Մանուկների կոտորած, նորկտակարանային պատմության դրվագ՝ նկարագրված Մատթեոսի Ավետարանում։ Փոխաբերական իմաստով ասույթը նշանակում է չափազանց դաժան վերաբերմունք անպաշտպանների նկատմամբ։ Սպանված մանուկներին քրիստոնեական եկեղեցին դասել է սուրբ նահատակների շարքը։ Ուղղափառ եկեղեցին նրանց հիշատակը նշում է դեկտեմբերի 29-ին (11 հունվարի)[1], կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 28-ին[2]։

Ավետարանական պատմություն խմբագրել

Մանուկների կոտորածը նկարագրված է միայն Մատթեոսի Ավետարանում։ Համաձայն Ավետարանական պատմության՝ նորածնին երկրպագության եկած մոգերը չկատարեցին Հուդայի թագավոր Հերովդես Մեծի խնդրանքը. չհայտնեցին նրան մանկան գտնվելու վայրի մասին։ Այդ մասին Հովսեփ Ֆլավիոսոսը հաստատում է, որ Հերովդեսը մահանում է «թագավորելով Անտիգոնեսի մահից երեսունչորս տարի հետո(Երուսաղեմի նվաճվելուց հետո)[3] և հռոմեացիների կողմից 37 տարի թագավոր ճանաչվելուց հետո»։ Դա ցույց է տալիս, որ նրա մահվան թվականը մ. թ. ա. 2 թվականն է կամ մ. թ. ա. 1 թվականը։ Հետո ավետարանիչը վկայում է, որ կոտորածը կանխագուշակված է եղել Երեմիա մարգարեի կողմից։ Ավետարանական պատմության համաձայն՝ Հիսուսը փրկվում է Եգիպտոս փախչելու շնորհիվ։

 
Մանուկների կոտորածը

Աստվածաշնչյան զրույցներ խմբագրել

Ֆեոֆիլակտ Բուլղարացին Մատթեոսի Ավետարանից վերցված իր զրույցներում գրում է, որ մանուկների կոտորածը կատարվել է Աստվածային ծրագրով, որի մասին վկայվում է Մատթեոսի մոտ (Երեմիայի մարգարեությունը)։ Նրա կարծիքով դա կատարվեց, որպեսզի հայտնաբերվի Հերովդեսի չարությունը։ Զոհերի առիթով Ֆեոֆիլակտը գրում է, Եկեղեցական գրվածքներում մատնանշվում է տարբեր թվաքանակի մանուկներ։ Բյուզանդական ավանդությունում ընդունված է 14 հազար թիվը, սիրիականում՝ 64 հազար։ Բրյուս Ալբորդը հաստատում է[4], որ Բեթղեհեմի ամբողջ բնակչությունը չէր անցնում 1000 մարդուց, բնականանաբար, տարեկան 30 երեխայի ծնելիության դեպքում արական սեռի նորածինները մինչև 2 տարեկան հասակը չեն կարող 20-ից ավելի լինել։ Համախոհները կոտորվածների մեծ թիվը բացատրում են Մատթեոսի հաղորդածով, որն էլ հիմնվել էր Երեմիայի հաղորդածի վրա՝ ենթադրելով, որ զոհերը եղել են բավականաչափ շատ։ Որոշ պատմաբաններ և աստվածաբաններ ուշադրության են դարձնում դեպի Բեթղեհեմ ուղղված ժողովրդի մեծ հոսքին՝ համաձայն Ղուկասի Ավետարանի, որտեղ հիշեցվում է, որ Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմ էին գնում մարդահամարի պատճառով և նրանց վիճակված էր հանգրվանել քարայրում։

Պատմականություն խմբագրել

Կոտորածի մասին տեղեկություններ չկան անտիկ աղբյուրներում, բացառությամբ Մատթեոսի ավետարանից և ավելի ուշ ժամանակի քրիստոնեական տեքստերից։ Պատմաբանները հատուկ ուշադրություն են դարձնում այն բանին, որ գլխավոր աղբյուրը Հերովդեսի թագավորության մասին Հովսեփ Ֆլավիոսի անտիկ շրջանի աշխատությունն է, որը տեղեկություն չի պարունակում Բեթղեհեմում տեղի ունեցած մանուկների կոտորածի մասին։

Կոտորածը կերպարվեստում խմբագրել

 
Գվիդո Ռենի 1611-1612

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Вифлеемские младенцы защитят наших детей // Правда.ру, 11.01.2011
  2. День святых Невинных Младенцев Вифлеемских. Справка. 28 декабря католики отмечают День святых Невинных Младенцев Вифлеемских // РИА Новости, 28.12.2009
  3. Иосиф Флавий. Иудейские древности. XVII, 8.
  4. «Брюс Алворд. Комментарии к Евангелию от Матфея». www.blagovestnik.org. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.