Վեներա Թարզյան

հայ դերասանուհի

Վեներա Հովհաննեսի Թարզյան (հուլիսի 14, 1954(1954-07-14), Ուչմանա), հայ դերասանուհի։

Վեներա Թարզյան
Ծնվել էհուլիսի 14, 1954(1954-07-14) (69 տարեկան)
ԾննդավայրՈւչմանա
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Վրաստան և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Գագիկ Ադիլխանյան

Դերասան Գագիկ Ադիլխանյանի կինն է։

Կենսագրություն խմբագրել

Վեներա Թարզյանը ծնվել է 1954 թվականին, Ջավախքի Ուչմանա գյուղում։ 1972 թվականին ավարտել է Ուչմանայի միջնակարգ դպրոցը, 1974-1976 թվականներին սովորել է Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում (այժմ՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն)` Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում։ 1976-1996 թվականներին աշխատել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի։ 1996 թվականին տեղափոխվել է Երևան և որպես դերասանուհի աշխատանքի անցել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում[1][2][3]։

Ներկայացումներ խմբագրել

Դերեր Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում
Հեղինակ Ներկայացում Դեր
Ալեքսանդր Շիրվանզադե «Չար ոգի» Սոնա
Ալեքսանդր Շիրվանզադե «Պատվի համար» Մարգարիտ
Գաբրիել Սունդուկյան «Խաթաբալա» Մարգրիտ
Նար-Դոս «Սպանված աղավնի» Սառա
Ավքսենտի Ցագարելի «Խանումա» Սոնա
Ջոն Ֆլեթչեր «Ինչպես կառավարել կնոջը» Դոննա Մարգարիտա
Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
Հեղինակ Ներկայացում Դեր
Ալվարդ Պետրոսյան «Ես մի ծառ եմ ծիրանի» Փեփրոն
Ֆրիդրիխ Դյուրենմաթ «Ծեր տիկնոջ այցը» 1-ին տիկին
Բերտոլդ Բրեխտ «Կովկասի կավճե շրջան» Աղախին

Ֆիլմագրություն խմբագրել

Անվանում Ծանոթություն
«Փարաջանովի կյանքը» ֆիլմ
«Ճակատագրի գերիները» հեռուստասերիալ
«Վերվարածներ» հեռուստասերիալ
«Կյանքի կարուսել» հեռուստասերիալ

Մրցանակներ խմբագրել

  • 1981 թվականին «Դատ առանց մեղադրյալի» ներկայացման գլխավոր դերի կերտման համար դարձել է Վրաստանի կոմերիտմիության մրցանակի դափնեկիր
  • ՀԹԳՄ պատվոգիր
  • Պատվոգիր ՀՀ մշակույթի նախարարության կողմից Մուրացանի «Ռուզան» ներկայացման մեջ իշխանուհի Մաքմանի դերակատարման համար, 2008 թ.
  • Պատվոգիր Ալավերդի քաղաքի Քաղաքապետարանի կողմից «Թատերական լոռի» հոբելյանական 20-րդ փառատոնին ակտիվ մասնակցելու համար, 2010 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վեներա Թարզյանի կենսագրությունը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  2. «Венера Тарзян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  3. «AV Production - Վեներա Թարզյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.