Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշակույթի տուն (այլ կիրառումներ)

Վերին Արտաշատի մշակույթի տուն, գտնվում է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում։ Կառուցվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Վերին Արտաշատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Վերին Արտաշատի մշակույթի տունը

Պատմություն խմբագրել

Գտնվում է Վերին Արտաշատ գյուղի կենտրոնում։ Կառուցվել է 1957 թվականին, Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Գևորգ Թամանյանի նախագծով։ Վարդագույն տուֆով կառուցված մշակույթի տունն առանձնանում է իր ինքնատիպ հորինվածքով։ Երկհարկ շինություն է՝ երեք քանդակազարդ մուտքերով։ Զույգ կիսասյուներով և կամարաշարով մշակված ճակատի ամբողջ երկարությամբ երկու շարքով տեղադրված են մեծաչափ պատուհաններ։ Կամարաշարի վերևում կա ավելի փոքր, շրջանաձև պատուհանների մի շարք։ Երկրորդ հարկում տեղակայված է 460-տեղանոց դահլիճը։ 2010 թվականին մասնակի վերանորոգվել է[1]։

Գրականություն խմբագրել

  • Մնացականյան Ս., Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը, Երևան, 1956։

Ծանոթագրություններ խմբագրել

  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 3.91/6