Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերտեպ (այլ կիրառումներ)

Վերտեպ, ժողովրդական տիկնիկային թատրոն, որը իրենից ներկայացնում է երկհարկանի փայտե արկղ՝ բեմահարթակ հիշեցնող։ Ռուսաստանում տիկնիկային թատրոնը սկզբնավորվել է 17-րդ դարի վերջին 18-րդ դարի սկզբին՝ ներթափանցելով Լեհաստանից Ուկրաինայի ու Բելառուսիայի միջոցով։ Անվանումը պայմանավորված է Հիսուս Քրիստոսի` քարանձավում ապրած կյանքի պատկերների տեսարաններով, ուր նա թաքնվել էր Հերովդես թագավորից։ Ուկրաինացիների, բելառուսների և ռուսների ներկայացումները բաժանվում են երկու մասի` կրոնական և կենցաղային։ ժամանակ առ ժամանակ կրոնական մասը կրճատվում է և իր տեղը զիջում է տեղի կոլորիտին[1]խաղացանկը ընդլայնվում է, և այն վերածվում է ժողովրդական թատրոնի։

Տիկնիկային թատրոնի կառուցվածքը խմբագրել

Տիկնիկային թատրոնը իրենից ներկայացնում է մեծ արկղ՝ սովորաբար երկու հարկից բաղկացած։ Վերևի բեմում ներկայացվում է երկրպագությունը մանկանը, իսկ ներքևի հարկում ցուցադրվում են հատվածներ՝ Հերովդեսի հետ կապված, որին հետևում է կենցաղային մասը։ Ներկայացման փայտյա տիկնիկները ամրացված են մետաղյա թելերով, որոնց շնորհիվ տիկնիկ խաղացնողը շարժում է տիկնիկին բեմի վրա։ Բեմի Գլխավոր ձևավորումը մսուրի մեջ դրված մանուկն է։ Հետևի պատին մոտ կան կերպարանքներ՝ Հովսեփը` երկար մորուքով, և կույս Մարիամը։ Քրիստոսի ծննդյան դերերը խաղացվում են վերին հարկում։ Տիկնիկային թատրոնի տնօրենը սովորաբար ինքն է կարդում տեքստը տարբեր ձայներով և տեղափոխում, շարժում տիկնիկները։ Երգչախմբի մեջ մտնող տղաները երգում են ծննդյան երգեր։ Իսկ եթե բացակայում է երաժշտությունը, այդ ժամանակ երգչախումբ համապատասխան հնչյուններն է արտաբերում։ Տիկնիկները խաղացնողները և նրանց ուղեկցող երաժիշտները և երգչախումբը տնից տուն են գնում կամ լինում են հասարակական հավաքի տեղերում, առևտրական կենտրոններում։

Սուրբծննդյան դրամա խմբագրել

Հերովդես թագավորը, իմանալով մոգերից, որ ծնվել է Քրիստոսը և կարծելով նրան իր գահի հավակնորդ, որոշում է սպանել նրան։ Հերովդեսը զինվորներին հրամայում է սպանել Բեթղեհեմում ծնված բոլոր մանուկներին(երկու և ավելի փոքր տարիք ունեցող)։ Զինվորները կատարում են նրա հրամանը, բայց մի ծեր կին չի տալիս իր երեխային, որ սպանեն։ Գազազած Հերովդեսը հրամայում է սպանել երեխային։ Իր անգթության համար նա վճարում է կյանքով։ Մահը կտրում է նրա գլուխը, իսկ սատանաները նրան քարշ են տալիս դժոխք։

Սոցիալ-կենցաղային դրամա խմբագրել

Ներկայացման երկրորդ մասը կապված այն վայրի հետ, որտեղ իրականացվում է բեմականացումը և ունի տարբեր բովանդակություն։ Ուկրաինայում բեմականացման ժամանակ Հերովդեսի մահից հետո երաժշտական հնչյունների ուղեկցությամբ ողջույնով բեմ է բարձրանում գնչուն, հրեան, մոսսկալը, լեհը, ծերունին, տատիկը, քահանան, կազակ-զապորոժցին։ Կա։յին նաև հերոսների այլ տարբերակներ[2]։ Գլխավոր գործող անձը զապորոժցին է։ Նրա խոսքում կա յուրահատուկ խորքով հումոր, իսկ գործողություններում` գիտակցված ուժ և ինքնատիրապետում՝ գուցեև արտահայտված կոպիտ ձևում։ Նա ամենքին և ամեն ինչում հաղթում է՝ չզգալով որևէ մեկի և ինչ-որ բանի հանդեպ վախ[3]։

 
Տիկնիկներ Բելառուսիայի ազգային պատմական թանգարանում

Սոցիալական հիմքը խմբագրել

Միջավայրը, որտեղ զարգացել է տիկնիկային թատրոնը, սովորաբար համարվում է ուկրաինական ուսանողությունը, որի շնորհիվ այն տեղափոխվել է դեպի հյուսիս, օրինակ,Սիբիր։ Մոտավորապես 200 տարի է, ինչ տիկնիկային թատրոնը գործում է Լեհաստանում և Ռուսաստանում։ 19-րդ դարի առաջին կեսին տիկնիկային կենցաղային թատրոնը որպես երևույթ անհետանում է. ժամանակ առ ժամանակ երևում է Բելառուսիայի և Ուկրաինայի խուլ վայրերում, ավելի շատ՝ ուկրաինական գյուղացիության շրջանում։ Տիկնիկային թատրոնը Ուկրաինայում գոյատևել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Այն եղել է երեխաների համար զվարճություն մինչհեղափոխական Ռուսաստանում։ Քայլում էին տիկնարկղով դեկտեմբերի 25-ից Սուրբծննդյան օրերին, իսկ դրանցից հետո ոգևորությունն անկում էր ապրում։ Հոգևոր մասը արգելվում էր ցույց տալը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мадлевская Е. Л. Вертеп //Российских Этнографический. музей
  2. Вертеп и Петрушка //Театр кукол
  3. Бузина Олесъ Тайная история Украины - Руси //censor. net. ua
  4. Рождественский вертеп.

Տես նաև խմբագրել

  1. Մանուկների կոտորած
  2. Սուրբծննդյան տիկնիկարկղ
  3. Քրիստոսի մսուր
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերտեպ (թատրոն)» հոդվածին։