Վարդան Հակոբյան (բանաստեղծ)

հայ դրամատուրգ, բանաստեղծ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան (Սլավիկ) Սարգսի Հակոբյան (մայիսի 21, 1948(1948-05-21), Արփագետիկ, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 2023(2023-02-28)[1], Ստեփանակերտ), հայ բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2005)։ Արցախի Հանրապետության պետական օրհներգի հեղինակն է։

Վարդան Հակոբյան
Ծնվել էմայիսի 21, 1948(1948-05-21)
ԾննդավայրԱրփագետիկ, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 28, 2023(2023-02-28)[1] (74 տարեկան)
Վախճանի վայրՍտեփանակերտ
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և գրող
Լեզուհայերեն
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1969)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1998)
Ուշագրավ աշխատանքներԱզատ ու անկախ Արցախ
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԱզատ Արցախ
Պարգևներ
Վարդան Հակոբյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

1969 թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1969-1983 թթ. աշխատել է Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում, 1976-1983 թթ.՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ 1983-1991 թթ.՝ գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1991 թ.՝ ԼՂՀ գրողների միության նախագահ, միաժամանակ՝ միության պաշտոնաթերթ «Եղիցի լույսի» գլխավոր խմբագիր։ 1982 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ Վարդան անունը կնքել է Հովհաննես Շիրազը։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը և Հայաստանի պետական և ժողովրդական թատրոնները բեմադրել են Հակոբյանի «Հայելիներ» (1979) և «Քո սերը քո տունն է» (1981) «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» պիեսները։

Հակոբյանի քնարական բանաստեղծությունների («Մեղեդիներ», 1969, «Շանթահար կաղնին», 1974, «Մայրանում է լույսը», 1975, «Անմարելի-անմեկնելի», 1981, «Վաղվա աչքերով», 1987, «Արցախա ծուխ», 1989, «Ամարասի զանգերը», 1989 և այլ ժողովածուներ) հիմնական թեման ժամանակակից մարդու խոհերն են, կարոտի, սիրո ապրումները։

Հակոբյանը հիմնադրել և խմբագրել է «Արցախ» (1989) երկամսյա և «Պըլը-Պուղի» (1991) երգիծական հանդեսները։ Հեղինակել է ԼՂՀ պետական օրհներգը

Ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով[2]։

Պարգևներ

խմբագրել
  • Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
  • «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» մեդալ
  • Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ
  • Գարեգին Նժդեհի մեդալ
  • Մ.Շոլոխովի մեդալ
  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, կոչում, 2005
  • ՀԳՄ «Գրական թերթի» մրցանակ
  • Ավետիք Իսահակայանի անվան մրցանակ
  • Հայաստանի նախագահի մրցանակ
  • Համահայկական «Վահագն» մրցանակ

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Հակոբյան (բանաստեղծ)» հոդվածին։