28 հունիսի 2012 | - |
Saudia | 29 մայիսի 2012 | - |
TAROM | 25 հունիսի 2010 | - |
Vietnam Airlines | 10 հունիսի 2010 | - |
Xiamen Airlines | 21 նոյեմբերի 2012 | - |
Նախկին անդամներԽմբագրել
Ավիաընկերություն | Ընդգրկման տարեթիվ | Ելքի տարեթիվ | Փոխկապակցված անդամներ |
---|---|---|---|
Alitalia-Linee Aeree Italiane | 27 հուլիսի 2001 | 12 հունվարի 2009 | Alitalia Express Volareweb.com |
Continental Airlines | 13 սեպտեմբերի 2004 | 24 հոկտեմբերի 2009 | Continental Connection → Cape Air → Colgan Air → CommutAir → Gulfstream International Airlines Continental Express → Chautauqua Airlines → ExpressJet Airlines Continental Micronesia |
Northwest Airlines | 13 սեպտեմբերի 2004 | 31 հունվարի 2010 | Northwest Airlink |
Ընդգրկման պոտենցիոնալ թեկնածուԽմբագրել
- Uzbekistan Airways՝ ընդգրկման բանակցությունները պլանավորվում է ավարտել 2017 թվականի վերջին[6]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Vietnam Airlines-ը ընդգրկվում է SkyTeam» (Press release)։ SkyTeam։ 10/6/10։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 25 2010 թվականի հունիսին:
- ↑ «TAROM 2010 թվականի հունիսի 25-ին ընդգրկվում է SkyTeam» (Press release)։ SkyTeam։ 25/6/10։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-30-ին։ Վերցված է 1 2010 թվականի հուլիսն:
- ↑ «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թվականի նոյեմբերի 24-ին:-ին։ Վերցված է 2010 թվականի նոյեմբերի 17-ին:
- ↑ Saudi Arabian Airlines, now known as Saudia, joins SkyTeam and adds 35 destinations | CAPA — Centre for Aviation
- ↑ Argentinas ավիաընկերությունը ընդգրկվում է SkyTeam ալյանս:
- ↑ «Uzbekistan Air-ը մինչև տարեվերջ կմիանա SkyTeam-ին»։ 12news.uz։ 2014-05-10։ Վերցված է 2014 թվականի հուլիսի 7-ին: