Վիեննայի տեսարանը Բելվեդերից (նկար)

Բեռնարդո Բելլոտտոյի կտավ

«Վիեննայի տեսարանը Բելվեդերից» (իտալ.՝ Vienna vista dal Belvedere), իտալացի նկարիչ, քաղաքային բնանկարի վարպետ, Վենետիկի գեղարվեստի դպրոցի կարկատուն ներկայացուցիչ Բեռնարդո Բելլոտտոյի կտավներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1759-ից 1761 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 135 × 213 սմ։ «Վիեննայի տեսարանը Բելվեդերից» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Արվեստի պատմության թանգարանում (Վիեննա, Ավստրիա), (գույքագրում՝ №GG 1669):

Վիեննայի տեսարանը Բելվեդերից
տեսակգեղանկար
նկարիչԲերնարդո Բելոտո[1]
տարի18-րդ դար[1]
բարձրություն135 սանտիմետր[2]
լայնություն213 սանտիմետր[2]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան[2]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան[1]
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Բեռնարդո Բելլոտտոն իտալացի նկարիչ Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի (1697-1768) զարմիկն է. երիտասարդ տարիքում հենց նրա մոտ է ուսանել։ Այս կտավը մեկն է այն տասներեք նկարներից, որոնք մտնում են վիեննական շրջանի մեջ։ Հեղինակը դրանք բոլորը ստեղծել է Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի Մարիա Թերեզայի (1717-1780) համար։ Բեռնարդո Բելլոտտոն դրանք նկարել է հընթացս երկու տարիների, որոնք նա անցկացրել է Հաբսբուրգների մայրաքաղաքում։ «Վիեննայի տեսարանը Բելվեդերից» ստեղծագործությունը գտնվում է կայսերական հավաքածուում ստեղծման օրից։

Նկարագիր խմբագրել

«Վիեննայի տեսարանը Բելվեդերից» կտավում ներկայացված տեսարանը պատկերված է Վերին Բելվեդերից՝ պալատից, որը Ներքին Բելվեդերի հետ միասին ստեղծվել է 18-րդ դարի 20-ական թվականներին։ Նկարն առանձնանում է բացառիկ տեղագրական ճշտությամբ և, հնարավոր է, որ հեղինակն աշխատել է կամերա օբսկուրայի օգնությամբ, ինչով հաճախ էին օգտվում նկարիչ-վեդուտիստները ճշգրիտ պատկերներ ստանալու համար։ Բեռնարդո Բելլոտտոն նկարը ստեղծել է դետալային ճշգրտությամբ. հեռանկարը, շինությունները մարդիկ և ստվերները կառուցված է որոշ ազատությամբ։ Ձախ կողմում պատկերված է Կարլսկիրխեն, աջից՝ Սալեզինյան մենաստանը։ Այդ երկու շինությունների միջև՝ կտավի կենտրոնում, վեր է խոյանում Սուրբ Ստեփանոսի մայր տաճարը, որն իր գոթական աշտարակով առանձնանում է երկնքի ֆոնին։ Նրա դիմաց նկատվում են Ներքին Բելվեդերն ու Շվարցենբերգի դղյակն իր ջերմատներով։ Հետին պլանում երևում են Կալենբերգի և Լեոպոլդսբեգի բլուրները։

Ներքին Բելվեդերի սֆինքնսները՝ առյուծի մարմիններով և մարդկային գլուխներով, մարմնավորում են բանականություն՝ միավորված ուժի հետ։ «Վիեննայի տեսարանը Բելվեդերից» ստեղծագործության համար բնութագրող հանգամանք է երկրաչափական ճշգրտությունը և մարդկանց մելանխոլիկ ոգին։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Вольфганг Прохаска. «Венский музей истории искусств. Живопись». — Лондон: Scala Publishers, 2011. — 128 с. — («Музеи мира»). — 7000 экз. — ISBN 978-34-065-2756-2
  • «Музей истории искусства. Вена». Под ред. Сильвии Боргези. = Kunsthistorisches Museum. Vienna. — /Пер. с ит. — М.: ЗАО «БММ», 2007. — 144 с. — (Великие музеи мира). — 3000 экз. — ISBN 978-88-370-2769-8