Onur Air (Onur Havayolları Taşımacılık A.Ş.), թուրքական ավիաընկերություն, որի գլխամասը գտնվում է Ստամբուլում։ Իրականացնում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթներ, որոնք հիմնականում իրականացվում են Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից և Անթալիայի օդանավակայանից։ Իրականացնում է չարթերային թռիչքներ դեպի թուրքական հանգստավայրեր։

Onur Air
OHYA320.jpg
ՕՏՄԱ
8Q
ՔԱՄԿ
OHY
Պայմանականչ
ONUR AIR
Հիմնադրվել է1992
ԿենտրոններIstanbul Airport?
ԻնքնաթիռներMcDonnell Douglas MD-88?
Նավատորմ26[1]
ԳլխամասՍտամբուլ, Թուրքիա
onurair.com

ՊատմությունԽմբագրել

Ավիաընկերությունը հիմնվել է 1992 թվականի ապրիլի 14-ին և նույն տարվա մայիսին իրականացրել է առաջին չվերթը դեպի Հյուսիսային Կիպրոս[2]։

Մեկ տարվա ընթացքում ավիաընկերության ավիապարկը համալրվեց 4 A320 տիպի օդանավերով։ 1994 թվականին Onur Air-ը համաձայնագիր կնքեց Ten Tour-ի հետ, որը թուրքական տուրիզմի ոլորտում առաջատարներից մեկն էր։ 1995 թվականին օդանավերի թիվը հասավ 9-ի։ 1996թվականին Ten Tour-ը գնեց ավիաընկերությունը։ Ավիապարկը սկսեց մեծանալ ոչ միայն A320, այլ նաև A300 տիպի ինքնաթիռներով։

1999 թվականին, ճգնաժամի պատճառով, օդանավերի թիվը 16-ից կրճատվեց 9-ի։ 2000 թվականից հետո ավիաընկերությունը սկսեց նորից աճել։

ԵրթուղիներԽմբագրել

Կանոնավոր չվերթներԽմբագրել

Ստորև ներկայացված աղյուսակում առկա են միայն կանոնավոր չվերթների քաղաքները։ Ցանկը իր մեջ չի ներառում չարթերային չվերթները

Onur Air-ի երթուղիներ[3]
Քաղաք   Ստամբուլից   Անթալիայից   Նիկոսիայից
  Ադանա  Y
  Անթալիա  Y  ·
  Ալանիա  Y
  Բոդրում  Y
  Այնթափ  Y
  Դալաման  Y
  Դիարբեքիր  Y
  Իզմիր  Y
  Նիկոսիա  Y  ·
  Մալաթիա  Y
  Օդեսսա  Y
  Սամսուն  Y
  Ստամբուլ  ·  Y  Y
  Տրապիզոն  Y  Y
  Ուռհա  Y
  Խարբերդ  Y  Y
  Երզնկա  Y
  Էրզրում  Y
  Նալչիկ  Y

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Флот Onur Air»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-30-ին։ Վերցված է 2016-07-20 
  2. «История компании»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-13-ին։ Վերցված է 2016-07-20 
  3. Երթուղիներ

Արտաքին հղումներԽմբագրել