Կարլսկիրխե
Կարլսկիրխեն (գերմ.՝ Wiener Karlskirche), կաթոլիկ եկեղեցի է, որը գտնվում է Վիեննայի Կարլսպլացի հարավային մասում։ Կարլսկիխեն վիեննական բարոկկոյի ակնառու օրինակ է։ Առավել նշանավոր է իր հսկայական գմբեթով և եզրերի երկու սյուներով։
Կարլսկիրխե Karlskirche | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վիդեն[1][2] |
Հասցե | Karlsplatz[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Վանականություն | Knights of the Cross with the Red Star? |
Թեմ | Վիեննայի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1716 |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Ավստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Կառլո Բորրոմեո |
Անվանված | Կառլո Բորրոմեո |
Ճարտարապետ | Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էրլախ և Ժոզեֆ Էմանուել Ֆիշեր ֆոն Էրլախ |
Հիմնադիր | Կարլ VI |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն և ռոկոկկո |
Կառուցման սկիզբ | 1716 |
Կառուցման ավարտ | 1737 |
Հիմնադրված | 1716 |
![]() | |
![]() | |
![]() | |
karlskirche.at(գերմ.) |
Այսպիսով Կարլսկիրխեի ճարտարապետական տեսքը ընդգրկում է սյունասրահ` հունական ոճի տաղավարներով։ Եկեղեցու բարձրությունը 72 մետր է։
Պատմությունը և ճարտարապետական առանձնահատկությունները
խմբագրել1713 թվականին՝ սարսափելի ժանտախտից մեկ տարի անց, Հաբսբուրգների Կարլ VI կայսրը երդվում է կառուցել եկեղեցի` ի պատիվ իր հովանավոր կաթոլիկ սուրբ Կարլո Բորոմեոյի[3]։ Հայտարարվել է մրցույթ, որի ժամանակ հաղթող է ճանաչվել Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էրլախը։ 1716 թվականին սկսվել է շինարարությունը։ 1723 թվականին մահացավ Յոհանը, և շինարարաությունը շարունակեց իր որդին՝ Իոսիֆը, որը կատարեց թեթևակի ձևափոխություն։ 1737 թվականին շինարարությունն ավարտվեց։ Եկեղեցին ստացվեց շատ անսովոր. այն համատեղում էր տարբեր ժամանակաշրջանների ոճեր՝ հին հունական սրահ, հռեոմիական սյուներ, բարոկկո ոճով երկու տաղավար և մեծ գմբեթ, որը հիշեցնում է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը։
Պատկերագրություն
խմբագրելԿարլսկիխեի սրբապատկերները, բացի Կարլո Բորոմեոյի կյանքից, ներկայացնում են չորս գլխավոր առաքինությունները` խոհեմություն, քաջություն, ժուժկալություն, արդարություն։ Որմնանկարների հեղինակներն են Սեբաստիանո Ռիչին, Յոհան-Միխաել Ռոտտմայրը, Մարտինո Ալտոմոնտեն և Դանիել Գրանը։ Գլխավոր զոհասեղանը ձևավորված է որմնանկարներով, որտեղ պատկերված է հրեշտակներով շրջապատված սուրբ Կարլոսը, որին ամպերի վրա դրած տեղափոխում են դրախտ։ Գմբեթի վերևը կարելի է բարձրանալ վերելակով։
Պատկերասրահ
խմբագրել-
Կարլսկիրխե
-
Կարլսկիրխե
-
Կարլսկիրխե
-
Կարլսկիրխե
-
Կարլսկիրխե
-
Կարլսկիրխեն գիշերով
-
Կարլսկիրխեն գիշերով
-
Կարլսկիրխեն գիշերով
-
Հին հրեշտակների կտակարան
-
Երգեհոնային ձեղնահարկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Brook 2012, pp. 146–147.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլսկիրխե» հոդվածին։ |