Արցախի Հանրապետության պետական օրհներգ

ԼՂՀ պետական օրհներգը «Ազատ ու անկախ Արցախն»[1] է (խոսք՝ Վարդան Հակոբյանի, երաժշտություն՝ Արմեն Նասիբյանի), հաստատվել է ԼՂ ԳԽ 1994դեկտեմբերի 23-ի որոշմամբ[2]

Ազատ ու անկախ Արցախն
Coat of arms of Artsakh.svg
Տեսակօրհներգ
Բառերի հեղինակՎարդան Հակոբյան
ԵրգահանԱրմեն Նասիբյան
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Ժանրhymn?

ԼՂՀ պետական օրհներգի խոսքը և երաժշտությունըԽմբագրել

խոսք՝ Վ.Հակոբյանի երաժշտ.՝ Ա.Նասիբյանի[3]

Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի,
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։

Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստվածային,
Քեզնով ենք հավերժանում։

Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ։

Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ՝
Անհաղթելի մի բուռ աշխարհ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Tourism Signs & Symbols (English version)։ World Tourism Organization (UNWTO)։ 2002-01-01։ ISBN 978-92-844-0378-3 
  2. Krüger Heiko (2010)։ The Nagorno-Karabakh Conflict։ Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg։ էջեր 1–92։ ISBN 978-3-642-11787-9 
  3. Guy Nancy (2002)։ «"Republic of China National Anthem" on Taiwan: One Anthem, One Performance, Multiple Realities»։ Ethnomusicology 46 (1): 96։ ISSN 0014-1836։ doi:10.2307/852809