Վեներա Վերտիկորդիա

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար

Վեներա Վերտիկորդիա (կամ «Վեներան, որը փոխում է սրտերը»), անգլիացի պրեռաֆայելիտ-նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1864 թվականին։ Ներկայումս գտնվում է Բորնմութի Ռասել-Կոուտսի պատկերասրահի և թանգարանի հավաքածուում։

Վեներա Վերտիկորդիա
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի[1]
տարի1860[1]
բարձրություն81,3 սանտիմետր[1]
լայնություն68 սանտիմետր[1]
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էRussell-Cotes Art Gallery & Museum?[1]
հավաքածուRussell-Cotes Art Gallery & Museum?[1]
սեփականատերRussell-Cotes Art Gallery & Museum?
Ծանոթագրություններ
 Venus Verticordia by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

Նկարի անվանում և խորհրդանիշներ

խմբագրել

Նկարի անվանումը բառացի «Venus Verticordia» է, որը նշանակում է «Վեներան, որը փոխում է սրտերը [կրքերից ողջախոհություն]»[2]։ Ռոսսետտին այն վերցրել է Օվիդիուսի նույնանուն բանաստեղծությունից[3], սակայն այս էպիտետի պատմությունը ձգվում է մինչև 114 թվական, երբ երեք վեստալուհիներ մահապատժի են ենթարկվել սիրային կապերի համար, որոշվում է տաճարը նվիրել Վեներայի երկրպագությանը, «սրտեր փոխող» հույս ունենալով, որ նա կարող է վերափոխել կանանց և աղջիկների սրտերը վավաշոտությունից մաքրություն[4]։ Սակայն Ռոսսետտիի մեկնությունում Վեներան ընդհակառակը տղամարդկանց սրտերն է դարձնում հավատարմությունից, ինչը հաստատվում է նկարին կից Ռոսսետտիի հեղինակային սոնետում[2]։

Ուիլյամ Շարփը գրում է, որ նկարում պատկերված է ոչ ծովի փրփուրներից դուրս եկող Աֆրոդիտեն և ոչ էլ սիրո մարմնացումը, այլ «Սիրո թագուհին, որը սիրում է ոչ իրեն, այլ ցանկությունը՝ անհագ և անողոք, բացարձակ, բարձրագույն․․․ Նա տարփանքի մարմնացումն է, բայց նրա շուրջն ամեն ինչ սիրում ու ապրում է, իսկ երազանքներն անտեղի են դառնում[5]։

Չնայած նկարում պատկերված է հունա-հռոմեական դիցաբանության կերպար, Ռոսսետտին որոշել է կերպարի վերևում ավելացնել լուսապսակ․ Ֆորդ Մեդոքս Բրաունին ուղղված նամակում նա պարզաբանում է, որ «հույներն էլ են արել այդպես»[6]։ Քննադատները դրանում տեսել են Վեներային և Մարիամ Աստվածածնին կապող կապ, նաև Ռոսսետտիին հատուկ «երկրայինի և երկնայինի միություն»[7]։

Վեներայի ձեռքում ոսկե խնձոր է, որը հղում է կատարում Հեղինե Չքնաղին, Ռոսսետտին նրան է հիշատակում նաև իր սոնետում[6]։ Աղջկա ձեռքի նետը հղում է կատարում Էրոսին, որի նետերը ստիպում են մարդկանց սիրահարվել, խնձորով սնվող ոսկե թիթեռը խորհրդանշում է տարվածությունն ու ախորժակը, թիթեռի թևերը Էրոսի կնոջ՝ Պսիքեին բնորոշ հատկանիշ են․ դիցաբանությունում թիթեռները հաճախ պատկերում են մարդկանց հոգիները[6]։ Սիրո և ցանկասիրության խորհրդանիշներն են վարդի և ցախակեռասի ծաղիկները[6]։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Նկարի էսքիզը ստեղծվել է 1863 թվականին, որից հետո այն պատվիրել է հավաքորդ Ջոն Միտչելը։ 1864 թվականին աշխատանքը ավարտվել է, բայց ավելի ուշ նկարիչը այն վերափոխել է, արդյունքում պատվիրատուն նկարը ստացել է 1869 թվականին[5]։ Ի սկզբանե Վեներայի դեմքը այլ էր, սակայն ավելի ուշ բնորդուհի է դարձել Ալեքսա Ուայլդինգը։ Կան նկարի՝ Ռոսսետտիի կողմից ջրաներկով արված երեք վերարտադրություն, որոնց յուրաքանչյուրի համար կեցվածք են ընդունել տարբեր բնորդուհիներ՝ Ֆաննի Կոնֆորտ (1864), Վ.Ջ. Նյուստաբ (մոտ 1864) և Ալեքսա Ուայլդինգ (1868)[5]։ Աշխատանքը եզակիներից է, որտեղ Ռոսսետտիի մոտ հայտնվել է մերկ մարմին[2]։ Նկարչի եղբոր՝ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտիի խոսքերով 1873 թվականին գնորդը վերադարձրել է նկարը, Ռոսսետտին մի քանի անգամ վերանկարել է առանձին հատվածներ, բայց արդյունքում կտավը «կորցրել է ընդհանուր կառուցվածքի և նյութի թարմությունն ու ինքնաբուխությունը»։ Նրան լուրջ վնաս է հասցվել, քանի որ կորել է ֆոնի և կերպարի ներդաշնակությունը[5][8]։

Նկարը Ռոսսետտիի և նկարիչ, քննադատ Ջոն Ռասկինի միջև լուրջ վերճի և բարեկամության խզման պատճառ է դարձել, քանի որ Ռասկինը սկսել է կտրուկ քննադատել Ռոսսետտիի ոճի նոր գծերը՝ նրանում տեսնելով նախկին աշխատանքների հետ համեմատած կոպտություն և թույլ տեխնիկական կատարում[5]։ Հայտնի է, որ նա քննադատորեն էր վերաբերվում նաև մերկ կանանց պատկերմանը, ինչը մասամբ կապված է նրա անձնական կյանքի հետ[9], սակայն քննադատության մեծ մասը բաժին է ընկել վարդի զգայական և էրոտիկ պատկերմանը, որը նա բնորոշել է որպես «կոպիտ» և «անզգացմունքային[6]։ Հնարավոր է, որ հենց Ռասկինի խոսքերն են տարիներ անց դրդել Ռոսսետտիին աշխատանքում բազմաթիվ փոփոխություններ կատարելուն, որոնց մասին նշել է նրա եղբայրը[5]։

2014 թվականին 1868 թվականի ջրաներկային վերարտադրությունը ցուցադրվել Է Սոթբիսի աճուրդում, որտեղ այն վաճառվել է գրեթե 3 միլիոն ֆունտով[6][10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Art UKArt UK.
  2. 2,0 2,1 2,2 «'Venus Verticordia', Dante Gabriel Rossetti» (անգլերեն). Walker Art Gallery.
  3. «Venus verticordia». Art UK (անգլերեն).
  4. Otto Kiefer Sexual Life in Ancient Rome. — Routledge, 1934. — С. 125.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Venus Verticordia». Rossetti Archive (անգլերեն).
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Dante Gabriel Rossetti — Venus Verticordia» (անգլերեն). Sotheby's.
  7. Julian Treuherz, Elizabeth Prettejohn and Edwin Becker Dante Gabriel Rossetti. — 2004. — С. 189—190.
  8. William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 45.
  9. Maev Kennedy (2014 թ․ հոկտեմբերի 7). «Dante Gabriel Rossetti's Venus Verticordia up for auction». Guardian (անգլերեն).
  10. Анна Владимирова (2014 թ․ դեկտեմբերի 11). «В моде прерафаэлиты: почему «Венеру Вертикордию» Россетти оценили так дорого». Вести FM. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.