Star Alliance-ը հիմնադրվել է 1997 թվականի մայիսի 14-ին, երեք մայրցամաքներում գործող հինգ առաջատար ավիափոխադրողների կողմից՝ SAS, United Airlines, Thai Airways, Air Canada և Lufthansa[1]։ Սկզբից ևեթ որպես ապրանքանիշ-խորհրդանիշ օգտագործվել է հնգաստղ պատկերը, որի հինգ անկյունները խորհրդանշում են հինգ հիմնադիր ավիաընկերությունները[2]։

Star Alliance
Изображение логотипа
Հիմնադրվել էմայիսի 14, 1997
ՀիմնադիրUnited Airlines
ԿարգախոսThe Way the Earth Connects
ԳլխամասՖրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
staralliance.com(անգլ.)

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Star Alliance-ի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Մայնի Ֆրանկֆուրտում, Գերմանիա[3]։ 2018 թվականի ապրիլի դրությամբ Star Alliance -ն ուղևորների թվով երեք համաշխարհային առաջատար ավիաընկերությունների դաշինքներից ամենամեծն է՝ 762,27 միլիոնով՝ առաջ անցնելով SkyTeam-ից (630 միլիոն) և Oneworld-ից (528 միլիոն)[4]։ «Երկրի միացման ճանապարհը» կարգախոսի ներքո այսօր Star Alliance-ն իր անդամ ավիաընկերությունների հետ սպասարկում է ավելի քան 725 միլիոն ուղևոր՝ օրական իրականացնելով շուրջ 18400 չվերթ դեպի 195 երկրների 1300 ուղղություններով[5]։ Star Alliance ավիաընկերությունների դաշինքի կառավարման ներքո է գտնվում 5033 ինքնաթիռից բաղկացած հսկա օդային նավատորմ, որոնք աշխարհի ավելի քան 1000 սրահներում ճանապարհորդներին ապահովում են բարձրակարգ սպասարկում[6]։ Դաշինքն ու նրա անդամներն աշխարհով մեկ ունեն շուրջ 1000 լաունջ սրահներ[7]։

Դաշինքի անդամ ավիաընկերություններ խմբագրել

Star Alliance դաշինքի մեջ ներառված են 26 ավիաընկերություններ[8]։ Դրանք են՝ Aegean Airlines[9], Air Canada[10], Air China[9], Air India[11], Air New Zealand[12], ANA[13], Asiana Airlines[14], Austrian[15], Avianca[16], Brussels Airlines[17], Copa Airlines[18], Croatia Airlines[19], EGYPTAIR[20], Ethiopian Airlines[21], EVA Air[22], LOT Polish Airlines[23], Lufthansa[24], Scandinavian Airlines[25], Shenzhen Airlines[26], Singapore Airlines[27], South African Airways[28], SWISS[29], THAI[30], TAP Air Portugal[31], Turkish Airlines և United Airlines[32].

Լոյալության պարգևատրումների ծրագրեր խմբագրել

Star Alliance-ն ունի երկաստիճան՝ Star Alliance Silver և Star Alliance Gold լոյալության պարգևատրումների երկաստիճան ծրագրեր. դրանք հիմնականում վերաբերում են օդանավակայանի լաունջ սրահներ մուտք գործելուն։ Անդամակցությունը հիմնված է անդամ ավիաընկերությունների կողմից առանձին առաջարկվող հաճախակի թռիչքների ծրագրերի վրա։ Անդամ ավիափոխադրողներից շատերը ունեն պրեմիում կարգավիճակ իրենց անհատական ավիաընկերության ծրագրով, որը գերազանցում է Gold կարգավիճակը, սակայն այս մակարդակները բոլորը խմբավորված են որպես Gold կարգավիճակ և ընդհանուր առմամբ ճանաչվում են Star Alliance-ի կողմից[33]։

Star Alliance Silver կարգավիճակը ցույց է տալիս, որ ուղևորը հավատարմություն է ցուցաբերել Star Alliance-ի անդամ ավիաընկերություններին և դաշինքի կողմից երկու արտոնություններ են ստանում, որոնք կարող են ավելի հարմարավետ դարձնել իրենց ճանապարհորդությունը։ Սա ներառում է առաջնահերթ ամրագրման սպասման ցուցակ և սպասման առաջնահերթություն օդանավակայանում։

Star Alliance Gold կարգավիճակը[34] տրվում է այն հաճախորդներին, ովքեր հասել են անդամ ավիաընկերության հաճախակի թռիչքների ծրագրի ավելի բարձր մակարդակի։ Առավելություններից են առաջնահերթ ամրագրումների սպասման ցուցակը, օդանավակայանի սպասման ռեժիմը, գրանցումը և ուղեբեռի սպասարկումը. 20 կգ լրացուցիչ ստուգված ուղեբեռի թույլտվություն, և մեկնման օրը մուտք Star Alliance Gold սրահներ[35]՝ Star Alliance-ի նստեցման կտրոնի ներկայացմամբ։ Որոշ ավիաընկերություններ առաջարկում են նաև նախընտրելի նստատեղեր՝ գրանցման ժամանակ հաշվի առնելով ամրագրման դասի կոդը և ծանուցման ժամկետը, ինչպես նաև անվճար թարմացումներ՝ վաուչերի, վկայագրի կամ ավտոմատ վերազինման տեսքով[36]։ United Airlines -ը իր Gold անդամների համար ունի մուտքի սահմանափակում նահանգների իր լաունջ սրահներ. դրանք նախատեսված են միջազգային հեռահար թռիչքների ուղևորների համար. այլ փոխադրողների Gold անդամները ողջունվում են Միացյալ Նահանգների սրահներում, որոնք գործում են United Airlines -ի բոլոր երթուղիներում[37]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About Star Alliance»։ https://www.staralliance.com/։ Star Alliance 
  2. «Star Alliance»։ https://magelline.com/։ Magelline 
  3. «The History of Star Alliance»։ https://www.staralliance.com/։ Star Alliance 
  4. «Star Alliance» (անգլերեն)։ 2022-01-07 
  5. «https://magelline.com/en/blog/Star-Alliance/»։ https://magelline.com/։ Magelline 
  6. «Star Alliance Flight Search and Destinations»։ flights.staralliance.com (անգլերեն)։ Վերցված է 2022-01-23 
  7. «Lounge Information - Star Alliance»։ www.staralliance.com (en-GB)։ Վերցված է 2022-01-23 
  8. «Home»։ www.staralliance.com (en-GB)։ Վերցված է 2022-01-23 
  9. 9,0 9,1 «Member Airline Details»։ www.staralliance.com (en-GB)։ Վերցված է 2022-01-23 
  10. «Star Alliance | Air Canada»։ www.aircanada.com (en-ca)։ Վերցված է 2022-01-23 
  11. «Star Alliance - Air India»։ www.airindia.in։ Վերցված է 2022-01-23 
  12. «Air New Zealand - Star Alliance - About Airpoints™ - Airpoints™ | Air New Zealand Europe»։ www.airnewzealand.eu։ Վերցված է 2022-01-23 
  13. «Star Alliance, the World's Largest Airline Network»։ https://www.ana.co.jp/։ ANA 
  14. «Star Alliance/Partner Airlines»։ https://flyasiana.com/։ Asiana Airlines 
  15. «Travel Round the World with Star Alliance»։ https://www.austrian.com/։ Austrian 
  16. «Star Alliance: successful strategy shift from membership growth to improving the seamless travel experience»։ https://www.avianca.com/։ Avianca 
  17. «STAR ALLIANCE»։ https://www.brusselsairlines.com/։ Brussels Airlines 
  18. «Star Alliance | Copa Airlines»։ www.copaair.com։ Վերցված է 2022-01-23 
  19. «Star Alliance Corporate Plus | Croatia Airlines»։ www.croatiaairlines.com։ Վերցված է 2022-01-23 
  20. «STAR ALLIANCE»։ https://www.egyptair.com/։ EGYPTAIR 
  21. W1։ «Star Alliance»։ CorporateWebsite (անգլերեն)։ Վերցված է 2022-01-24 
  22. «Plan & Book- Star Alliance Networks - EVA Air | Global (English)»։ www.evaair.com։ Վերցված է 2022-01-24 
  23. «LOT in Star Alliance»։ https://www.lot.com/։ LOT 
  24. «Lufthansa Group, Star Alliance and partner airlines»։ https://www.lufthansa.com/։ Lufthansa 
  25. «A Star Alliance member»։ www.flysas.com (en-GB)։ Վերցված է 2022-01-24 
  26. «Shenzhen Airline»։ global.shenzhenair.com։ Վերցված է 2022-01-24 
  27. «Star Alliance»։ Singapore Airlines։ https://www.singaporeair.com/ 
  28. «Member Airline Details»։ www.staralliance.com (en-GB)։ Վերցված է 2022-01-24 
  29. «Star Alliance»։ https://www.swiss.com/։ SWISS 
  30. «Star Alliance | Company Profile | Thai Airways»։ www.thaiairways.com։ Վերցված է 2022-01-24 
  31. «Star Alliance - Earn and spend miles | TAP Air Portugal»։ www.flytap.com (անգլերեն)։ Վերցված է 2022-01-24 
  32. «Proud member of Star Alliance»։ https://www.united.com/։ United Airlines 
  33. «Star Alliance»։ https://magelline.com/։ Magelline 
  34. «Update to Star Alliance Gold lounge access»։ www.aircanada.com (en-CA)։ Վերցված է 2022-01-23 
  35. «Ավիաընկերությունների Դաշինքներ»։ Magelline։ https://magelline.com/ 
  36. «Benefits and Privileges»։ www.staralliance.com (en-GB)։ Վերցված է 2022-01-23 
  37. «United Airlines»։ https://magelline.com/։ Magelline