Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երգող կեռնեխ (այլ կիրառումներ)
Երգող կեռնեխ
* Բնադրումը՝ դեղին; * Ձմեռումը՝ կապույտ; * Կլոր տարին՝ կանաչ
Բույնը ձվերով
Ձագերին կերակրելիս

Երգող կեռնեխ (լատ.՝ Turdus philomelos), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։

ՆկարագրությունըԽմբագրել

Երգող կեռնեխի մարմնի վերին մասը ձիթապտղագույն է, թևերի թափահարող փետուրները մուգ դարչնագույն են, մարմնի ստորին մասը սպիտակ է՝ շիկավուն երանգով կլոր պտերով։ Պտերը որովայնի հատվածում նոսր են և գունաթափված, կտուցը մոխրասև է։ Ոտքերը դեղին են։ Զգալիորեն փոքր է մյուս կեռնեխներից։ Քաշը՝ 57-77 գ, թևի երկարությունը՝ 109-120 մմ, բացվածքը՝ 340-350 մմ։

ԴասակարգումԽմբագրել

Թագավորությունը՝ Կենդանիներ
Դասը՝ Թռչուններ
Կարգը՝ Ճնճղուկազգիներ
Ընտանիքը՝ Կեռնեխազգիներ
Ցեղը՝ Կեռնեխներ
Տեսակը՝ Երգող կեռնեխ

ԿենսակերպըԽմբագրել

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին։ Բնակության համար նախապատվություն է տալիս անտառների թփուտավոր հատվածներին, հաճույքով բնակվում է նաև կաղնու և բոխու անտառներում։ Սնվում է հիմնականում միջատներով, ձմռանը՝ նաև հատապտուղներով։

ԵրգըԽմբագրել

Երգում է շատ գեղեցիկ, անշտապ, զրնգուն և երկարատև։ Արձակում է սուլոցներ։ Երբեմն նմանակում է այլ թռչունների որոշ ձայներ։ Սովորաբար երգում են ծառերի կատարներին նստած, համարյա ամբողջ ցերեկը, սակայն առավել ակտիվ են առավոտյան և երեկոյան։ Երգում են մինչև բնակալման ավարտը։ Հունիսի սկզբում երգում են սովորականից մի քիչ պակաս չափով, սակայն, հետո նախկին ակտիվությունը վերականգնվում է։ Երգելը դադարեցնում են հուլիսի սկզբում։

ԲազմացումԽմբագրել

Բույնը սարքում է չոր խոտերից՝ ծառերի ճյուղերին կամ թփերի վրա, բնի ներսը սվաղում է ցեխով։ Մայիս ամսին դնում է 4-7 երկնագույն, սև պտիկներով ձու, հաճախ տալիս է երկու սերունդ։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանի հյուսիսում, Պեչորա և Օբ գետերի ավազաններում, Ալթայում, Մոլդովայում, Դոնի ստորին հոսանքներում, Ղրիմում, Կովկասում[1]։

Երգասեր կեռնեխի պատկերը որպես տարբերանշանԽմբագրել

Անգլիայի Փրեմյեր լիգայում հանդես եկող Ուեսթ Բրոմուիչ Էլբիըն թիմի տարբերանշանին պատկերված է երգասեր կեռնեխ։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ»։ էջ էջ 42