Գագիկ Ադիլխանյան
հայկական թատրոնի ու կինոյի դերասան
Գագիկ Արշակի Ադիլխանյան (Ադիլխանով) (սեպտեմբերի 25, 1955, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական թատրոնի ու կինոյի դերասան։
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1977) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Վեներա Թարզյան |
Դերասանուհի Վեներա Թարզյանի ամուսինը, Թբիլիսիի Պ․ Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասան Արշակ Ադիլխանյանի որդին[1]։
Կենսագրություն խմբագրել
Գագիկ Ադիլխանյանը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 25-ին Թբիլիսիում։ 1973 թվականին ավարտել է Թբիլիսիի հայկական դպրոցը։ 1975 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստական ուսումնարանի ոսկորի մշակման բաժին, որն ավարտել է 1977 թվականին։ Ավարտելուց հետո մինչև 1996 թվականն աշխատել է Թբիլիսիի Ս. Շահումյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան[2]։
1996 թվականից՝ Երևանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան[3]։
Դերերը թատրոնում խմբագրել
Թբիլիսիի Շահումյանի անվան պետական դրամատիկական թատրոն խմբագրել
Հեղինակ | Ներկայացում |
---|---|
Գաբրիել Սունդուկյան | Խաթաբալա |
Ավքսենտի Ցագարելի | Խանումա |
Նոդար Դումբաձե | Հավերժության օրենք |
Նար-Դոս | Սպանված աղավնի |
Երևանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն խմբագրել
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Կտակ | քաղաքացի | |
Պերճ Զեյթունցյան | Արշակ թագավոր | Արշակավանցի |
Անտոն Չեխով | Բալի այգի | Իվան |
Ուիլյամ Շեքսպիր | Ռիչարդ Երրորդ | եպիսկոպոս |
Մենախոսություն | ամուսին | |
Գաբրիել Սունդուկյան | Էլի մեկ զոհ | Գեներալ Սուրաթով |
Ֆրանց Վերֆել | Մուսա լեռան 40 օրը | մուսալեռցի |
Գաբրիել Սունդուկյան | Պեպո | վրացի իշխան |
Ալբեր Կամյու | Կալիգուլա | պոետ |
Մուրացան | Ռուզան | թաթար |
Ռոլանդ Շառոյան | Մեր բաժին ուրախությունը | սասունցի |
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2013 | Մեր գյուղը | դրվագ |
2011 | Փեսացուն կրկեսից | |
2010 | Ջոկեր | ծեր չեչենցի |
1987 | Ինչպես է տանը, ինչպես են գործերը | խելառ փոստատար |
1987 | Օտար խաղեր | |
1986 | Մենավոր ընկուզենի | Սանոյան |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Гагик Адилханян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2019-04-20
- ↑ «AV Production - Գագիկ Ադիլխանյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-01-ին։ Վերցված է 2019-04-20
- ↑ «Գագիկ Ադիլխանով»։ nationaltheater.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-21-ին։ Վերցված է 2019-04-20