Ջեյք Սիրիլ Լիվերմոր (անգլ.՝ Jake Cyril Livermore, նոյեմբերի 14, 1989(1989-11-14)[1][2], Էնֆիլդ, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի կիսապաշտպան։

Ջեյք Լիվերմոր
անգլ.՝ Jake Livermore
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 14, 1989(1989-11-14)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Էնֆիլդ, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հենակետային կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ջեյքը ծնվել է Լոնդոնի շրջաններից մեկում՝ Էնֆիլդում։ Մանկուց զբաղվել է «Տոտտենհեմ Հոտսպուր» ակադեմիայում։

Ակումբային կարիերա խմբագրել

2006 թվականից սկսել է հանդես գալ Տոտենհեմի ակադեմիայում։ Նրա համար խաղացել է 39 հանդիպում, որոնցում խփել է 9 գնդակ։ Նա նաև հանդես է եկել Տոտենհեմի պահեստայինների թվում, որի կազմում մասնակցել է 13 հանդիպման։ Առաջին թիմում նորամուտը նշել է 2007 թվականի հուլիսին Սթիվենիջի դեմ ընկերական խաղում։ 2008 թվականի փետրվարի 29-ին մեկամսյա վարձակալության պայմանագիր է կնքել Միլթոն Քինս Դոնս ակումբի հետ։ 2008 թվականի հուլիսի 11-ին կես տարվա վարձակալության է տրվել Կրու Ալեքսանդրա ակումբին, որի կազմում ոչ մի խաղ չի խաղացել, քանի որ վնասվածք է ստացել՝ նրբոլոքային ոսկորի կոտրվածք։ 2009 թվականի հուլիսի 24-ին Լիլո-սպիտակների հետ կնքել է նոր երեք տարվա պայմանագիր և նույն օրը Ուեմբլիի Գավաթի խաղում Բարսելոնայի դարպասին գոլ է խփել թիմի կազմում, որը թիմին փրկել է պարտությունից։ 2009 թվականի օգոստոսի 24-ին վարձակալության իրավունքով հանդես է եկել Դերբի Կաունտիի ակումբի կազմում։ Բարանովի կազմում իր միակ գնդակը խփել է Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում, որը թիմին չօգնեց փրկվել պարտությունից։ 2010 թվականի հունվարին վարձակալվել էր Պիտերբորո Յունայթեդի կողմից։ Շեֆիլդ Ուենսդեյի հետ խաղում Պիտերբորոյի կազմում միակ գոլը խփել է 2010 թվականի հունվարի 23-ին։ 2010 թվականի մարտի 2-ին Տոտենհեմում ստացած վնասվածքների պատճառով հետ էր կանչվել վարձակալությունից։ Լիվերմորի նորամուտն անգլիական Պրեմյեր Lիգայում Տոտենհեմի կազմում տեղի է ունեցել 2010 թվականի մարտի 20-ին՝ «Սթոք Սիթիի» դեմ խաղում[3]։ 2010 թվականի սեպտեմբերի 23-ին նա վարձակալության է տրվել Իփսվիչ Թաունում մինչև 2011 թվականի հունվարի 1-ը։ 2011 թվականի մարտի 24-ին Լիդս Յունայթեդի հետ պայմանագիր է կնքել։ 2011 թվականի ապրիլի 2-ին Նոթինգեմի հետ խաղում նորամուտը նշել է Սայմոն Գրեյսոնի թիմում։ Այդ խաղում նա աչքի է ընկել գոլային փոխանցումով։ Տոտենհեմի կազմում իր առաջին գոլը պաշտոնական մրցաշարերում խփել է 2011 թվականի օգոստոսի 18-ին շոտլանդական Հարթսի դեմ Եվրոպայի լիգայի խաղում[4]։ 2013 թվականի օգոստոսին վարձավճարով տեղափոխվել է «Հալ Սիթի»[5]։ 2014/2015 թվականների մրցաշրջանի վերջում ձախողվել է թմրանյութերի օգտագործման համար թեստի ժամանակ։ Ջեյքին սպառնում էր երկամյա որակազրկում։ Սակայն FA-ի անցկացրած հետաքննությունից հետո, ամենայն հավանականությամբ, 25-ամյա անգլիացուն չի պատժելու ֆուտբոլից հեռացումով։ Գործին միջամտել են մեղմացնող հանգամանքները. անցած տարվա մայիսին Լիվերմորը լուրջ դեպրեսիայի մեջ է ընկել նորածին երեխայի մահվան պատճառով։ Այդ փաստը չարձանագրվեց FA-ին, որը պնդում էր, որ ֆուտբոլիստը որակազրկվի։

Կարիերան հավաքականում խմբագրել

2012 թվականի օգոստոսի 10-ին Ջեյքը հրավիրվել էր Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի կողմից՝ Իտալիայի հավաքականի հետ ընկերական խաղին[6]։

Հավաքականում հանդես գալու վիճակագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյք Լիվերմոր» հոդվածին։